Երևան, 08.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյուն, ֆոր­մա­լիզմ և ար­ժեք չու­նե­ցող ար­տա­հայ­տու­թյուն­ներ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանում և զարգացում: Համահայկական ներուժի համախմբում ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման, բռնությունից զերծ հանրություն, իրավունքի և օրենքի գերակայություն, օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու բացառում: Թվարկվածները տեղ են գտել ազգային նպատակների ու համակեցության կանոնների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ազգային անվտանգության նոր ռազմավարության առթիվ էր ու տեղ է գտել նաև բուն փաստաթղթում: «Փաստը» թեմայի շուրջ զրուցել է մի շարք հասարակական, քաղաքական գործիչների հետ: Նրանց մեծ մասը վերոնշյալ գաղափարները խոսքի, գործի և առկա իրականության զուգորդմամբ է դիտարկում:

«Շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ»

«Կարծում եմ՝ թե՛ ելույթը, թե՛ Ազգային անվտանգության հայեցակարգը, որը դեռ մասամբ եմ կարդացել, առանձնապես մեծ նշանակություն չեն կարող ունենալ։ Դրանք շատ ֆորմալ, իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ են: Օրինակ` մեծագույն փարիսեցիություն է այսօր խոսել օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, երբ Նիկոլ Փաշինյանի չսիրած մարդկանց, չասենք` թշնամիների, գլխին քրեական հոդվածները բառացիորեն սարքվում են, իսկ Փաշինյանին օժանդակած հանցագործներն ազատության մեջ ֆռֆռում են։ Եվ, ընդհանրապես, երբ ներկա պահին ոտնահարվում են ոչ միայն օրենքները, այլև ոչնչացվում, կամայական մեկնաբանությունների ու կամայական փոփոխությունների է ենթարկվում հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, այս ամենը պարզապես լուրջ չէ։ Խոսել ազգային ինքնության վերականգնման, համահայկական ներուժի համախմբման մասին և, միաժամանակ, հետապնդումների ենթարկել եկեղեցին, պարզ ցինիզմ է։ Իսկ, օրինակ` օտարերկրյա շահերի ներկայացուցիչների մասին հիմա խոսելը մոտակա ապագային միտված պարզ խորամանկություն է։ 

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի շրջապատի մի մեծ խումբ սնվել և սնվում է օտար ֆոնդերից ու նրանց համար աշխատանք է կատարում: Այսինքն, այդ օտար շահերի ներկայացուցիչները նրա կողքին են, նրանց հետ նա ամեն օր շփվում է: Սակայն հիմա, երբ սկսում են խոսել օտարերկրյա շահերի մասին, առաջին հերթին ի նկատի ունեն Ռուսաստանը, որի նկատմամբ Փաշինյանը մի փոքրիկ դավադրություն է պատրաստում. փորձելով Հայաստանում եղած բոլոր գործոններին, Հրայր Թովմասյանից մինչև հայ ժողովուրդ, մեղադրել իր ձախողումների մեջ, Փաշինյանը պատրաստվում է այժմ էլ Ռուսաստանին, ռուսական գործակալներին մեղադրել։ 

Սա տրամաբանական չէ, լուրջ չէ, բայց, երևի թե, Փաշինյանի կողմից մեղադրվելու վերջին, ճարահատյալ «մատերիալն» է»,-մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն անլուրջ է»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ երկու հռետորական հարց առանձնացրեց: Առաջինը՝ ովքե՞ր են գրել հայեցակարգը, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում ազգ բառի տակ:

«Իրենց խոսքերով ասեմ՝ ներկայացրել են ազգային գաղափարախոսությունը: Բայց մի քիչ շատ բարձր նշաձող են իրենց համար վերցրել, որովհետև ազգային գաղափարախոսությունը գրելը հեշտ չէ: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, թե ովքե՞ր են գրողները, և այդ էկլետիկ մտքերի հավաքն ի՞նչ է նշանակում: 

Բացի այդ, պետք է հասկանալ հետևյալը. ազգ բառի տակ հասկանում են էթնո՞սը, թե՞ պետությունը: Եթե պետությունը, ապա պետության առաջ ի՞նչ ռազմավարական խնդիրներ են դրված, որ արդեն դրանից ելնելով՝ կազմեն որևէ փաստաթուղթ, հայեցակարգ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա: 

Բայց ովքե՞ր են կազմել, ի՞նչ աշխարհայացք ունեն, եթե այս առումով գնահատականներ չկան, ի՞նչ ռազմավարության մասին է խոսքը: Երկրորդ՝ մի բան է շատ դեպքերում միմյանց հակասող, տարբեր տեղերից հավաքված ինչ-որ կետեր գրելը, մեկ ուրիշ բան՝ դրանց իրականացումն արդեն իրական կյանքում: 

Իսկ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում հակառակն է լինում: Օրինախախտումներ, սահմանադրախախտումներ, ներազգային պառակտումներ և այսպես շարունակ: Բացի այդ, եթե ազգը պետությունն է, ապա գլխավոր մարմինը խորհրդարանն է: Իսկ մենք տեսնում ենք, որ խորհրդարանում հավաքված են հիմնականում մտավոր առումով նվաստները: Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը: 

Բայց նման խորհրդարանը նման ռազմավարություն իրականացնող մարմին չի կարող լինել: Խորհրդարանի լեգիտիմություն՝ նշանակում է նաև ունենալ քաղաքական իրավիճակի արտապատկերը, մինչդեռ այն վաղուց չի ներկայացնում Հայաստանի քաղաքական խճանկարը: Նման լեգիտիմությամբ նման մեծ-մեծ մտքեր ու փաստաթղթեր տարածելն արդեն անլուրջ է: 

Առհասարակ, ինձ մոտ տպավորություն է, որ ավելի քան երկու տարվա ընթացքում գործող իշխանության հիմնական խնդիրը ոչ թե երկրում ինչ-որ բան փոխելն է, այլ պարզապես ինչ-որ գաղափարներ գցելն ու դրանցով հանրությանը զբաղեցնելը: 

Վեթթինգ, սահմանադրական «փոփոխություններ», որոնք, մեծ հաշվով, առանձնապես հետաքրքրություն չեն առաջացնում, իսկ սոցիալական խնդիրներն, այնուամենայնիվ, առաջին պլան են գալիս»,-շեշտեց Ս. Դանիելյանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հայեցակարգը ևս այդ տրամաբանության մեջ է:

 

«Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար»

Խոսելով վերոնշյալ ուղերձի մասին՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը դրանք դիտարկեց իշխանության ՝ավելի քան երկու տարվա կառավարման տեսանկյունից:

«Ավելի քան երկու տարվա գործունեության ընթացքը ցույց տվեց, որ դրանք ընդամենը նախադասություններ են, որոնք գրվում են փաստաթղթերում, սակայն իրենց համար արժեքներ չունեն: Ինչպես գործունեության այս ամբողջ ընթացքում, դրանք հիմա էլ են գրում ստելու համար: Ստում են՝ ասելով, թե լինելու է օրենքի երկիր, ստում են՝ ասելով, թե ժողովրդավարական երկիր ենք և այլն: 

Ու, հավանաբար, իրենք էլ լուրջ չեն վերաբերվում իրենց գրածներին, որովհետև առնվազն գրածը և գործը իրարից էապես տարբերվում են: Մարդը, ով իր գործունեության ընթացքում ամեն ինչ արել է, որ հանրությունը բաժանվի ու հայտնվի հակադիր կողմերում, չի կարող խոսել համախմբման մասին: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը, որպես իրավական պետություն, կործանել են, հետևաբար, օրենքի երկիր, օրենքի առաջ հավասարություն ասվածներն ընդամենը խոսքեր են, բառեր, որոնք այս իշխանությունն ասում է ու գրում պարզապես ասելու ու գրելու համար: 

Դրանք չեն ներկայացնում այս իշխանության մտադրությունները, ցանկությունները և անգամ տրամադրությունները: Իհարկե, չէին գրելու, չէ՞, որ պետականակործան գործունեությամբ են զբաղված: 

Պարզ է, որ պետք է «օրենքի երկիր», «բոլորը հավասար են» բառակապակցություններն օգտագործեին: Իրականում ամբողջությամբ հակառակն է իրականացվում՝ անլուրջ գործողություններ են իրականացվում»,-ընդգծեց Ա. Բաբայանը:

Այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվելու խնդիրը

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով, կարևոր է, որ ազգային արժեքների պահպանությանն է անդրադարձ կատարվում, բայց նա ևս շեշտում է խոսքերի և իրական հատվածում ունեցած մի շարք հարցերի մասին: «Խնդիրն այն է, որ նման անդրադարձերը պետք է հենված լինեն հատուկ ուսումնասիրությունների և արդյունքների վրա, որ այնպես չստացվի, օրինակ՝ այլ արժեքներ որպես մեր սեփականն են ներկայացնում: Մենք պետք է նշենք, թե մեզ համար ի՞նչն է էականը, ի՞նչն է ամենակարևոր արժեքը: 

Եթե գտնում ենք, որ ընտանիքն է, պետք է ամեն ինչ անենք, որ այլ արժեքներ այնտեղ մուտք չգործեն: Եթե մեզ համար հայոց լեզուն համարվում է արժեք, հիմա մենք վստահ լինե՞նք, որ անընդհատ խնդիր չի լինի ու ստիպված չենք լինի դրա շուրջ ձայն բարձրաձայնել: Եթե մենք մեզ չենք հարգում, չենք կարևորում մեր արժեքները, ուրիշները հարկ չեն համարելու դրա հետ ընդհանրապես հաշվի նստել: 

Դրա համար այս ամենը զուտ խոսքեր չպետք է լինեն. երբ ասում ենք ազգային ինքնություն՝ հստակ պետք է հասկանանք, որ խիստ կարևոր արժեքներ կան, որոնց չի կարելի անընդհատ փորձադաշտ բերել: Այսօր կա՞ այն մեխանիզմը, որ դրանք չեն վտանգվելու, և անընդհատ ստիպված չենք լինելու այս կամ այն կողմից փչող քամու առաջ ճոճվել: Խնդիրը սա է: Կարծում եմ՝ ոչ մի հրեայի համար իր հավատքը քննարկման ենթակա չէ: Եվ հարց է՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ փորձում վերադիրքավորվել, վերաարժևորել այն ամենը, ինչն արդեն արժեք է: «Դրոշը փոխենք», «զինանշանը» փոխենք: Մենք փոխելու կարիք չունենք, եղածը պարզապես պահպանել է պետք: Մենք բնիկի ու եկվորի, սևի ու սպիտակի տարանջատվելու հնարավորությունը չունենք՝ հաշվի առնելով նախ աշխարհաքաղաքական իրավիճակը: Բայց, ցավում եմ, որ միասնական ենք դառնում միայն ճգնաժամային իրավիճակներում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գյումրիում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը ​​«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցում է 700-ը Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. վիրավորները պապ ու թոռ ենԿլինեն պլանային անջատումներ. հայտնի են հասցեներըՈրոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինիՄահվան ելքով վրաերթ Վայոց ձորում. վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին վերջինս տեղում մահացել էՆախազգուշացում վարորդներին. Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ) Այրվել է ավտոմեքենաՓակվել է երկու դիտակետ՝ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ՌԴ ՊՆԱնկլավները զիջելու հետևանքը՝ Հայաստանի բլոկադա. ՊոստՌեգիոն Աֆղանստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն հասել է 2400 (տեսանյութեր)Ալիևը բարձրացրել է ՀՀ կողմից իբր օկուպացված 8 գյուղերի հարցը. Հրանտ ԲագրատյանՄերձավոր Արևելքում խաղաղություն կլինի միայն Պաղեստինի անկախությամբ. ԷրդողանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՆիկոլի դավաճանական կառավարման շրջանում միակ լուրջ, առարկայական և ինստիտուցիոնալ պայքարը, որը տարվեց` փորձելով իշխող վարչախմբի հանձնելու հետևողական հիվանդագին մոլուցքից փրկել Արցախը, Հայաքվեն է․ Անի ՄանուկյանԻսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր դեսպանատներն՝ ամբողջ աշխարհում, անցնել «բարձր տագնապի ռեժիմի»Հայտնի են նոյեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱՄՆ և Բելգիա են տեղափոխվել Արցախում այթյունից տուժած 5 պացիենտներ Աշոտյանին ինչ հոդվածով ուզում եք, դատեք, վերջում դուք եք դատվելու. Արտակ Զաքարյան Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարելու մասին Հիմնական օրենքի կետ է մտցրել Ուժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԱրևային մարտկոցների տեխնոլոգիան կունենա տուրբոփչում Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)Ռուբլին նվազել է. տարադրամի փոխարժեքն այսօր6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, 2000-ից ավելի զոհեր. նոր մանրամասներ՝ Աֆղանստանուշ տեղի ունեցած երկրաշարժից20-ամյա Նորիկ Բեգունցը որոնվում է որպես անհետ կորած Նուբարաշենի բանտում կալանավորը կարել է բերանը Ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել․ իրանագետ Մհեր Օհանյանը Բիշքեկում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ տապալելով ադրբեջանցի մրցակցին Դիլիջանի ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում Սահմանադրության նախաբանում հռչակված են համազգային անժամկետ նպատակներ, որոնց համար պարտավոր ենք պայքարել․ Աննա Կոստանյան«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ» «Եթե ​​տարածաշրջանում որեւէ նոր բախում տեղի ունենա, մեղավորը կլինի Ֆրանսիան»․ Ալիևը՝ Միշելին Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Ո՞ր հասցեներում լույս չի լինի ՀԱՄԱՍ–ի զինյալները 35-40 կիլոմետր խորացել են Իսրայելի տարածքում (տեսանյութ) Գազ չի լինելու Տասնյակ հրթիռներ են թռչում Գազայի հատվածից դեպի Իսրայել (տեսանյութ) ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել 97 մլն հատկացնել Արցախից բռնահանվածների կարիքների համար ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն ավելանում է. վերջին տեղեկությունները ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածըՆեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Սեպտեմբերի 19-ից մոտ 45 անձ է կալանավորվել, նրանցից մոտ 5-ի նկատմամբ է միայն տնային կալանք կիրառվել Ռուսաստանի կողմից նվիրած նոր պարեկային նավերը բաց են թողնվել Սևանա լիճ Արտաշատի մարզադպրոցի մասնաշենքերից մեկում 120 արցախցի է ժամանակավոր ապրում. Արտաշատ համայնքի ղեկավար