Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խնդիրներ ունեն ձեռներեցները

ЭКОНОМИКА

Past.am

Համաճարակի այս փուլում առկա խնդիրներն իրենց ազդեցությունն են թողել նաև ոսկերչության ոլորտի, մասնավորապես մանրածախ առևտրով զբաղվողների գործունեության վրա:

«Ոսկերչությամբ զբաղվող մանր ու միջին ձեռներեցների հայկական միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Բաբայանը Past.am-ի հետ զրույցում անդրադարձել է շուկային, խոսել նաև այն անհրաժեշտ փոփոխությունների մասին, որոնք քիչ թե շատ կօգնեն ձեռներեցներին:

Ինչ վերաբերում է առևտրին, Ա. Բաբայանը նշեց, որ շուրջ երկու ամիս ոսկու  մանրածախ առևտրով զբաղվողները ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը, և հիմա, թեպետ վերսկել են աշխատել, այուամենայնիվ, չկա այն շարժը, որը կար նախկինում:

«Արտասահմանից եկողներ չկան, մեծ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ ևս չկան: Հիմնականում առևտուրը այն հատվածի հաշվին է, որը գալիս է նեղ ու փոքր շրջանակով նշվող որևէ առիթի համար նվեր գնելու: Երբ մեծ արարողություններ չկան, բնական է, որ առևտուրն էլ էապես կպակասի: Բնական է՝ եթե հարսանիքներ լինեն, ավելի շատ առևտուր կլինի: Բայց հիմա, կարելի է ասել, ոսկյա իրերի առևտուրը կիսով չափ պակասել է, բայց դրա հետ մեկտեղ բարձրացել է ոսկու գինը: Եթե միջազգային շուկայում նախկինում մեկ ունցիան 1500 դոլար էր, ապա հիմա դարձել է 1800 դոլար: Եթե նախկինում 26, 27 կամ 28 դոլարով կարելի էր ոսկյա վզնոց գնել, հիմա այն դարձել է 36-37 դոլար: Դոլարի տատանումները ևս խնդիր են տնտեսվարողի համար: Այս նյուանսները հաշվի չեն առնվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ դրանք պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողանան այս պայմաններում աշխատել:

«Մինչև ճանապարհները չբացվեն, մինչև արտասահմանից, հատկապես Ռուսաստանից մարդիկ չգան, բնական է, առևտուրն այն ծավալները չի ունենա, որը կար մինչ այս իրավիճակը: Մարդիկ առաջ արտերկրից, Ռուսաստանից գալիս էին հյուր, որևէ առիթի էին մասնակցում և հենց Հայաստանից էին նվեր ընտրում: Բացի այդ, արդեն գնալուց Հայաստանից ոսկյա իրեր էին գնում ու տանում իրենց հետ, որովհետև մեզ մոտ ավելի էժան է, քան, օրինակ` Ռուսաստանում»,-նշեց ՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով շուկայի խնդիրներին՝ նա ընդգծեց.

«Ընդհանուր առմամբ, մեզ համար խնդիրը հարկային բեռն է: Դեռ անցած տարի էինք այդ առումով առաջարկություններ ներկայացրել Ազգային ժողով, որոնք, սակայն, չընդունվեցին: Առաջարկել էինք, այսպես ասած, սեղանիկներով աշխատողներին  թույլ տալ արտոնագրային վճարով աշխատել: Մենք առաջարկել էինք թույլ տալ և՛ շրջանառության հարկը, և՛ վերոնշյալ տարբերակը. ում ձեռք կտար՝ կաշխատեր շրջանառության հարկով, ում՝ ոչ, արտոնագրային վճարով: Բայց ասացին՝ կապ չունի, առևտուրը մնում է առևտուր: Ինքս համաձայն չեմ, որովհետև շուկաներում մանրածախ առևտրով զբաղվողների համար արտոնագրային վճարով աշխատելը առավել անհրաժեշտ է, քանի որ կան մի քանի խնդիրներ, որոնցից մեկը, օրինակ` հաշվապահ պահելու հարցն է: Իսկ խանութը այլ է, հնարավորությունները՝ ևս: Այսպես հեշտ է բոլորին, այսպես ասած, մի արշինով չափել, բայց սխալ մոտեցում է սա. ոսկու մանրածախ առևտրով զբաղվողի, խանութում առևտուր անողի, ոսկեգործությամբ զբաղվողի նկատմամբ այլ ու առանձին մոտեցումներ պետք է ցուցաբերվեն, որ մարդիկ կարողանան աշխատել:«Սեղանիկները» փոքրացնում են մարդկանց հնարավորությունները, ինչը չես ասի խանութի պարագայում: Ես ուզում եմ շեշտել, որ մեր առաջարկը ուղղակի «սեղանիկի» համապատասխան քառակուսու համար նախատեսվող գումար մուծելու ու հանգիստ խղճով աշխատելու մասին է, մեր առաջարկը բացարձակապես առանց ՀԴՄ-ի աշխատելու մասին չէ: Ավելին՝ այն կարևոր է, պարզապես ներկա պայմաններում նաև եկամուտները թաքցնելու ռիսկերն են մեծանում: Քանի որ բարձր է հումքի արժեքը, մարդը ստիպված պետք է վնասով աշխատի, իսկ վնասով չաշխատեու համար կարող է պարզապես թաքցնել շրջանառությունը, ինչն արդեն վնաս է թե՛ պետությանը, թե՛, մեծ հաշվով, հենց իր՝ տնտեսվարողին, որովհետև, ի վերջո, ստիպված է լինելու տուգանքներ վճարել»:

Ա. Բաբայանը շեշտեց, որ արտոնագրային վճարով աշխատելու պարագայում այս ռիսկերը էականորեն կվերանան. «Արտոնագրային վճարով աշխատելը մանրածախ առևտրով զբաղվողների համար մեծ օգնություն կլինի»:

Աննա Բադալյան

 

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян