Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քանի անկախ իմ կամքից դիմակների թեման բացել եմ ու քանի որ հայտնի չի՝ դեռ քանի ամիս է շարունակվելու արտակարգ դրությունը, մի քանի բան էլ ասեմ։

1. Հանրային տրանսպորտում և հանրային փակ տարածքներում (բուժհաստատություններ, խանութներ, առևտրի կենտրոններ, գրասենյակներ, բանկեր և այլն), ինչպես նաև բաց մարդաշատ վայրերում դիմակ կրելը իրական անհրաժեշտություն է, և պետության պարտականությունն է հոգ տանել, որ այս կանոնը պահպանվի։

2. Մեքենայում մեկից ավել հոգով, ինչպես նաև փողոցում դիմակ կրելու պարտադրանքը, որքանով հիշում եմ պարետի այդ որոշումների էվոլյուցիան և տրամաբանությունը, միտված էր ապահովելու առաջին կետում նշված կանոնների կիրառությունը։

-Մեքենայում, քանի որ Երևանում տաքսին համատարած է ու մեծ հաշվով հանրային տրանսպորտի դեր է կատարում, իսկ ոստիկանության համար տաքսի/ոչ տաքսի տարբերակումը բավականին դժվար գործ է ու մեծ գլխացավանք։

-Փողոցում, քանի որ ոստիկանը չի կարող ամեն խանութի կամ այլ հաստատության դիմաց պահակ կանգնել ու հետևել, որ ներս մտնողները դիմակ ունենան ու կրեն։ Երևի կհիշեք, որ սկզբում ասում էին՝ ուղղակի ձեզ մոտ ունեցեք, բայց դրեք միայն այն ժամանակ, երբ մուտք եք գործում փակ տարածք։ Սա նաև ոստիկանությանը ազատում է մարդաշատ վայրերում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը ապահովելու գլխացավանքից։

3. Նախորդ գրառմանս մեջ իզուր չէի հարցադրումներ արել, թե ի վերջո ո՞րն է մեքենայում դիմակ կրելու պարտադրանքի իրական նպատակը, իմաստը։ Եվ եթե ես ճիշտ եմ հասկացել, ու դա այն է, ինչ շարադրել եմ 2-րդ կետում, ապա.

-Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս այդ կանոնը չպետք է գործի։ Միջպետական ու միջհամայնքային ճանապարհներին մարդիկ հիմնականում, իսկ ամառվա սեզոնին՝ հատկապես, իրենց ընտանիքների հետ են, ու որևէ կարիք չկա մարդկանց մի քանի ժամ շարունակ սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում (խոսքս միայն մարդատարներին է վերաբերում, ոչ ասենք միկրոավտոբուսներին կամ վեներին)։

Մարզային քաղաքներում էլ տաքսիների քանակն այնքան փոքր է, որ հարցը հանգիստ կարելի է լուծել մարդկանց գիտակցությանը ապավինելով։ Տեսարժան վայրերի, սարերի, ձորերի, դաշտերի, չոլերի մասին ուղղակի ավելորդ է խոսել, և ես իրոք ամոթ եմ զգում, որ մեր պետությունն իրեն հիմա այդպես է պահում իր իսկ քաղաքացիների հանդեպ։

-Երևան քաղաքի տարածքում կանոնը պետք է գործի ավելի խելացի։ Ամուսնության, ծննդյան վկայականները, համընկնող ազգանուն-հայրանունները հանգիստ կարող են հիմք հանդիսանալ ընտանիքի անդամներին նույնականացնելու ու չտուգանելու համար։

4. Բաց տարածքներում դիմակ կրելու մասով ևս լրջագույն խնդիրներ կան։

-Ֆիզիկական վարժություններ բառակապակցության տակ ոստիկանները հասկանում են միայն վազելն ու հեծանիվ քշելը։ Այնինչ արագ քայլքը, այն էլ մարզասրահների ռիսկայնության պարագայում, ևս պետք է թույլատրված լինի։ Մարդը չի կարող 30-80 րոպե մեծ տեմպով քայլել (ինչպես օրինակ ես եմ ամեն օր անում)՝ դիմակը բերանին և քթին։ Հասկանալի է, որ ոստիկանության ծառայողի համար կրկին որոշակիորեն դժվար է տարբերակել՝ մարդը քայլք-վարժանքի (workout)-ի է դուրս եկել, թե պարզապես զբոսնում է ու վտանգում այլոց առողջությունը։ Սրա լուծումն էլ այն է, որ մինչև թուղթուգրիչը հանելը կարելի է տարածքը զննել, մարդկանց շարժը ուսումնասիրել և պարզել՝ ովքեր են իրավախախտները, իսկ ովքեր՝ սեփական առողջության մասին հոգ տանողները։ Մարդակենտրոն պետության մեջ իրերն այսպես պետք է աշխատեն։

-Առողջարանային, զբոսաշրջային ճանաչված կենտրոններում կարող են և պետք է գործեն այլ կանոններ։ Եթե մարդու գրանցումը տվյալ բնակավայրում չէ, նշանակում է նա այնտեղ զբոսաշրջիկի կարգավիճակ ունի (ներգնա կամ արտագնա, կարևոր չէ)։ Հետևաբար, նաև հաշվի առնելով այդպիսի վայրերի ոչ մեծ լինելը՝ կարելի է ողջ ռեսուրսը ծախսել սոցիալական հեռավորությունն ապահովելու վրա և չպարտադրել դիմակը հանգստացողների համար դրսում, քանի որ չորս ամիս չորս պատի մեջ պարփակված լինելուց հետո մարդիկ իրենց սուղ բյուջեներից գումար են ծախսում հենց այդ մի պտղունց մաքուր օդը վայելելու համար, այնինչ տեղ հասնելով՝ ականատես են լինում գեստապոյական խստության։

-Քաղաքային զբոսայգիներում միայնակ կամ մեկ-երկու հոգու հետ մեկուսացած նստած անձանց հանդեպ ևս կարելի է չդրսևորել խստություն և չկիրառել սանկցիա։

5. Բոլոր դեպքերում, ամեն ինչ պետք է լինի տրամաբանված ու միտված դեպի մարդը, քաղաքացին, այլ ոչ նրա դեմ։ Եթե իրավիճակը հուշում է հորդորել բարձրացնել մի փոքր իջած դիմակը, պետք չի ձեռքն անմիջապես տանել տուգանքի թղթին ու գրչին։ Կանխարգելելը ևս իրավապահ համակարգի գործառույթ է։ Բոլորին մի արշինով չափել ու թացը չորից չտարբերելով՝ պատժել բոլորին, այն մոտեցումը չէ, որը մարդիկ ակնկալում են տեսնել հեղափոխություն գլխավորած ու քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալած իշխանություններից»։

 



Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան