Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, երկ­նիշ տնտե­սա­կան ան­կումն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Համաճարակը չհաղթահարելու խնդիրն իր ուղիղ ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, և այս առումով վիճակագրության բացասական ընդհանուր ցուցանիշները, բնականաբար, կանխատեսելի էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը:

«Համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայից դուրս գալու նշաններ է ցույց տալիս, գերտերությունները գործազրկության կրճատման դինամիկա են գրանցում: Մեզ մոտ, սակայն, բացասական դինամիկան դեռ շարունակվում է: Մենք դեռ սկզբնական փուլում էինք բարձրաձայնում, որ ՓՄՁ-ները ռիսկային գոտում են: 

Ու ինչպես կանխատեսում էինք, ՓՄՁ-ներն այսօր մասսայական սկսում են փակվել: Մեզ մոտ աշխատատեղերի կրճատման գործընթացը դեռ շարունակվում է, ինչը, բնականաբար, իր ուղղակի ազդեցությունն է ունենում մեր երկրի տնտեսության թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա: 

Վերջերս մամուլում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի՝ սուպերմարկետների ցանցերից մեկի աշխատակիցները հայտնել էին, որ իրենց պարտադրում են հարկադիր պարապուրդի գնալ, քիչ ներկայանալ աշխատանքի, որ քիչ վճարեն:

 Իսկ պատճառն առևտրաշրջանառության նվազումն էր: Բացի այդ, կան տեղեկություններ, որ բոլոր խոշոր առևտրային ցանցերում առևտրաշրջանառության կտրուկ անկում է գրանցվել: Այս հանգամանքը հստակ ցուցիչ է առ այն, որ եթե մարդիկ չեն աշխատում, եկամուտ չեն ստանում, չեն սպառում, արտադրությունը սկսում է կրճատվել: 

Տնտեսվարողներն իրենց արտադրանքի ծավալները սկսում են կրճատել, ինչն էլ ուղղակի սկսում է ազդել հարկային մուտքերի, պետության եկամուտների և, ընդհանրապես, երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա: 

Հիմա մեզ մոտ այս գործընթացը հետզհետե խորանում է: Ու ցավով պետք է արձանագրել, որ կառավարությունը շատ ուշացումով է արձագանքում տնտեսական գործընթացներին, այնինչ տնտեսությունը դինամիկ գործընթաց է ենթադրում»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ կառավարությունը պարտավոր է անընդհատ մատը զարկերակի վրա պահել:

«Այն, որ երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորանում է, վկայում է սպառման կտրուկ անկման մասին, իսկ սպառման կտրուկ անկումն իր հերթին նաև հարկային մուտքերի թերակատարման է հանգեցնում: 

Առհասարակ, փաստերը վկայում են, որ կառավարության կանխատեսումները չափազանց լավատեսական են եղել թե՛ տնտեսական անկման, թե՛ հարկային մուտքերի թերակատարման տեսանկյունից: 

Իրականում, ըստ իս, հարկային մուտքերը շատ ավելի շոշափելի չափով կթերակատարվեն, քան նախատեսվել էր բյուջեով: Եվ, մեծ հաշվով, եթե կառավարությունը հրատապ միջոցներ չձեռնարկի, երկնիշ տնտեսական անկումն անխուսափելի է լինելու»,-նշեց Է. Պետրոսյանը:

Տնտեսագետի խոսքով, համաշխարհային տնտեսական գործընթացների անմիջական ազդեցությունը մեր տնտեսության վրա չնչին է. 

«Հիմնական ազդեցությունն անուղղակի է. օրինակ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վեց օր անընդմեջ դոլարն արժեզրկվել է, ինչը դրական կանդրադառնա առավելապես զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: 

Օրինակ՝ դրական ազդեցություն կունենա հանքարդյունաբերության վրա՝ մետաղների գները կբարձրանան, ինչն էլ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը: Սա մի ուղղություն է, որը, այո, ինչ-որ չափով դրական կազդի, բայց քանի որ մենք կախված ենք գործընկեր երկրների տնտեսություններից, հասկանալու համար, թե մեզ ինչ է սպասվում, պետք է հետևենք հենց այդ երկրների դինամիկային: 

Մեր հիմնական ֆինանսական հոսքերը, օրինակ՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից էին, բայց այդ երկրներում ևս ճգնաժամը տարբեր ուղղություններով շատ լուրջ հարվածներ է հասցրել: Պետք է հասկանանք, որ այդ ֆինանսական հոսքերը, որոնք ստանում էինք, չենք ունենալու, ու դրան համահունչ պլանավորում իրականացնենք: Մեր խնդիրն այն է, որ ավելի շատ սպառող տնտեսություն ունենք, բայց հարկավոր է արտադրող, ստեղծող տնտեսություն ունենալու ուղղությամբ աշխատել:

 Դրա համար պետք է աշխատատեղեր, նոր բիզնեսներ բացվեն: Իսկ այսօր ականատես ենք լինում, որ կառավարությունը, վարելով ջայլամային քաղաքականություն ու չնկատելու տալով դառը իրողությունները, թույլ է տալիս, որ ամեն օր բիզնեսներ փակվեն: Բայց չէ՞ որ դրանք հետո դժվար են բացվելու»: Էդուարդ Պետրոսյանը շեշտեց, որ անգամ եթե համաճարակը հաղթահարենք, օրինակ՝ նույն տուրիստական հոսքերը երկար ժամանակ դեռ չեն վերականգնվելու:

«Այդ հանգամանքն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տուրիզմի, սպասարկման ոլորտում ընդգրկված կամ դրանց հետ փոխկապակցված ոլորտներում աշխատող հարյուր հազարավոր մարդկանց կենցաղի վրա:

 Մարդիկ գումար չեն աշխատելու, չեն ծախսելու, իսկ եթե չեն ծախսելու, երկրում ապրանք չի արտադրվելու: Մարդիկ արդեն ավելի քիչ են գնում, քան նախկինում, սպառման խնդիր կա: Սոցիալական ճգնաժամը հենց սա է, որի մասին բարձրաձայնում ենք, իսկ կառավարությունն ասում է՝ չէ, նման բան չկա:

 

Երբ մարդը ոչ մի տեղից եկամուտ չի ստանում, մի ամիս իր խնայողությունն է ծախսում, մյուս ամիս՝ պարտք վերցնում, հետո ի՞նչ պետք է անի: Հետո սկսում է պարզապես չգնել: 

Խոշոր առևտրային կենտրոնների առևտրաշրջանառության կտրուկ անկումը հենց այդ մասին է վկայում: Ի վերջո, մեր բնակչության գերակշիռ մասին սովորաբար հասանելի են խիստ առաջին անհրաժեշտության ապրանքները: Ըստ էության, ինքն այսօր կրճատել է իր համար խիստ առաջին անհրաժեշտության ապրանքների առևտուրը, իսկ եթե կրճատել է, նշանակում է՝ իրավիճակը ճգնաժամային է: Բարդ չէ հասկանալ այս ամենը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: 

Նա շեշտեց, որ այս ընթացքում բազմիցս հայտարարվել է ճգնաժամի բնույթի մասին, և մեր խնդիրն էր շատ արագ արձագանքել այն իրողություններին, որ կային աշխարհում: «Բայց մենք այսօր մեր երկրում պահանջարկի կտրուկ կրճատում ունենք, մինչդեռ զարգացած երկրները, դրա հնարավորությունը գիտակցելով, ճիշտ ժամանակին այլ ճանապարհով գնացին:

 Խոսքը սոցիալական ուղիղ և շոշափելի աջակցության մասին է: Իրենք քաղաքացիներին մեծ գումար բաժանելով՝ ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական խնդիր էին լուծում, որ կարողանային պահանջարկի անկումը գոնե մեղմացնել, ինչն էլ իր հերթին կնպաստեր առաջարկի ինչ-որ չափով պահպանմանը: Մենք նման իրողությունների հետ հաշվի չենք նստում: 

Իսկ հիմա շատ երկրներ դուրս են գալիս ծանր իրավիճակից, քանի որ առողջապահական ճգնաժամը կառավարելի է դարձել: Իսկ մենք դեռ հետ ենք մնացել ու պատճառը հենց ժամանակին իրողությունների հետ հաշվի չնստելն է: 

Ընդհանուր առմամբ, տնտեսությունն ինքնահոսի է թողնված: Իրականում սոցիալական աջակցությունը պետք էր ապահովել անգամ պետական պարտք ներգրավելու միջոցով, որ հնարավոր լիներ զսպել տնտեսական անկումը: Իսկ հիմա կազմակերպությունները, մասնավորապես տնտեսության ողնաշարը հանդիսացող ՓՄՁ-ները շատ դանդաղ ու ծանր գնով կվերականգնվեն»,հավելեց տնտեսագետը:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսությունը մրցունակ չէ ու պատրաստ չէ դիմակայել մարտահրավերներին: Ճգնաժամը կրկին ապացուցեց մեր տնտեսության արմատապես վերափոխման անհրաժեշտության մասին: Դրա համար, սակայն, պլանավորում, ռազմավարական լուծումներ են անհրաժեշտ: Մոտեցումն ամբողջովին պետք է փոխվի, լուրջ աշխատանք է հարկավոր, ինչն այսօր չենք տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցըԾնողները երեխաներին ակամա թիրախավորում են՝ հրապարակելով նրանց անհատականացնող տվյալներ. ՄԻՊ Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունն է, հայտնի է, թե ովքեր են կնքահայրն ու խաչեղբայրը (լուսանկարներ) «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րԵրևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ