Երևան, 08.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2020թ. հունվար-մայիսի վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամային իրավիճակը խորանում է, անկումը շարունակվում: Այս ամենին զուգահեռ, ցավոք, նաև առողջապահական ոլորտի խնդիրներն են սրվում, որոնք ավելի են խորացնում ճգնաժամը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը, որը տնտեսական ճգնաժամն ու առաջիկայում հնարավոր այլ բացասական հետևանքները դիտարկում է ոլորտների շղթայական կապի տեսանկյունից:

«Օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վարակվածության ցուցանիշներով աշխարհում հարյուր հազար բնակչի հաշվով առաջին տեղում ենք: Սա արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս: Ու եթե իրավիճակը գնահատելու լինենք հենց այս հարթությամբ, ապա սա լուրջ վտանգներ է ստեղծում տնտեսական միջավայրի տեսանկյունից: 

Ի սկզբանե կանխատեսվում էր, որ 2020թ. առաջին կիսամյակի ավարտին մենք կունենանք որոշակի ձեռքբերումներ: Ցավոք, ձեռքբերումները պակաս հուսադրող են, և այս իրավիճակի շարունակականության դեպքում տնտեսությունն էլ ավելի խորը վնասներ կկրի: Վարակի տարածման այս տեմպերի պահպանման դեպքում տնտեսական անկումը կշարունակվի:

 Որոշ ոլորտներում փոքր-ինչ հուսադրող արձանագրումներ կան, օրինակ են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտները: Արդյունաբերության ոլորտում էլ 2020թ. հունվար-մայիսին աննշան՝ 2,4 տոկոս աճ ունենք 2019թ. հունվար -մայիսի համեմատ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, անկախ ամեն ինչից, այդ աճերը չնչին են, քանի որ այլ իրողություն կա:

«Վարակի տարածման պայմաններում տնտեսական ճգնաժամը, մեծ հաշվով, խորանում է, անորոշություններն են մեծանում, և սա է ամենաանհանգստացնողը: Այդ աճերը շատ քիչ են և հուսադրող չեն այնքանով, որ առողջապահական տեսանկյունից խնդիրները դեռ նույն ուղղությամբ շարունակվում են: Ամբողջ մտահոգությունը սա է»,-շեշտեց Ջ. Թադևոսյանը:

Նրա խոսքով, սակայն, միանգամայն նորովի պետք է նայել նման զարգացումներին. «Ամբողջ աշխարհում է տնտեսական անկումը, բայց կյանքը շարունակվում է և չի կարող ընդհատվել: Տարբեր խնդիրներին պետք է կարողանանք նայել կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ու ճիշտ որոշումներ կայացնել. կառուցվածքային առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջնահերթ ոլորտներին, առաջին հերթին՝ առողջապահությանը, որ այն իր հետևից ամբողջ տնտեսությանը քարշակով չտանի: Այսօրվա ամբողջ ներուժը, ներդրումներն ու ուշադրությունը պետք է մասնավորապես առողջապահական ոլորտի վերազինմանն ուղղել:

 Մյուսը գյուղատնտեսության ոլորտն է: Հաշվի առնելով, որ հիմա խոսվում է աշնանը հնարավոր նոր բռնկումների մասին, այս իմաստով ամենացավոտ ու խոցելի ոլորտներից մեկը կրթական համակարգն է, որտեղ լուրջ ներդրումներ պետք է անել:

 Զուգահեռ՝ լավ է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց է գրանցվում: Այն պետք է ավելի ակտիվացնել, որովհետև սա այն ուղին է, որի վրա հենվում է ամբողջ աշխարհը և որտեղ անկասկած հաջողություններ կգրանցվեն»:

Առանձին դիտարկելով ՓՄՁ-ների խնդիրները՝ Ջ. Թադևոսյանը նկատեց. «Բավականին լուրջ վնասներ կրած այս ոլորտին աջակցելու միջոցառումներ նախատեսվել են, բայց, ընդհանուր առմամբ, պասիվություն է նկատվում, որովհետև անորոշությունը շատ է: 

Հատկապես նոր ներդրումների առումով, կարծես, բիզնեսը բավականին վտանգներ է տեսնում: ՓՄՁ-ները գնալով ավելի լուրջ խնդիրների են բախվում, որովհետև այս ոլորտը բավականին ռիսկային է:

Եթե կարողանան իրենց ֆինանսական խնդիրները լուծել կառավարության աջակցությամբ, թերևս շատ ՓՄՁ-ներ կկարողանան գոյատևել, բայց այլ խնդիր կա. շատ ավելի ճիշտ կլիներ, որ ի սկզբանե հարկային արձակուրդներ կիրառվեին: Իհարկե, կառավարությունը փորձեց այս խնդիրը փոքրիկ գործիքների օգնությամբ լուծել, բայց, մեծ հաշվով, հարկային արձակուրդ ՓՄՁ-ներին չտրվեց: 

Այնինչ, այն կնպաստեր, որ ՓՄՁներն այս ընթացքում կարողանային շնչել: Ակնհայտ է, որ այս անկումների ընթացքը կշարունակվի նաև ՓՄՁ-ների ոլորտում, բայց գործատուներն էլ պետք է ճկուն լինեն: Այստեղ պետք է վերակառուցումներ լինեն: 

Որքան էլ սնանկացումներն ու անկումներն ակնհայտ են, այնուամենայնիվ, կան բիզնեսներ, որոնք կարող են ճկունության, նորովի մտածելակերպի, նոր մեթոդների միջոցով ու գործունեության նոր ոլորտներ փնտրելով ոտքի կանգնել: 

Ճիշտ է, սա նոր իրավիճակ է, բայց հաշվի առնենք, որ փոքր ու միջին բիզնեսը մինչ այս էլ անընդհատ բարդությունների հետ է առնչվել: Եվ այս առումով պետք է փորձեն ճկունություն դրսևորել, նոր հայացքով նայել իրավիճակին, իրենց բիզնես հոտառությամբ կարողանալ հասկանալ, թե որ ոլորտում կարելի է ներդրումներ անել: 

Պետք է փորձեն հույսը միայն պետության վրա չդնել: Իհարկե, անխուսափելիորեն նաև կառավարության կողմից աջակցությունը շատ ավելին պետք է լինի: Կան միջոցառումներ, որոնց թիրախը ՓՄՁ-ներն են, բայց դրանք պետք է շարունակական լինեն՝ հաշվի առնելով, որ շարունակվում է համաճարակով պայմանավորված իրավիճակը»:

Ամփոփելով՝ տնտեսագետը խոսեց մի շարք հնարավոր սցենարների մասին, որոնք պետք է արդեն այսօր հաշվի առնել:

«Աշխարհի անկումներն ակնհայտ են: Միջազգային կառույցները վատագույն ու լավագույն սցենարներ են առաջարկում: Կարծում եմ՝ ավելի շատ վատագույն սցենարների հավանականությունն են տեսնում: 

Աշխարհում հսկայական կորուստներ են արձանագրվել և չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել: Այս առումով մատնանշվում էր 2021 թվականը, ինչն, իմ կարծիքով, իրատեսական չէ: Առհասարակ, տնտեսության վերակառուցումն ամբողջ աշխարհով մեկ պետք է լինի, բայց բացասական կանխատեսումները, ցավոք, շարունակվում են, իսկ Հայաստանը զերծ չէ այդ ամենից: Այնպես որ, յուրաքանչյուր վայրկյան պետք է մտածել հաջորդ քայլի մասին: 

Եթե այսօր լուծեցինք առողջապահական, գործարարին աջակցելու խնդիրները, սոցիալական ապահովության հարցերը, դրանք պետք է շարունակական լինեն:

 Հիմա ամառ է, մարդիկ ինչ-որ առումով հաղթահարում են սոցիալական խնդիրները, դժվարությունները, բայց մի քանի ամիս հետո դրանք ավելի ահագնացող կլինեն»,-ընդգծեց նա՝ հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո սեզոնային փոփոխության արդյունքում կոմունալ վճարումները կբարձրանան, բիզնեսի տեսանկյունից այլ խնդիրներ ևս կառաջանան:

 «Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ շղթաները չաշխատեն, նոր շուկաներ, նոր համագործակցության ուղիներ չփնտրվեն, տնտեսության վերականգնման առումով նոր գործիքներ չներդրվեն, խնդիրները շատ ավելի լուրջ կարող են լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

​​«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցում է 700-ը Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. վիրավորները պապ ու թոռ ենԿլինեն պլանային անջատումներ. հայտնի են հասցեներըՈրոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինիՄահվան ելքով վրաերթ Վայոց ձորում. վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին վերջինս տեղում մահացել էՆախազգուշացում վարորդներին. Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ) Այրվել է ավտոմեքենաՓակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆԱնկլավները զիջելու հետևանքը՝ Հայաստանի բլոկադա. ՊոստՌեգիոն Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն հասել է 2400 (տեսանյութեր)Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ ԲագրատյանՄերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն Պաղեստինի անկախությամբ. ԷրդողանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՆիկոլի դավաճանական կառավարման շրջանում միակ լուրջ, առարկայական և ինստիտուցիոնալ պայքարը, որը տարվեց` փորձելով իշխող վարչախմբի հանձնելու հետևողական հիվանդագին մոլուցքից փրկել Արցախը, Հայաքվեն է․ Անի ՄանուկյանԻսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր դեսպանատներն՝ ամբողջ աշխարհում, անցնել «բարձր տագնապի ռեժիմի»Հայտնի են նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱՄՆ և Բելգիա են տեղափոխվել Արցախում այթյունից տուժած 5 պացիենտներ Աշոտյանին ինչ հոդվածով ուզում եք, դատեք, վերջում դուք եք դատվելու. Արտակ Զաքարյան Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել Ուժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԱրևային մարտկոցների տեխնոլոգիան կունենա տուրբոփչում Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)Ռուբլին նվազել է. տարադրամի փոխարժեքն այսօր6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 2000-ից ավելի զոհեր. նոր մանրամասներ՝ Աֆղանստանուշ տեղի ունեցած երկրաշարժից20-ամյա Նորիկ Բեգունցը որոնվում է որպես անհետ կորած Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը Ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել․ իրանագետ Մհեր Օհանյանը Բիշքեկում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ տապալելով ադրբեջանցի մրցակցին Դիլիջանի ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել․ Աննա Կոստանյան«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» «Եթե ​​տարածաշրջանում որեւէ նոր բախում տեղի ունենա, մեղավորը կլինի Ֆրանսիան»․ Ալիևը՝ Միշելին Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ո՞ր հասցեներում լույս չի լինի ՀԱՄԱՍ–ի զինյալները 35-40 կիլոմետր խորացել են Իսրայելի տարածքում (տեսանյութ) Գազ չի լինելու Տասնյակ հրթիռներ են թռչում Գազայի հատվածից դեպի Իսրայել (տեսանյութ) ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 97 մլն հատկացնել Արցախից բռնահանվածների կարիքների համար ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն ավելանում է. վերջին տեղեկությունները ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածըՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Սեպտեմբերի 19-ից մոտ 45 անձ է կալանավորվել, նրանցից մոտ 5-ի նկատմամբ է միայն տնային կալանք կիրառվել Ռուսաստանի կողմից նվիրած նոր պարեկային նավերը բաց են թողնվել Սևանա լիճ Արտաշատի մարզադպրոցի մասնաշենքերից մեկում 120 արցախցի է ժամանակավոր ապրում. Արտաշատ համայնքի ղեկավար Թանկարժեք մետաղների գները նվազել են