Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 ն... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան չի տարբերում կաշառակերությունից․ արտահերթ ընտրություններն անխուսփելի են Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք. Փաշինյանը՝ քաղաքացուն Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90%-ով. Տիգրան Խաչատրյան Էրդողանի խորհրդական. ԱՄԷ-ի հետ բարեկամությունն «ավելի վտանգավոր է, քան թշնամությունը» «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Փորձագետ. ԱՄԷ-ն եւ Իսրայելը հաշտվել են ընդդեմ Թուրքիայի Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Ուշադրություն՝ վարորդներին Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել

Ալի­և­ին չեն հե­տաքրք­րում սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը

Կիրակի օրը և երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաև Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիևի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում: Խուճապային տրամադրություն կա նաև Ադրբեջանի վերնախավում: 

Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիևի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիևի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում: 

Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիևին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, և ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:

website by Sargssyan