Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի պատմական կառույցի՝ հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը դարձել է միջազգային հանրությանը հուզող ամենաառաջնահերթ թեմաներից մեկը։ Պատճառը Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումն է։ Նախագահ Էրդողանը այս խնդիրը դիտարկում է որպես Թուրքիայի ինքնիշխանության տիրույթում լուծվելիք հարց, քանի որ տաճարը համարվում է իրենց սեփականությունը։

Վեցերորդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք կառուցված հունական այս տաճարը մեկ հազարամյակ շարունակ եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին մինչև Իսպանիայում Սևիլիայի տաճարի կառուցումը և համարվում է ճարտարապետության գլուխգործոց, որը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Բացի այդ, այն քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցներից մեկն է, որն իր ստեղծման օրվանից՝ 537 թվականից մինչև 1453 թվականը եղել է Արևել յան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ 

1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ 

Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Սակայն տաճարը նույնիսկ թանգարանային կարգավիճակում շարունակում է մնալ ուղղափառ աշխարհի ամենամեծ սիմվոլներից մեկը, և այն մզկիթի վերածելը միջազգային կոշտ արձագանքի տեղիք է տվել։

Տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ մասնավորապես իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը։ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը քննադատել են Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Սակայն թուրքական իշխանությունները լրջորեն են տրամադրված, և բացառված չէ, որ այս հարցը Թուրքիայի հետ տարբեր երկրների հարաբերությունների սրման և անգամ դիվանագիտական սկանդալների պատճառ դառնա։ Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը պետք է հուզի նաև հայերիս, քանի որ դրանում կա նաև հայկական հետք։ Տաճարի հսկայական գմբեթը, որի տրամագիծը 31 մետր է, մի քանի անգամ փլուզվել է երկրաշարժների պատճառով։ 

989 թվականին տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, Բյուզանդիայի կայսրը խնդրել է հայ ճարտարապետ Տրդատին, որն Անիի և Արգինայի տաճարների հիմնադիրն էր, ղեկավարել վերանորոգման աշխատանքները։ Տրդատն այնպես է վերականգնել տաճարի գմբեթը, որ այն պահպանվել է մինչև մեր օրերը՝ ավելի քան հազար տարի։

Հետաքրքրական է, որ վերջերս այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալ յանը՝ նշելով, թե Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մահմեդականները:

Հասկանալի է, որ հաշվի առնելով Թուրքիայում հայերի նկատմամբ աճող ատելության ֆոնը՝ Պոլսո հայոց պատրիարքը չէր կարող կոշտ քննադատության ենթարկել թուրքական իշխանություններին, բայց ավելի շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների ու Մայր աթոռի արձագանքը այս խնդրին։

Այստեղ հարկավոր է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո դիտարկել նաև Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ապօրինի յուրացման հարցը, որը հայերի դեմ իրականացված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է։

Եվ ժամանակն է, որ Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը սևեռի այն խնդրի վրա, թե ինչպես է Թուրքիան Արևմտյան Հայաստանում մշակութային ցեղասպանություն իրականացնում, որին անպատճառ պետք է տրվի համապատասխան իրավական, քաղաքական և պատմական գնահատական։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած