Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է Թուրքիայում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը: 

Կաթողիկոսն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է «Արժեքներ ոտնահարելու և միջազգային սկզբունքներն անտեսելու Թուրքիայի վարքագիծը շարունակվում է» վերտառությամբ հայտարարությունը, որում նշվում է. 

«Քիչ առաջ համացանցով իմացանք, թե թուրքական դատարանը որոշել է Կոստանդնուպոլսի հունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը մզկիթի վերածել:

Արդարև, 537 թվականին կառուցված այս տաճարը բյուզանդական ճարտարապետական արվեստի գագաթն է համարվում: Բյուզանդական կայսրության անկմամբ և Օսմանյան կայսրության կողմից գրավմամբ 1453-ին տաճարը վերածվել էր մզկիթի և ապա, 1935-ին՝ թանգարանի:

Անցնող օրերին, եկեղեցիների պետերը և ընդհանրապես միջազգային շրջանակները կոչ արեցին Թուրքիային չդիմել Այա Սոֆիան վերստին մզկիթի վերածելու քայլին և պահել նրա ներկայիս կարգավիճակը: Հայ և օտար մամուլի ներկայացուցիչներն ուզեցին Մեր տեսակետն իմանալ այս մասին: Մենք չուզեցինք կարծիք հայտնել՝ կանխատեսելով թուրքական դատարանի ընդունելիք որոշման բնույթը: 

Կուզենք հետևյալ ընդգծումներն անել.

Առաջին, Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, միջազգային օրենքով ճշտված սկզբունքներ անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը փաստորեն շարունակում է:

Երկրորդ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները:

Երրորդ, Թուրքիան իր այս որոշմամբ գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը՝ տեղական, շրջանային և միջազգային մակարդակներում, հակառակ այս գծով կատարված զգուշացումների:

Չորրորդ, Թուրքիան իր ներկայիս քայլով գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանների կեղծ լինելը:

Հինգերորդ, ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին…:

Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ»:

Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի