Նարեկ Բավեյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը
ՖՈՏՈԵրեկ մի շարք երկրներում տոնել են Ընտանիքի, սիրո եւ հավատարմության օրը: Նարեկ Բավեյանը եւ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանն իրենց որդու հետ գեղեցիկ նոր լուսանկարահանման են մասնակցել, եւ երգիչը, հրապարակելով ֆոտոշարքը, հետեւորդներին շնորհավորել է խորհրդանշական օրվա կապակցությամբ:
Մեզ հետ նախորդ զրույցում Նարեկը նշել էր, որ խստորեն հետեւում են հակահամաճարակային բոլոր կանոններին.«Առաջին ամիսներին միայն երբեմն քաղաքից դուրս ենք գնացել՝ բնության գիրկ, կամ էլ ուշ երեկոյան զբոսնել ենք ոչ մարդաշատ վայրերում»:
Երգիչն ազատ ժամանակը տրամադրում է նաեւ ընթերացնությանը.«Երկու ամսում հասցրել եմ երկու ծավալուն գիրք կարդալ, մեկը՝ Ռեմարկի «Հաղթական կամարը», մյուսը՝ «Կլառնետահարը», որի հեղինակը թուրք է: Մինչ կարանտինը եւս կարդում էի, բայց առհասարակ դանդաղ եմ կարդում: Գիշերն եմ սկսում ընթերցել, երբ բոլորը քնած են եւ ոչ մի շշուկ չկա»: