Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջուր չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 10.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018-ի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են․ արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է․ Կարեն Վրթանեսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին ՀՀ տարածքում ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին

Գաղտնիք չէ, որ երբեմն իրավական ամենափոքր հարցերն իսկական գլխացավանք են դառնում մարդկանց համար: Մեր քաղաքացիներից շատերն ուղղակի չգիտեն իրենց իրավունքները կամ էլ փոքր հարցերի դեպքում չգիտեն, թե ում դիմել, որտեղից սկսել իրենց իրավունքի պաշտպանությունը:

Չնայած արդեն մեկ տարի է, ինչ գոյություն ունի «Lawsystem.info» կայքը, սակայն լայն թափով այն սկսել է աշխատել միայն վերջերս: 

Կայքի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն դիմելու և անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու քաղաքացիական, բանկային, ընտանեկան, կոորպորատիվ, աշխատանքային իրավունքին վերաբերող ամենատարբեր հարցերի շուրջ: Պետք է միայն գրանցվել կայքում, հետո արդեն հետևել հետագա ցուցումներին:

Կայքի ստեղծման մտահղացման, առաջարկվող խորհրդատվության և այլ հարցերի մասին զրուցել ենք կայքի մենեջեր Նելլի Նազարյանի հետ: Նա նշում է՝ մասնագիտությամբ իրավաբան է: «Երրորդ երեխայի ծննդից հետո երկար ժամանակ չէի աշխատել: 

Բազում հարցեր էին ծագում` երեխաների նպաստի, հետագայում արդեն դպրոցում առաջացող խնդիրների հետ կապված: Բազմաթիվ ծնողներ էին դիմում ինձ տարբեր հարցերով: Ամուսնուս հետ որոշեցինք մի այնպիսի կայք ստեղծել, որտեղ կարող ենք իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: 

Մտահղացումն իրականացավ, մոտ մեկ տարի առաջ այս կայքը ստեղծեցինք, բայց միայն վերջերս սկսեցինք իրավաբանների օգնությամբ այս ամենն իրագործել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նելլին:

Նա ընդգծում է՝ խոսքն իրավաբանական առաջնային խորհրդատվության մասին է, որը դեռևս անվճար է: «Փորձում ենք օգնել մեր քաղաքացիներին, մատնանշել ճիշտ ուղղությունը, թե ուր պետք է դիմել, եթե անհրաժեշտ է հարցումներ կատարել, մենք դա ևս պատրաստ ենք անվճար անել, և եթե կարող ենք որևէ հարցի վերաբերյալ օգնություն տրամադրել, որի մասնագետներն այս պահին ունենք, ապա օգնություն միանշանակ կտրամադրենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է, որ արդեն իսկ դիմողներ կան, նրանց թիվը դեռևս մեծ չէ, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ կայքը նոր է գործարկվել և շատերը թերևս չգիտեն էլ դրա մասին: 

«Հիմնականում դիմել են բանկային հարցերով՝ երաշխավորության պայմանագրերի հետ կապված, բազմաբնակարան շենքերի հետ կապված տարբեր հարցերով են մեր քաղաքացիները լուծումներ փնտրում և այլն: Դեռևս նմանատիպ քաղաքացիական հարցեր ենք ստացել»,-ընդգծում է նա:

Կայքը դեռևս ֆինանսական աղբյուրներ չունի: «Կայքի հեղինակն ամուսինս է, նա ծրագրավորող է, զբաղվում է տեխնիկական հարցերով, իսկ ես և իմ ընկերները փորձում ենք իրավաբանական խորհրդատվություն իրականացնել»,-եզրափակում է Նելլի Նազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan