Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

«Այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com - ի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը: Ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ակտիվանում է, ապա որոշակի դադար վերցնում, հետո նորից ակտիվանում. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի նաև դեռ երեկվանից հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը:

Ռազմական փորձագետը նկատում է, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի հիմնական կուտակումներն արել էր դեռ մի քանի օր առաջ. «Զինտեխնիկայի կուտակումներից խոսվում էր սոցիալական ցանցերում, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Իսկ վերջին օրերին նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ցուցումներ էր իրականացնում սահմանամերձ շրջաններում այն մասին, որ տեխնիկայի շարժերի դեպքում արգելվում է դրանց նկարահանումը և Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ տեղեկատվությունը տեղ չգտնի մամուլում, որ այդ մասին Հայաստանը չիմանա»,- ընդգծեց փորձագետը:

Աբրահամյանը խոսեց նաև համացանցում երեկվանից լայն տարածում գտած ադրբեջանցիների տեսանյութերից, որում նրանք հավաքվել և բղավում էին «Ղարաբա՜ղ». «Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ ստեղծվել են որոշակի ազգայնական խմբեր, որոնց տարբեր փուլերում ադրբեջանական իշխանությունն օգտագործում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենց երկրում որևէ կերպ չեն համակերպվում այդ իրավիճակի հետ, ավելին՝ մարդիկ իրենց դրդում են ռազմական գործողությունների: Հիմա էլ նույնիսկն եթե իշխանությունները չհրահրեն, ապա կա որոշակի հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները ռազմական գործողություններում շատ ավելի ակտիվ լինեն»,- նշեց փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ- երի Ադրբեջանում կարող է ներքաղաքական լարված իրավիճակ ստեղցծվի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից սկսած Ադրբեջանի գործողությունները հայկական կողմից շատ կոշտ կանխվել են և շատ կոշտ պատասխաններ են տրվել, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների համար երկրի ներսում: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունների վրա կա ճնշում  և չի բացառվում, որ նրանք փորձելու են սահմանին տիրող ակտիվությունն ամեն գնով պահպանել: Ադրբեջանի տապալումը (մարդկային կյանքերի կորուստը, զինտեխնիկայի և տարածքների նոր կորուստը) լուրջ խնդիր է դառնալու երկրի ներսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ ԶՈՒ- ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա, դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին, կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա, ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև  մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր