Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջուր չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 10.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ Քրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ (տեսանյութ) «Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018-ի հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին Մեկ եվրոն վաճառվում է 583 դրամով. արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում ԱՄՆ-ն «Եվրատեսիլ»-ի սեփական տարբերակը կանցկացնի Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Ամբողջ Բելառուսով բողոքի ցույցեր են․ արդյոք սա նշանակում է, որ Լուկաշենկոն պարտվե՞լ է․ Կարեն Վրթանեսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին

Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն

Ադրբեջանը պաշտոնապես ընդունեց, որ ոչնչացվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլհամ Միրզոևը: Սա մեր Զինված ուժերի մեծագույն ձեռքբերումն է ու առհասարակ՝ մեր բանակը պատվով կատարում է իր առաջադրանքը։ Թշնամին համարժեք պատասխան է ստանում՝ դիրքեր կորցնելով, մարտի դաշտում թողելով բարձրաստիճան սպաներ։ Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին, սպայական կազմին, գեներալներին։
Բայց ժամանակակից աշխարհում պատերազմների բնույթը փոխվել է ու, ցավոք, մեր ռազմական հաջողությունները դեռ չունեն անհրաժեշտ դիվանագիտական ամրապնդում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո որակապես չի փոխվել, ու Հայաստանի դաշնակիցների թիվն աշխարհում այդպես էլ չի ավելացել։ Այս առումով՝ վիճակը 2016-ին նման է․ մեր ռազմավարական դաշնակիցը շարունակում է պարիտետ պահպանել, ՀԱՊԿ-ում դարձյալ "խորթ որդու" կարգավիճակ ունենք՝ շրջապատված Բաքվի դաշնակիցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է անհաղորդ մնալ հայկական կողմի փաստարկներին, իսկ Թուրքիան ու ԳՈւԱՄ-ի երկրները արագ ադրբեջանամետ հայտարարություններ արեցին, ինչն առնվազն նշանակում է՝ Բաքուն դիվանագիտական խողովակներով նախապատրաստել էր իր սադրանքը։
Հիմա քննադատություններ հնչեցնելու ժամանակը չէ, սակայն նման պասիվ, անատամ արտաքին քաղաքականությամբ մենք չենք կարող ամրապնդել մեր բանակի հաջողությունները։ Հայաստանն ոչ միայն նոր դաշնակիցներ ձեռք չի բերել, այլ նաև ակնհայտ ինստիտուցիոնալ ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերություններում։ Կրկնում եմ՝ խնդիրը քննադատությունը չէ, այլ՝ փաստի արձանագրումը, որ արտաքին քաղաքականությունը մնում է հետհեղափոխական Հայաստանի "աքիլեսյան գարշապարը"։ Հետևություններ անելու ժամանակն է։ Ընդ որում՝ հետևություններ պետք է արվեն թե բովանդակային առումով և թե արտաքին քաղաքականությանը նախաձեռնողականություն հաղորդելու իմաստով։

website by Sargssyan