Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք»

ИНТЕРВЬЮ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Հայաստանում առկա կառավարման մի մեթոդի մասին է նշում, որը, ըստ նրա, արդյունավետ չէ. կառավարման այլ ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն կա:

«Երբ դեռ համաճարակի սկզբնական փուլում էինք, ու այն այդքան տարածված չէր, այդ շրջանում որդեգրվեց լոքդաունի քաղաքականությունը: Եվ այդ ժամանակահատվածի համար համաճարակի տարածման ցուցանիշները, ի տարբերություն այսօրվա, բավականին նվազ էին: Այդ շրջանում ձեռնարկված որոշակի միջոցառումներ արդյունավետություն ցույց տվեցին: Ամեն դեպքում, վարակն այդպես չէր տարածվում, ինչպես դրանից հետո: 

Հետո սահմանափակումները նվազեցվեցին, ու այդ պատասխանատվությունը փոխանցվեց նաև քաղաքացիներին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ այստեղ օբյեկտիվ բաղադրիչ կար, որովհետև մեր պետության ռեսուրսը չէր կարող ավելի երկարաժամկետ կարանտինային ռեժիմ թույլ տալ՝ հաշվի առնելով նաև տնտեսական խնդիրները:

«Կարելի է ասել՝ բուն լոքդաունի ընթացքում և դրանից հետո կառավարման տեխնոլոգիաները որոշակի փոփոխություններ կրեցին և այդ փոփոխությունների հիմքը օբյեկտիվ էր: Այս առումով հաշվի առնենք նաև աշխարհաքաղաքական իրողությունները, փակ սահմանները, պատերազմական վիճակը և այլն: 

Այս պայմաններում այս միջոցներով այդպես երկարատև կառավարել հնարավոր չէր, ու ընտրվեց այլ ռազմավարություն՝ մասամբ պատասխանատվությունը փոխանցել քաղաքացիներին: Ահա այստեղ էր, որ խնդիրը շատ ավելի խորացավ, որովհետև կառավարումը, որպես այդպիսին, որոշակի կանոններ սահմանեց: 

Այլ բան է, թե որքանով հանրությունը հետևեց այդ կանոններին, որովհետև մենք ունեցանք և՛ տեղեկատվություն, և՛ ապատեղեկատվություն, և՛ ապակողմնորոշող հայտարարություններ. օրինակ՝ մեկն ասում էր՝ դիմակ կրե՛ք, մյուսը՝ մի՛ կրեք: 

Ի սկզբանե հայտարարվում էր նաև, որ դիմակները չեն օգնում, անիմաստ են ու վիրուսի դեմ կարելի է ալկոհոլի միջոցով պայքարել: Ու քաղաքացին, ըստ էության, ընտրում էր այն տարբերակը, որը գուցե իրեն էր հարմար:

 Նաև քաղաքացիների վարքագիծը բերեց որոշակի խստացումների, տուգանքների կիրառման»,-ասաց մեր զրուցակիցը՝ այս համատեքստում շեշտելով կառավարման պատճառահետևանքային կապի մասին:

 

«Սա կոչվում է կառավարման էմպիրիկ մոտեցում. այսինքն, երբ հաջորդ մարտավարական քայլը փորձի վրա է ձևավորվում: Սա դանդաղ, քայլ առ քայլ, ոչ այդքան արդյունավետ մոտեցում է համարվում կառավարման տեսանկյունից, որովհետև ստացվում է, որ մենք մեր սխալների վրա ենք սովորում, բայց այս պարագայում սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք: 

Շատ ավելի նախընտրելի կլիներ ցուցաբերել ռացիոնալ մոտեցում և հենց այս գաղափարի շրջանակներում մշակել այնպիսի ռազմավարություն, որն իր հերթին կբացառեր էմպիրիկ մոտեցումները»,-ընդգծեց նա:

Է. Օրդուխանյանը շեշտեց, որ հենց էմպիրիկ կառավարման մեթոդի տրամաբանության մեջ են տեղավորվում վերոնշյալ ապակողմնորոշող հայտարարությունները. «Ինչո՞ւ են այդ սխալները տեղի ունենում, որովհետև կառավարիչները կառավարման էմպիրիկ մեթոդով են առաջնորդվում. եթե վարակի տարածվածության չափն ինչ-որ շրջանում փոքր էր, ապա դատողություններն անում էին այդ իրավիճակից ելնելով, իսկ երբ վարակը տարածվում էր, դատողությունները փոխվում էին: 

Հենց այդ քայլ առ քայլ մեթոդով ժամանակի ընթացքում սխալներ ու թերացումներ են թույլ տրվել, որովհետև կառավարման ընտրված մեթոդն է այդպիսին: 

Եթե ի սկզբանե շատ ավելի խիստ ձևով իրականացվեր այս ամենը, գուցե չունենայինք այսօր առկա իրավիճակը: Հիմա թեպետ օրական թվերը հազարների չեն հասնում, բայց այս իրավիճակն ինչ-որ բնականոն ընթացքի է վերածվում, որին մարդիկ հարմարվում են, իսկ դա լավ չէ: Պետք է կարողանանք թվերը նվազագույնի հասցնել, բայց այստեղ միայն կառավարման խնդիր չէ: Խնդիրը բոլորինն է: 

Այսինքն, սա պետության, կառավարողների ու կառավարվողների խնդիրն է, և այն հաղթահարելու համար քաղաքացիներ և կառավարիչներ տիրույթում իսկապես համագործակցություն պետք է լինի: Արդեն կան պետություններ, որոնք դուրս են եկել այս իրավիճակից, բայց մենք շարունակում ենք մնալ նույն իրավիճակում ու, հավանաբար, արտակարգ դրությունը ևս մեկ անգամ կերկարաձգվի: 

Եթե այսպես շարունակվի, մենք արդեն սովորելու ենք այս կենսակերպին, որը հարմար չէ ո՛չ քաղաքացիների, ո՛չ էլ պետության համար: 

Շատ երկրներ Հայաստանի հետ սահմանը չեն բացում, ինչը կարող է նաև տնտեսական ու սոցիալական հետևանքներ ունենալ: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության բաժինն ունի: 

Պարզապես հարցերին պետք է լուրջ մոտենալ ու փորձել խնդիրը հաղթահարել ոչ թե որպես առանձին վերցրած քաղաքացի և առանձի ն վերցրած կառավարիչներ, այլ որպես հանրություն, որովհետև կառավարիչների ձախողումը ոչ միայն իրենց, այլ պետության, քաղաքացիների ձախողումն է լինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»