Մոսկվա-Երևան չվերթներ տեղի կունենան. Ինչ արժե տոմսն ու որտեղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը՝ նվազել ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 04.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Աշոտյանը՝ ԱԳՆ-ին

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրում է․

«ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։

Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։

Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակությային ժառանգության մասին։

Դժվա՞ր էր թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։

Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։

Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։

Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։

Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու»։

 

 

 
 
 
  •  
website by Sargssyan