Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 ն... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Վանեցյանը պահանջում է բացել փակագծերը ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է Գագիկ Ծառուկյանը սպասում է, թե երբ են ստերը հերքվելու Սպասվում են ուշագրավ զարգացումներ. ինչպե՞ս իրեն կդրսևորի ընդդիմությունը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան չի տարբերում կաշառակերությունից․ արտահերթ ընտրություններն անխուսփելի են Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք. Փաշինյանը՝ քաղաքացուն Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90%-ով. Տիգրան Խաչատրյան Էրդողանի խորհրդական. ԱՄԷ-ի հետ բարեկամությունն «ավելի վտանգավոր է, քան թշնամությունը» «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Փորձագետ. ԱՄԷ-ն եւ Իսրայելը հաշտվել են ընդդեմ Թուրքիայի Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել

Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։

Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

«Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի 10 սաների և 5 աշխատակցի մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական: Որևէ մեկը հոսպիտալացված չէ, քանի որ հիվանդությունն ընթանում է առանց սիմպտոմների։ Համաճարակաբանների հետ կապի մեջ ենք, նրանք հսկողության տակ են պահում բոլոր հիվանդներին։ Անհանգստանալու կարիք չկա։

Միայն մեկ աշխատակից է գտնվում ռիսկային խմբում։ Նա շաքարային դիաբետ ունի։ Աշխատակիցները մեկուսացվել են խնամքի կենտրոնում։ Այստեղ 21 երեխա է գիշերում և նրանցից 10-ը, որոնց թեստավորման պատասխանները դրական են, մեկուսացվել են»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը։

Թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվել է հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի:

Կենտրոնում գրանցված 80 երեխաներից 59-ը վերադարձել է ընտանիք։

website by Sargssyan