Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա օրերին Հայաստանից հումանիտար օգնությամբ 3 օդանավ կթռ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Նոր տեսանյութ՝ Բեյրութի պայթյունից Հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի նավթային պետֆոնդի եկամուտները նվազել են երկու անգամ Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Ինչ չվերթեր կիրականացվեն առաջիկա օրերին Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը Ադրբեջանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները կիսով չափ կրճատվել են. EADaily Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Ջերմուկի համայնքապետն իրականացրել և իրականացնում է ապօրինություն «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան

Հանրային սննդի ոլորտի 20 տոկոսն այս պահին գործազուրկ է, իսկ ռեստորանային կազմակերպման ոլորտն ամբողջությամբ է գործազուրկ:  Այս մասին այսօր` հուլիսի 12-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ոլորտի կրած վնասներին:

«Ռեստորանային կազմակերպման ոլորտն այս պահին ամբողջությամբ անգործ է, դրանք  այն մարդիկ են, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ հուլիսի 9-ին: Եթե արտակարգ դրությունը շարունակվի եւ այս վիճակը պահպանվի, հանրային սննդի ոլորտում գործազրկությունը հասնելու է 40 տոկոսի: Սա իմ գնահատական է որպես փորձագետ իրավիճակին»,- ասաց նա:

Ռեստորատորի խոսքով` փակված բիզնեսներն էլ այս ընթացքում կազմում են ոլորտի 20 տոկոսը:

«Փակված բիզնեսները երկու տիպի են. մեկը` որ փակվել են ընդմիշտ, եւ մյուսը, որ փակվել են  վերաբացվելու նպատակով: Վերջնական գնահատական կարող ենք տալ արտակարգ դրության ավարտից հետո»,- հավելեց նա:

Նրա խոսքով` դեռ քննարկումների մեջ են նոր ակցիա կազմակերպելու հետ կապված:

«Վարչապետի խոսնակը  պատասխան է տվել այն կոնտեքստում, որ եթե արտակարգ դրությունը վերանա, միեւնույն է, միջոցառումնները արգելված են լինելու, մենք ուզում ենք հակադարձենք եւ ասենք, որ արտակարգ դրությունը պահեն առողջապահության ոլորտում, իսկ մեր ոլորտը  եկեք ազատականացրեք, քանի որ մարդիկ չեն վախենում ոստիկանություն բերման ենթարկվելուց, չեն վախենում համավարկից, միայն վախենում են գումար չաշխատելուց»,- հավելեց նա:

website by Sargssyan