Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը երկակի ստանդարտների պատճառով․ ինչո՞ւ պետք է մարդկանց մի խմբին թույլատրվի ճանապարհ փակել, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները ծեծվեն․ Ա․ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

««Թավշյա» հեղափոխությունը/իշխանափոխությունը տեղի ունեցավ «ոստիկանը մերն է» կարգախոսի ներքո։ Ի՞նչ է մնացել այդ կարգախոսից։

Իշխանավոր դարձած հեղափոխական հարթակը տնօրինողներն, իրոք, իրենցն են դարձրել ոստիկանությունը և հենվում են ոստիկանական ուժի վրա, իսկ հարթակից ներքև կանգնածներից ոմանք այս օրերին վերափոխել են այդ կարգախոսը՝ նյարդայնացած կիրառելով «ոստիկանի մերը» բազմանշանակ ձևակերպումը։

Վերջին շրջանում շատ են հայտնվում կադրեր, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ դիմակ չկրելու, անձնագիր չունենալու կամ բողոքի հավաք կազմակերպելու համար։ Օրինաչա՞փ է այս ամենը։ Այո՛, օրինաչափ է։

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական և կռիվ տալիս բոլոր այն խաղի կանոնների դեմ, որոնց կիրառմամբ է եկել իշխանության (հավաքների, երթերի կազմակերպում, փողոց փակել և այլն)։

Քաղաքագիտական կանոններից է նաև այն, որ ցանկացած հեղափոխական ուժ իշխանությունը վերցնում է ազատության լոզունգներով, բայց բերում է միայն բռնապետություն և ստրկացնում իրեն ծափահարող ամբոխին։

Օրինակա՞ն է արդյոք հայ ոստիկանի գործողությունը, երբ նա բռնություն է կիրառում։ Զուտ օրենքի տառի տեսանկյունից՝ այո՛, օրինական է։ Օրինական է, բայց լեգիտիմ չէ։ Քանզի Նիկոլ Փաշինիանի իշխանության գալու եղանակը և նրա հնչեցրած մեսիջները ոստիկանությանը զրկել են բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է բռնության կիրառումը և արժեզրկել պետությունը, որը նաև բռնության օրինական կիրառման մենաշնորհ ունի։

Երբ նա կառավարության շենքի դուռը ջարդող ցուցարարների մասին ասում էր, որ իրենց դուռն է, կուզեն կջարդեն, երբ նա հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, երբ նա ասում էր, որ ժողովուրդն իր շեֆն է, իսկ ինքը ժողովրդի ծառան, ոստիկանությանը զրկում էր բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից, ինչպես որ նրա կողակիցն էր զրկում մեր զինվորներին սահմանը պահելու լեգիտիմ մոտիվացիայից՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը նաև երկակի ստանդարտների ներդրման պատճառով։ Անհասկանալի է դարձել, թե ինչո՞ւ պետք է մեկ հոգու բողոքի ակցիան արգելվի, իսկ բողոք հայտնողը տարվի ոստիկանություն, իսկ ահա թուրքական 5–րդ շարասյան ագրեսիվ ներկայացուցիչների ակցիան նախագահական նստավայրի դիմաց անցնի ոստիկանության հովանու ներքո։ Ինչո՞ւ պետք է մարդկանց մի փոքր խմբի մոտ երկու տարի թույլատրվի ճանապարհ փակելը, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները դաժանաբար ծեծվեն։

Մի խոսքով, ոստիկանը դեռ մերը չէ։ Այն այս պահին իշխանությունը զավթած խունտայի ձեռքի գործիքն է։ Հենց որ ունենանք ոչ թե ամբոխի, այլ ժողովրդի իշխանություն, ոստիկանը կդառնա մերը»։

Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն