Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքներ շարունակում են թանկանալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

Սննդամթերքի շուկայում 2020 թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1 տոկոս գնաճ է արձանագրվել: Ոչ ալկոհոլային խմիչքների և սննդամթերքի շուկաներում, միասին վերցված, գնաճը կազմել է 2 տոկոս: Past.am-ն այս մասին տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Պարենային շուկայում նախորդ ամիսներին արձանագրված գնաճը որոշ ապրանքատեսակների առումով 2020 թ. հունիսին ևս շարունակվել է: 

Մասնավորապես, այլուրի ու ձավարեղենի ապրանքախմբում հունիսին գրանցված գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10,6 տոկոս: Իսկ հացը թանկացել է 1,4, մակարոնեղենը՝ 7,3: Այլ է պատկերը մսի շուկայում:  Բացառությամբ գառան մսի, ինչպես նախորդ ամիսներին, այստեղ գները շարունակում են նվազել: Նախորդ տարվա հունիսի համեմատ մսի ընդհանուր ապրանքախմբում 3,3 տոկոս գնանկում կա: Մասնավորապես, տավարի միսը նվազել է 1,9, թռչնամիսը՝ 12,6 տոկոսով: Ձկան և ծովամթերքի շուկայում ևս գնանկում կա՝ 4,6 տոկոս, բայց սառեցված ձուկը 5,4 տոկոսով թանկացել է:

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, գների 3,5 տոկոս նվազում կա: Միևնույն ժամանակ, առանձին տեսակներում գնաճ է արձանագրվել: Օրինակ՝ անարատ կաթը թանկացել է 1,5 տոկոսով: Իսկ յոգուրտի և մածունի շուկայում՝ 3,3 տոկոս, պանրի և կաթնաշոռի շուկայում՝ 1,1 տոկոս գնաճ կա:

Ինչպես 2020 թ. սկզբին, հունիսին ևս ձվի գինը շարունակել է նվազել: Նախորդ տարվա հունիսի համեմատ ձվի գինը 19,2 տոկոսով է նվազել: Կարագի գինը նվազել է 4,2 տոկոսով: Իսկ մրգի ու բանջարեղենի շուկայում գնաճի տեմպերը շարունակվել են նաև հունիսին: Նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի գինը բարձրացել է 14,2, բանջարեղենը՝ 4,6 տոկոսով: Օրինակ՝ լոլիկը 2019 թ. հունիսի համեմատ թանկացել է 37,2, սմբուկը՝ 41,7, կանաչ լոբին՝ 26,9, վարունգը՝ 3,6 տոկոսով: Միևնույն ժամանակ, գազարի գինը նվազել է 36,1, սնկինը՝ 8 տոկոսով, իսկ կարտոֆիլինը՝ 17 տոկոսով:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա այստեղ 12 տոկոս գնաճ կա: Մասնավորապես, գարեջուրը նախորդ տարվա հունիսի համեմատ թանակցել է 5,3, գինին՝ 1,9, օղին՝ 17,6 տոկոսով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին