Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր գոյություն ունեցող տնտեսական հիմնական խնդիրները վերլուծելու և իրական վիճակը դիտարկելու համար տնտեսագետ Կարեն Ադոնցը Հայաստանի տնտեսությունը երեք մասի է բաժանում: Առաջինում այն ճյուղերն են, որոնց գործունեության հիմքում տեղական հումքն է:

«Խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, նաև պղնձի մասին է: Մինչև ճգնաժամն այս ոլորտների վիճակը որոշ չափով կարելի էր բավարար համարել: Սկսել էր աշխատել նաև զբոսաշրջությունը: 

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Զբոսաշրջության շուկան այսօր չկա, իսկ գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղի, պարենային ապրանքների համար արտաքին շուկաներն ինչ-որ չափով են պահպանվել: Կարելի է ասել՝ գյուղատնտեսությունն ու վերամշակող ճյուղն է, որ ունեն շուկա, ինչը չենք կարող ասել մնացած ճյուղերի մասին: 

Կան ճյուղեր, որոնք մինչև ճգնաժամը սկսել էին աշխատել, արտադրում էին սպառողական ապրանքներ թե՛ ներքին շուկայի, թե՛ արտահանման համար: Եթե այդ ոլորտները մինչև ճգնաժամը թույլ վիճակում էին, հիմա ավելի վատ վիճակում են:

 Սպառողական տարբեր տեսակի ապրանքներ արտադրող ճյուղերը շատ ծանր վիճակում են: Համապատասխան աջակցությունն այս առումով, ըստ իս, բացակայում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կարեն Ադոնցը նկատեց՝ Հայաստանում բիզնեսները հիմնականում կարճաժամկետ ներդրումային ծրագրեր են ենթադրում: «Երկարաժամկետ արդյունաբերական ներդրումներով ու ծրագրերով աչքի ընկնող բիզնեսները շատ քիչ են: Հետևաբար, երկարաժամկետների տեսանկյունից աջակցության մասին խոսք լինել չի կարող՝ նաև հաշվի առնելով, որ կառավարության աջակցության ծրագրերը կարճաժամկետ վարկեր են ենթադրում: 

Ինչ վերաբերում է կարճաժամկետ ներդրումային ծրագրեր ենթադրող բիզնեսին, ապա հարկ է ընդգծել հետևյալը. արդեն իսկ վարկերով բեռնված, ծանր վիճակում գտնվող բիզնեսին հնարավոր չէ օգնել վարկերով: Նման աջակցություններն ուղղակի ժամանակավոր գոյատևման միջոցներ են. որևէ հեռանկար չեմ տեսնում այդ աջակցության մեջ: 

Հայաստանը, ունենալով առանց այդ էլ փոքր տնտեսություն, հիմա, մեծ հաշվով, պարզապես գոյատևում է: Ընդհանուր առմամբ, որևէ զարգացման հեռանկարի մասին խոսելն ավելորդ է: Ով գոյատևում է, կգոյատևի, ով ուժ կունենա, վարկ կվերցնի, կդիմակայի, բայց լուրջ զարգացում սպասելն անիրատեսական է: Մենք հատակի վրա գտնվող տնտեսություն ունենք, որն ընդամենը մի քանի ճյուղերի վրա է հիմնված: Մենք արտաքին շուկաներում ներկայացվածություն չունենք: 

Գետնին ընկած մարդն ավելի ներքև ընկնելուց չի վախենում: Որքան տնտեսությունը մոտ է հատակին, այնքան հավանականությունը, որ ծանր հետևանքով անկում կապրեք, գրեթե բացառված է: Մենք շատ ծանր վիճակի չենք հասնի, որովհետև մենք առանց այդ էլ աղքատ տնտեսություն ունեցող երկիր ունենք: Հաշվի առնելով նշվածը՝ չեմ կարծում, թե համաճարակի՝ տնտեսությանը հասցրած հարվածը շատ մեծ է լինելու: 

Հարվածը հեռանկարի առումով է լինելու. եթե մինչ այս զարգացման հեռանկարը մշուշոտ էր, հիմա շատ ավելի անհեռանկար տնտեսություն կունենանք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մենք շուկաներից հետզհետե ավելի շատ ենք հեռանում, որովհետև չունենք ճյուղեր, ոլորտներ, արտադրություններ, նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչ պետք է անել: 

«Քաղաքականությունը չկա, ըստ որի՝ այդ ճյուղերը կստեղծվեն ու կզարգանան: Տեսեք՝ մենք մեր ներքին սպառողական շուկայում անգամ սպառողական ապրանքներ չենք արտադրում: Մենք ներքին շուկայում անգամ չենք կարողանում մրցել, իսկ կառավարությունը չի խորանում այն հարցերի շուրջ, թե ի՞նչ է պետք, ինչպե՞ս է պետք աջակցել տնտեսությանը: 

Երբ ասվում է՝ հարստացրեք պետությունը, պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչպես կարող են մարդիկ հարստանալ: Եթե այս երկու տարվա ընթացքում հարստացել են, ապա հարստացել են հարուստները, նոր բիզնեսը չի հարստացել, թեպետ իր հարկերն ավելացել են: Կառավարությունը պետք է հասկանա, թե այդ մարդկանց խնդիրը ո՞րն է, բայց նման խնդիր դրված չէ: 

Ասում են՝ արդեն ստեղծել ենք պայմանները, և դուք պետք է հարստանաք: Իրականում պայմանները բավարար չեն, որովհետև երկիրն ունի թե՛ արտահանման, թե՛ տրանսպորտային, թե՛ մրցակցելու խնդիր: Եթե չգիտես, թե այդ ոլորտներն ինչով են ապրում, չես էլ պատկերացնում, թե ինչպես պետք է օգնել: Սա է մեր խնդիրը, ըստ որի՝ տնտեսությունը չի մասշտաբանում»,-ընդգծեց Կ. Ադոնցը:

Նրա խոսքով, փոքր, նվազ տնտեսություն ունենք, և այդ կառուցվածքը դեռ երկար կպահպանվի. «Մենք այս երկու ամիսների ընթացքում անկում ենք ունեցել բոլոր ոլորտներում: Նույնիսկ աշխատելու ընթացքում, օրինակ՝ շինարարությունը, մեծ անկում է ունեցել: Ընդհանուր առմամբ, տնտեսությունն էապես անկում է ապրել, չկան ներդրումներ: Իսկ տնտեսական ակտիվություն ապահովելու համար ի՞նչ է ցանկանում անել կառավարությունը: 

Պարտք վերցնել դրսից, այդ գումարները մտցնել շինարարության, պետական ծախսերի մեջ: Այսինքն, սպառողական, հիպոտեկային վարկերի, պետական ճանապարհաշինության միջոցով, փոքր ընկերություններին տրամադրած վարկերով տնտեսության մեջ ակտիվություն է ապահովում: Բայց այդ վարկերը ներդրումներ չեն: 

Այս ճգնաժամի ժամանակ ներդրումները նվազեցին, տնտեսությունն էլ ավելի անկում ապրեց, ու մենք ստիպված ենք դրսից վարկերն ավելացնել, բայց մենք այդ վարկերով երկար հեռանկար չենք կարող ունենալ:

Վարկ վերցնելով՝ ակտիվացնում ենք տնտեսությունը ու չենք խթանում ներդրումները, մարդիկ իրենց գումարները դուրս են հանում երկրից, իրենց շահույթը չեն դնում արտադրող արդյունաբերական ոլորտում: Իրականում շենքերը, ճանապարհները չեն արտադրելու, դրանք հեռանկարում նոր արժեք չեն ստեղծելու: 

Մեզ այնպիսի ծրագրեր են անհրաժեշտ, որոնք ամեն տարի նոր արժեք կստեղծեն: Մենք արդեն այսօր մեր ՀՆԱ-ի չափ համախառն արտաքին պարտք ունենք: Եթե այսպես շարունակվեց, մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: 

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է պետք, որ մարդիկ ներդրում անեն, ոլորտներ զարգացնեն, իսկ արտադրող ոլորտները նորից ներդրումներ անեն ընդլայնվելու համար: Անհրաժեշտ է արտադրել, որպեսզի տնտեսության ճկունությունը, մրցունակությունն ու դիմադրողականությունը բարձրանա: Տուրիզմի, պղնձի ու պարենի վրա հենված տնտեսությունը չի կարող խոցելի չլինել: Սրանից այնկողմ, իհարկե, դժվար թե աղքատանանք. բնակչության 70 տոկոսն արդեն աղքատ է: 

Հիմա էլ վարկային բեռը դրել ենք այդ մարդկանց ուսերին ու այսպես ապրում ենք մեզ համար: Ճիշտ է, սոված չենք մնա, բայց դա չի նշանակում, որ լավ կլինի»:

Տնտեսագետը համոզված է, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը զարգացնել, վերականգնել. «Դրա համար կա բավարար մասնագիտական ներուժ, ինչպես նաև բիզնեսի ճկունություն: Հասարակությունը պատրաստ է արագ ընդլայնել իր տնտեսությունը, բայց ունենք ամբիցիաների ու տնտեսության կառավարման քաղաքականացվածության խնդիր: 

Մենք քաղաքականացրել ենք տնտեսական կառավարումը: Ես վարակի տարածման օրինակը բերեմ, որը փաստեց նաև, որ որոշումները կայացնելուց երկու քայլ առաջ չենք նայում, չենք կանխատեսում, ինչի հետևանքով համավարակի հետ կապված սարսափելի ցուցանիշներ ունենք: Մենք պրոֆեսիոնալ կազմակերպման խնդիր ունենք, իսկ տնտեսությունը շատ ավելի բարդ է, քան ինքը համավարակը. տնտեսությունը բարդ է, ու չի կարելի լոզունգներով, քաղաքական տրամադրություններով տնտեսություն կառավարել: 

Մեր ժողովուրդն այս խառնիխուռն, տարատեսակ կարծիքների մեջ տարբեր հետևություններ կարող է անել, ես հասարակությանը չեմ մեղադրում, ինձ այլ երևույթ է անհանգստացնում. քաղաքական գործիչները խորությամբ չեն դիտարկում այն հարցերը, թե իրականում ի՞նչ վիճակ է, ի՞նչ հեռանկար, ի՞նչ դժվարություններ կան և ինչպե՞ս է պետք փոխել այս ամենը»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

ՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան