Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 03.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել «Սալվատոր մունդի». աշխարհի ամենաթանկարժեք նկարի պատմությունը կներկայացվի բրոդվեյյան մյուզիքլի տեսքով Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Շատ լավ հարաբերություններ ունեին, քույրն էր իրեն պահում. քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել Forbes-ը կազմել է ռուսական շոու բիզնեսի ամենաշատ եկամուտներն ունեցող աստղերի ցուցակը (լուսանկարներ) 19-ամյա երիտասարդը մահացել է Բյուջեի խնդիրները սրվում են Տնտեսության ամենատուժած հատվածները դեռ կշարունակեն տուժել Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Գագիկ Համբարյան Առևտրի կրճատվող ծավալները Վարչության պետը դատի է տվել Սահմանադրական դատարանին Հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը մահացել է COVID 19-ից Լույս չի լինելու Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք

Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ Աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ նախարարին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը աշնանացանի հետ կապված մտահոգություն է հայտնել՝ կոչ անելով Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը, դուրս գալ առանձնասենյակից և շրջել մարզերում։

Պատգամավորը, մասնավորապես, գրում է․

«Հարկ է, որ կառավարությունը գյուղատնտեսական լուրջ ծրագրեր մշակի՝ այս փուլում աշնանացանի հետ կապված։
Այն, որ առանց գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտի ցուցանիշների անկում էր լինելու՝ փաստել ենք ամիսներ առաջ, երբ քննարկում էինք կառավարության կառուցվածքը։
Ժամանակի ընթացքում անկարևոր դարձավ նաև բնապահպանության նախարարությունը։ Փաստը՝ ոլորտն առանց գլխավոր պատասխանատուի, առանց նախարարի..
Չեմ ուզում թերագնահատել մյուս ոլորտների կարևորությունը, բայց իմ նշած նախարարությունները ԿԵՆՍԱԿԱՆ նշանակություն ունեն։
Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը խորհուրդ եմ տալիս դուրս գալ Երևանի օդակարգավորիչով իր առանձնասենյակից և շրջել մարզերում։
Շրջեք, ձեր աչքերով տեսեք իրավիճակը, ծրագրեր մշակեք գրողը տանի։ Տմբացեք։
Աշնանացանի ժամանակաշրջանն է։ Հացահատիկի ցանքի....
Եղեք ամենալայն դաշտերն ունեցող համայնքներում։ Հանրապետության բարձրադիր գոտիներում եղեք։
Բոլոր տիպի ներդրումներն այդ ոլորտում արդարացված են։ Մի մտահոգվեք։ Ընդամենը շրջեք, մասնագետների հետ ուսումնասիրեք անհրաժեշտ խնդիրներն ու անելիքներ պլանավորեք։
Եթե դժվարանում եք՝ դիմեք վարչապետին։ Կառավարությանը նոր կառուցված է պետք՝ գյուղատնտեսության նախարարությունով՝ մասնագիտացած թիմով։ Կառավարությունը գուցե այդ հարցում ոտքը կախ է գցում։
Ժամանակը սակայն հոսում է՝ ավազի փոխարեն ներքև տանելով ցորենի հատիկներ...»։

 

 

 
 
 
  •  
website by Sargssyan