Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հայտնել էր, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։

ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Երրորդ կետով էլ ամրագրված է․ «Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»։

Ստացվում է՝ Արմեն Սարգսյանն այս վիճելի օրենքի ստորագրման քաղաքական պատասխանատվությունը թողել է Արարատ Միրզոյանի վրա։ Այսինքն, եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի ստորագրում, ինչի մասին արդեն հայտնել է ԱԺ նախագահին, եւ չի էլ ուղարկում ՍԴ, դրանից հետո 5-օրյա ժամկետում ԱԺ նախագահն ինքն է ստորագրում եւ հրապարակում օրենքը, ինչի մասին երեկ ասել էր, որ «հաճույքով» է կատարելու։

Բայց պակաս կարեւոր չէ նախագահ Արմեն Սարգսյանի առաքելությունը, որն ուղղակի քաշվել է մի կողմ եւ թողել, որ Սահմանադրության հետ իշխանությունն ինչ ուզի, անի։ Երեկ մենք նախագահականից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է չստորագրելուց բացի Արմեն Սարգսյանը որոշի, ամեն դեպքում, դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահականից, սակայն, ոչինչ չասող հերթապահ մի պատասխան տվեցին․ «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Արմեն Սարգսյանը մտադիր չէ Սահմանադրական դատարան դիմել եւ հարցն ինքնահոսի կթողնի՝ 21 օրը լրանալուց հետո ԱԺ նախագահը կստորագրի եւ կհրապարակի օրենքը։ Ինքն ամբողջությամբ ձեռքերը լվանում է ՍԴ-ի շուրջ ծավալվող եւ շատերի կողմից հակասահմանադրական որակվող ռիսկային գործընթացից։ Այս հարցում Արմեն Սարգսյանը մի կողմից զգուշավորություն է ցուցաբերում եւ ամեն ինչ անում, որ չարժանանա Նիկոլ Փաշինյանի զայրույթին, մյուս կողմից հեռատեսություն է ցուցաբերում՝ ապագայում ապահովագրելով իրեն պատասխանատվության առջեւ կանգնելուց։

Թեպետ նա կարող էր պասիվ դիտորդի դեր ստանձնելու փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ դեռ սկզբից այս խորհրդարանի ընդունած վիճելի օրենքներն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ստուգելու։ Բայց Արմեն Սարգսյանը դա չարեց՝ թույլ տալով, որ իր գործողությունները տարբեր իրավաբանների կողմից որակվեն որպես «հանցավոր անգործություն» եւ սահմանադրական հեղաշրջմանը չխոչընդոտելով՝ դրանով իսկ անօրինական գործընթացին նպաստելու ակնհայտ գործողություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա