Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջուր չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 10.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018-ի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են․ արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է․ Կարեն Վրթանեսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին ՀՀ տարածքում ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու, իրենց կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության ու Լարի Քինգի հետ ռիսկային հարցազրույցի մասին

Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին

Past.am

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը:

 

Հայտարարությունում ասվում է.

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։

 

Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։

 

Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների եւ քույրերի ցավն ու անհանգստությունը։

 

Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։

 

Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական եւ մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաեւ տարբեր՝ կրոնական, մշակութային եւ քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության եւ մարդկության միասնության խորհրդանիշ:

 

Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին եւ Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին։

 

website by Sargssyan