Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում». Սևակ Ամրոյանը

ԼԱՅՖ

Երգիչ Սևակ Ամրոյանը երեկ նշում էր հոբելյանական 30-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ օրն սկսել է ծանոթ-անծանոթների կողմից բազմաթիվ շնորհավորանքներով:

«Մտածում էի, որ ծննդյանս օրը պետք է մի փոքր մեծ նշեմ, բայց կարանտինային օրակարգից ելնելով ընտանիքի անդամներով ենք նշում: Երբեք մեծ խնջույքներ չեմ սիրել, բայց 30-ամյակը նշել պետք էր: Չեմ նեղսրտում, այս տարի էլ թող այսպես ստացվի: Մեր տուն անակնկալ տորթեր էին ուղարկել, բայց շատ անակնկալներ չեն եղել, քանի որ ծնունդս չէի նշում»,-ասաց նա :  

Սևակի խոսքով` մեծանալուց  մի փոքր վախենում է. «Երբ անցած ճանապարհ ես ունենում, ճիշտ ես ապրում, հպարտանալու անցյալ ես ունենում, համակերպվում ես տարիքիդ հետ: Պետք է այնպես ապրել, որ արածդ գործերից չամաչես: Այս տարի մի բան եմ նկատել. նրանք, ումից սպասում էի, որ ավելի շուտ կզանգեին, կամ ուշ զանգեցին, կամ ընդհանրապես չշնորհավորեցին: Նրանք, ումից չէի սպասում, հաճելիորեն զարմացրին ինձ»:

Երգիչն ասաց, որ երազող մարդ է ու տորթի մոմերը փչելիս, անպայման, երազանք է մտապահում: Երազանքներից շատերն էլ վաղ, թե ուշ իրականություն են դառնում:

Խոսելով նախորդ և հաջորդ տասնամյակի նպատակների մասին`Սևակը նշեց. «Ես ինքնաքննադատ մարդ եմ ու որքան էլ արտերկրում համերգներ եմ ունեցել, ինձ համար դա քիչ է: Կան նպատակներ, որոնք հասցրել եմ իրագործել, շատ նպատակներ էլ կան, որոնք կապում եմ հաջորդ տասնամյակի հետ: Այս տարի`իմ 30-ամյակին, միտք ունեի Հայաստանում մենահամերգ ունենալ, այդ նպատակս կիրագործեմ հաջորդ տարի: Նպատակ ունեմ ներկայանալ բենդով, որը հավաքել եմ կարանտինային օրերի ընթացքում: Մի քանի երգ արդեն ձայնագրել ենք, կփորձեմ եկող տասնամյակում այլ ձևաչափում հանդես գալ»:

Հարցին՝ այս տարվա նպատակների մեջ ամուսնությունը մտնու՞մ է, երգիչը պատասխանեց. «Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում: Հիմա ամեն ինչ կախված է կարանտինային օրակարգից և դրա հետ փոխկապակցված ֆինանսական վիճակից: Չեմ բողոքում, որովհետև բոլորս նույն նավի մեջ ենք, բայց այդ խնդիրը բոլորն ունեն»:

Զրույցի վերջում Սևակն իրեն ու բոլորին առողջություն մաղթեց:

Շարունակություն...

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ)