Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը մղձավանջ է որակում այն իրականությունը, որն այսօր առկա է, միևնույն ժամանակ, հաշվի առնելով մի շարք խորքային, ավելի վաղ ծառացած խնդիրները, կարծում է, որ նման իրավիճակներն անհրաժեշտություն են:

Իսկ թե ինչո՞ւ, բացում է չակերտները: «Դեռ շատ վաղուց մեր մեծերն իրենց ժամանակաշրջանում նկատել են, որ օտար լծի տակ գտնվելու հետևանքով կա մտածողության խեղում: Համոզված էին, որ եթե այդ խեղումը չշտկվի, նման հանրությունը չի կարող պետություն ստեղծել և, ի վերջո, ինքն իրեն կոչնչացնի: 

Ուսումնասիրելով՝ ինքս համոզվել եմ նշվածում ու թեև բավականին ջանք եմ գործադրել մարդկանց բացատրելու, հիմնավորելու և ապացուցելու այդ իրողությունը, արդյունքը, սակայն, շատ քիչ է եղել: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, այս առումով ողջունելի է: 

Մտածում եմ՝ մարդկանց շոկի մեջ գցելը միակ տարբերակն է, որը կստիպի տեսնել, թե ինչ է կատարվում: Միգուցե սրա արդյունքում ժողովրդի մի փոքր հատված ուշքի կգա, կմիավորվի ու անկումը կկանխի: Խոսքն այն հատվածի մասին է, որի մոտ այդ խեղումն այդքան շատ չէ: 

Այո, ինչ կատարվում է, նշված առումով ողջունելի է, բայց այսօր առկա իրավիճակն իր մեջ շատ խորը վտանգներ ունի: Մենք հիմա լարի վրա ենք՝ իշխանությունների քայլերով գահավիժումը խորանում է և չի բացառվում, որ գահավիժենք ու չկարողանանք հետ գալ: Միևնույն ժամանակ, եթե այս ամենը չլիներ, մեծ թվով մարդկանց աչքերը չէին բացվի: Հիմա տեսականորեն շանս կա, որ կգտնվեն վերոնշյալ մարդիկ, կմիավորվեն ու կփորձեն այս անկումից հանել երկիրը, շտկել խեղումն ու ժողովրդին ճիշտ ճանապարհի բերել: Բարդ է, բայց սա է մեր վիճակը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

 

Համեմատական անցկացնելով՝ հավելեց. «Լինում է, չէ՞, երբ մարդուն տանում են հիվանդանոց՝ ասում՝ միակ փրկությունը վիրահատությունն է, եթե չվիրահատենք՝ հաստատ մահանալու է, իսկ վիրահատության դեպքում գոնե փրկվելու շանս կա, անգամ եթե ապրելու հավանականությունը 10-20 տոկոս է: Այսինքն, մարդը կա՛մ կապրի, կա՛մ ոչ՝ հաշվի առնելով իր օրգանիզմի դիմադրողականությունը: 

Մենք կա՛մ դուրս կգանք անկումից՝ կախված նրանից, թե քանի պիտանի մարդ կա երկրում, կա՛մ ամբողջական կլղոզվենք, կվերջանանք, ինչպես շատ այլ ժողովուրդներ»:

 

Քաղաքական վերլուծաբանը հիշում է՝ տարիներ առաջ՝ 1997թ.-ին, ժողովրդի վերափոխման խնդրի մասին միայն ինքն էր բարձրաձայնում, իսկ հիմա այդ հարցում մենակ չէ. «Ես դա արթնացում եմ համարում: 

Ու եթե իշխանություններն իրենց քայլերով էլ ավելի սրեն վիճակն ու գահավիժումն էլ ավելի մեծ թափով լինի, դա ինչ-որ իմաստով օգտակար կլինի. այսինքն, որքան վիրահատումը ցավոտ լինի, դիմակայելու համար օրգանիզմն իր ամբողջ ռեսուրսը կփորձի կենտրոնացնել: 

Բայց այլ հարց է, թե այդ օրգանիզմում առողջ բջիջներն արդյո՞ք այնքան շատ են, որ կկարողանան վիրահատական միջամտությունից հետո օրգանիզմը դեպի առողջացում տանել: Սա արդեն կյանքը ցույց կտա: 

Նախկինների օրոք էլ էր պետության նավը իջնում, բայց քանի որ շատ դանդաղ էր իջնում, բոլորը չէ, որ տեսնում էին այդ անկումը: Հիմա արդեն շատերն են տեսնում, ու վտանգը շատերն են զգում: Այս առումով մենք շնորհակալություն պետք է հայտնենք Նիկոլ Փաշինյանին ու բոլոր նրանց, ովքեր իրեն իշխանության բերեցին»:

Մեր զրուցակիցը նույն «ծանր վիճակում գտնվող հիվանդի» օրինակով է վերլուծում իշխանության գործելաոճը:

«Պատկերացրեք՝ շատ ծանր հիվանդ, իսկ դուք պրոֆեսոր եք, հետազոտել եք նրան ու հարազատներին ասել, թե ինչ է պետք, որ մարդն ապաքինվի: 

Ասել եք նաև, որ խորագետ բժիշկներ են անհրաժեշտ: Բայց հանկարծ տեսնում եք, որ հարազատներն իրենց հիվանդի ապաքինումը վստահել են ֆիզկուլտ ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներին: Ի՞նչ վիճակում է հայտնվելու հիվանդը: 

Հենց այն վիճակում, որն այսօր առկա է մեզ մոտ: Այստեղ գիտելիքներով գերօժտված մարդիկ են պետք, բայց այսօրվա իշխանության քաղաքական գիտելիքների, պատրաստվածության մակարդակը պահանջվածի համեմատ ընդամենը մի կաթիլ է: 

Իրենք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող այս երկրի գահավիժումը կանգնեցնել: Նավ, որը ճեղքվածքներ ունի, որի ղեկը կոտրված է, ուղևորները թափթփված են, նավաստիները՝ անպատրաստ: 

Ինչպե՞ս կարող են բացարձակ անտեղյակները վարել այդ նավը: Եթե անգամ վերոնշյալ ուսանողները ձգտեն և ցանկանան, որ հիվանդի վիճակը լավանա, միևնույն է, ախտորոշումը չգիտեն, ինչի հետևանքով կարող են սխալ քայլեր անել: 

Օրինակ՝ ասեն տաք պահի, պարզվեր՝ հակառակն էր պետք: Սա, իհարկե, այն դեպքում, երբ օգնելու ցանկություն, ամեն դեպքում, կա: 

Իրականում կասկածի տակ է այն, թե իշխանություններն արդյոք ունե՞ն այդ ցանկությունը: Ի՞նչ է՝ այս ժողովուրդը ինչ-որ սեռական դաստիարակությունների, կոնվեցիաների կարի՞քն ուներ: Դրա համա՞ր էր փողոց դուրս եկել:

2015, 2016, 2017 թվականներին ժողովուրդը ցույցեր էր անում ու ասում՝ մենք ուզում ենք տրանսգենդերները Երևանում ազատ շրջե՞ն, նման բաների համա՞ր էին պայքարում մարդիկ: Այս ամենը վկայում է, որ այստեղ ուրիշ բան է կատարվում»,-ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ քիչ թե շատ ուսումնասիրել է, թե Արևմուտքը վերջին 70-80 տարում ինչ ճանապարհ է անցել:

«Այնտեղ իրենց կարծիքով որոշակի առաջադիմական հոսանքներ են առաջացել, որոնց նպատակն է եղել ջարդել արժեհամակարգերը, փշրել քրիստոնեություն, ընտանիք, ազգ, պետություն հասկացությունները: Եվ այդ հոսանքները հաջողել են: 

Ու հիմա իշխանության մի թևի տվել են գործողությունների պլան, ինչն իրականացնում են և ինչը պարզապես չեն կարող չանել: 

Ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի այն կարծիքի հետ, որ սա հիբրիդային պատերազմ է, և մենք պարտվում ենք այդ պատերազմը, որովհետև հայ ժողովրդի շահերից չեն բխում այն քայլերը, որոնք իրականացվում են: 

Չեք կարող ցույց տալ օրենքի որևէ նախագիծ, ընդունված օրենք, որոնց վերաբերյալ եթե հանրաքվե անենք, ժողովուրդը միահամուռ իր համաձայնությունը տա: Մեծ հաշվով, կա ուրիշ ծրագիր՝ որոշակի նպատակներով»:

Անդրադառնալով որոշ նախաձեռնությունների, նաև օրենսդրական փաթեթների շուրջ հանրության առկա զայրույթին՝ Ա. Պեպանյանն ընդգծեց. 

«Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ո՞րն է նպատակը, որ մարդկանց, օրինակ, հարկադրում են դիմակ կրել անգամ հեռավոր սարի գագաթին, որտեղ նա մենակ է ու, եթե չկրի, կտուգանվի: Մեղմ ասած, անտրամաբանական է, չէ՞, հիմարություն է, չէ՞: 

Բայց եթե ակնհայտ հիմարություն է, նշանակում է՝ հետին միտք կա: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը: Սա, ըստ իս, հենց այնպես չէ: Սա նշանակում է, որ ժողովրդի հետ ինչ-որ հոգեբանական կամ այլ փոփոխություն անելու նպատակ կա: 

Տեսեք՝ մարդիկ դժգոհում են, բայց էլի գնում են այդ քայլին: Ըստ իս, խնդիրը միայն բյուջեն լցնելը չէ: Սկսում եմ մտածել, որ գուցե հոգեբանական ազդեցություններ թողնելու նպատակ էլ կա՝ ժողովրդին հնազանդեցնելու տեսանկյունից, որ վաղը չէ մյուս օրը նման հրամանների դեպքում ուղեղն անջատած կատարեն դրանք:

 Հաշվի առնենք, որ մեր ժողովուրդը նման խնդիրներ մինչ այս էլ ուներ: Առհասարակ, եթե անընդհատ վերահսկողության, սահմանափակումների տակ պահեն, մարդը սովորելու է այդ վիճակին: 

Մի տեսանյութ էի տեսել, Հայաստանում գտնվող մի ռեստորանից պետական կառույցն արջ էր առգրավել, որին բաց էին թողել մի մեծ տարածքում: Արջը, սակայն, վանդակի չափով էր գնում ու հետ գալիս: Եթե մարդուն էլ երկար պահես որոշակի սահմանափակումների մեջ, ինքն իր ազատությունը մոռանալու է: 

Նաև մոռանալու է, որ, օրինակ՝ կարելի է ավելի երկար քայլեր անել: Բայց այստեղ կա նաև քաղաքական տարր: Իշխանությունները պարզ տեսնում են, որ իրենց հեղինակությունն ու վարկանիշն ընկնում է, որ չեն կարողանում տնտեսական վերափոխում, սոցիալական հարցեր լուծել: 

Հաշվի առնելով այս ամենը՝ միգուցե ստիպված են դժգոհությունները ժամանակավորապես սաստել և արգելում են ցույցեր, երթեր, իրականացնել: Այս գործելաոճը նաև սեփական անկարողությունն ինչ-որ տեղ կոծկելու նպատակով է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից