Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը»

ИНТЕРВЬЮ

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը մղձավանջ է որակում այն իրականությունը, որն այսօր առկա է, միևնույն ժամանակ, հաշվի առնելով մի շարք խորքային, ավելի վաղ ծառացած խնդիրները, կարծում է, որ նման իրավիճակներն անհրաժեշտություն են:

Իսկ թե ինչո՞ւ, բացում է չակերտները: «Դեռ շատ վաղուց մեր մեծերն իրենց ժամանակաշրջանում նկատել են, որ օտար լծի տակ գտնվելու հետևանքով կա մտածողության խեղում: Համոզված էին, որ եթե այդ խեղումը չշտկվի, նման հանրությունը չի կարող պետություն ստեղծել և, ի վերջո, ինքն իրեն կոչնչացնի: 

Ուսումնասիրելով՝ ինքս համոզվել եմ նշվածում ու թեև բավականին ջանք եմ գործադրել մարդկանց բացատրելու, հիմնավորելու և ապացուցելու այդ իրողությունը, արդյունքը, սակայն, շատ քիչ է եղել: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, այս առումով ողջունելի է: 

Մտածում եմ՝ մարդկանց շոկի մեջ գցելը միակ տարբերակն է, որը կստիպի տեսնել, թե ինչ է կատարվում: Միգուցե սրա արդյունքում ժողովրդի մի փոքր հատված ուշքի կգա, կմիավորվի ու անկումը կկանխի: Խոսքն այն հատվածի մասին է, որի մոտ այդ խեղումն այդքան շատ չէ: 

Այո, ինչ կատարվում է, նշված առումով ողջունելի է, բայց այսօր առկա իրավիճակն իր մեջ շատ խորը վտանգներ ունի: Մենք հիմա լարի վրա ենք՝ իշխանությունների քայլերով գահավիժումը խորանում է և չի բացառվում, որ գահավիժենք ու չկարողանանք հետ գալ: Միևնույն ժամանակ, եթե այս ամենը չլիներ, մեծ թվով մարդկանց աչքերը չէին բացվի: Հիմա տեսականորեն շանս կա, որ կգտնվեն վերոնշյալ մարդիկ, կմիավորվեն ու կփորձեն այս անկումից հանել երկիրը, շտկել խեղումն ու ժողովրդին ճիշտ ճանապարհի բերել: Բարդ է, բայց սա է մեր վիճակը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

 

Համեմատական անցկացնելով՝ հավելեց. «Լինում է, չէ՞, երբ մարդուն տանում են հիվանդանոց՝ ասում՝ միակ փրկությունը վիրահատությունն է, եթե չվիրահատենք՝ հաստատ մահանալու է, իսկ վիրահատության դեպքում գոնե փրկվելու շանս կա, անգամ եթե ապրելու հավանականությունը 10-20 տոկոս է: Այսինքն, մարդը կա՛մ կապրի, կա՛մ ոչ՝ հաշվի առնելով իր օրգանիզմի դիմադրողականությունը: 

Մենք կա՛մ դուրս կգանք անկումից՝ կախված նրանից, թե քանի պիտանի մարդ կա երկրում, կա՛մ ամբողջական կլղոզվենք, կվերջանանք, ինչպես շատ այլ ժողովուրդներ»:

 

Քաղաքական վերլուծաբանը հիշում է՝ տարիներ առաջ՝ 1997թ.-ին, ժողովրդի վերափոխման խնդրի մասին միայն ինքն էր բարձրաձայնում, իսկ հիմա այդ հարցում մենակ չէ. «Ես դա արթնացում եմ համարում: 

Ու եթե իշխանություններն իրենց քայլերով էլ ավելի սրեն վիճակն ու գահավիժումն էլ ավելի մեծ թափով լինի, դա ինչ-որ իմաստով օգտակար կլինի. այսինքն, որքան վիրահատումը ցավոտ լինի, դիմակայելու համար օրգանիզմն իր ամբողջ ռեսուրսը կփորձի կենտրոնացնել: 

Բայց այլ հարց է, թե այդ օրգանիզմում առողջ բջիջներն արդյո՞ք այնքան շատ են, որ կկարողանան վիրահատական միջամտությունից հետո օրգանիզմը դեպի առողջացում տանել: Սա արդեն կյանքը ցույց կտա: 

Նախկինների օրոք էլ էր պետության նավը իջնում, բայց քանի որ շատ դանդաղ էր իջնում, բոլորը չէ, որ տեսնում էին այդ անկումը: Հիմա արդեն շատերն են տեսնում, ու վտանգը շատերն են զգում: Այս առումով մենք շնորհակալություն պետք է հայտնենք Նիկոլ Փաշինյանին ու բոլոր նրանց, ովքեր իրեն իշխանության բերեցին»:

Մեր զրուցակիցը նույն «ծանր վիճակում գտնվող հիվանդի» օրինակով է վերլուծում իշխանության գործելաոճը:

«Պատկերացրեք՝ շատ ծանր հիվանդ, իսկ դուք պրոֆեսոր եք, հետազոտել եք նրան ու հարազատներին ասել, թե ինչ է պետք, որ մարդն ապաքինվի: 

Ասել եք նաև, որ խորագետ բժիշկներ են անհրաժեշտ: Բայց հանկարծ տեսնում եք, որ հարազատներն իրենց հիվանդի ապաքինումը վստահել են ֆիզկուլտ ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներին: Ի՞նչ վիճակում է հայտնվելու հիվանդը: 

Հենց այն վիճակում, որն այսօր առկա է մեզ մոտ: Այստեղ գիտելիքներով գերօժտված մարդիկ են պետք, բայց այսօրվա իշխանության քաղաքական գիտելիքների, պատրաստվածության մակարդակը պահանջվածի համեմատ ընդամենը մի կաթիլ է: 

Իրենք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող այս երկրի գահավիժումը կանգնեցնել: Նավ, որը ճեղքվածքներ ունի, որի ղեկը կոտրված է, ուղևորները թափթփված են, նավաստիները՝ անպատրաստ: 

Ինչպե՞ս կարող են բացարձակ անտեղյակները վարել այդ նավը: Եթե անգամ վերոնշյալ ուսանողները ձգտեն և ցանկանան, որ հիվանդի վիճակը լավանա, միևնույն է, ախտորոշումը չգիտեն, ինչի հետևանքով կարող են սխալ քայլեր անել: 

Օրինակ՝ ասեն տաք պահի, պարզվեր՝ հակառակն էր պետք: Սա, իհարկե, այն դեպքում, երբ օգնելու ցանկություն, ամեն դեպքում, կա: 

Իրականում կասկածի տակ է այն, թե իշխանություններն արդյոք ունե՞ն այդ ցանկությունը: Ի՞նչ է՝ այս ժողովուրդը ինչ-որ սեռական դաստիարակությունների, կոնվեցիաների կարի՞քն ուներ: Դրա համա՞ր էր փողոց դուրս եկել:

2015, 2016, 2017 թվականներին ժողովուրդը ցույցեր էր անում ու ասում՝ մենք ուզում ենք տրանսգենդերները Երևանում ազատ շրջե՞ն, նման բաների համա՞ր էին պայքարում մարդիկ: Այս ամենը վկայում է, որ այստեղ ուրիշ բան է կատարվում»,-ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ քիչ թե շատ ուսումնասիրել է, թե Արևմուտքը վերջին 70-80 տարում ինչ ճանապարհ է անցել:

«Այնտեղ իրենց կարծիքով որոշակի առաջադիմական հոսանքներ են առաջացել, որոնց նպատակն է եղել ջարդել արժեհամակարգերը, փշրել քրիստոնեություն, ընտանիք, ազգ, պետություն հասկացությունները: Եվ այդ հոսանքները հաջողել են: 

Ու հիմա իշխանության մի թևի տվել են գործողությունների պլան, ինչն իրականացնում են և ինչը պարզապես չեն կարող չանել: 

Ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի այն կարծիքի հետ, որ սա հիբրիդային պատերազմ է, և մենք պարտվում ենք այդ պատերազմը, որովհետև հայ ժողովրդի շահերից չեն բխում այն քայլերը, որոնք իրականացվում են: 

Չեք կարող ցույց տալ օրենքի որևէ նախագիծ, ընդունված օրենք, որոնց վերաբերյալ եթե հանրաքվե անենք, ժողովուրդը միահամուռ իր համաձայնությունը տա: Մեծ հաշվով, կա ուրիշ ծրագիր՝ որոշակի նպատակներով»:

Անդրադառնալով որոշ նախաձեռնությունների, նաև օրենսդրական փաթեթների շուրջ հանրության առկա զայրույթին՝ Ա. Պեպանյանն ընդգծեց. 

«Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ո՞րն է նպատակը, որ մարդկանց, օրինակ, հարկադրում են դիմակ կրել անգամ հեռավոր սարի գագաթին, որտեղ նա մենակ է ու, եթե չկրի, կտուգանվի: Մեղմ ասած, անտրամաբանական է, չէ՞, հիմարություն է, չէ՞: 

Բայց եթե ակնհայտ հիմարություն է, նշանակում է՝ հետին միտք կա: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որն է իշխանությունների հետին միտքը: Սա, ըստ իս, հենց այնպես չէ: Սա նշանակում է, որ ժողովրդի հետ ինչ-որ հոգեբանական կամ այլ փոփոխություն անելու նպատակ կա: 

Տեսեք՝ մարդիկ դժգոհում են, բայց էլի գնում են այդ քայլին: Ըստ իս, խնդիրը միայն բյուջեն լցնելը չէ: Սկսում եմ մտածել, որ գուցե հոգեբանական ազդեցություններ թողնելու նպատակ էլ կա՝ ժողովրդին հնազանդեցնելու տեսանկյունից, որ վաղը չէ մյուս օրը նման հրամանների դեպքում ուղեղն անջատած կատարեն դրանք:

 Հաշվի առնենք, որ մեր ժողովուրդը նման խնդիրներ մինչ այս էլ ուներ: Առհասարակ, եթե անընդհատ վերահսկողության, սահմանափակումների տակ պահեն, մարդը սովորելու է այդ վիճակին: 

Մի տեսանյութ էի տեսել, Հայաստանում գտնվող մի ռեստորանից պետական կառույցն արջ էր առգրավել, որին բաց էին թողել մի մեծ տարածքում: Արջը, սակայն, վանդակի չափով էր գնում ու հետ գալիս: Եթե մարդուն էլ երկար պահես որոշակի սահմանափակումների մեջ, ինքն իր ազատությունը մոռանալու է: 

Նաև մոռանալու է, որ, օրինակ՝ կարելի է ավելի երկար քայլեր անել: Բայց այստեղ կա նաև քաղաքական տարր: Իշխանությունները պարզ տեսնում են, որ իրենց հեղինակությունն ու վարկանիշն ընկնում է, որ չեն կարողանում տնտեսական վերափոխում, սոցիալական հարցեր լուծել: 

Հաշվի առնելով այս ամենը՝ միգուցե ստիպված են դժգոհությունները ժամանակավորապես սաստել և արգելում են ցույցեր, երթեր, իրականացնել: Այս գործելաոճը նաև սեփական անկարողությունն ինչ-որ տեղ կոծկելու նպատակով է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ