Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ­կա­կան հե­քի­ա­թը շա­րու­նա­կում է ապ­րել Թբի­լի­սի­ում. ին­չո՞ւ ար­ձա­գանք չկա Հա­յաս­տա­նից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թբիլիսիում բնակվող նկարիչ-դիզայներ Արմեն Հովհաննիսյանը մշտապես նաև տիկնիկներ է պատրաստել: Ասում է՝ երբեմն նկարելով ու քանդակելով չես կարողանում անել այն, ինչ ներքուստ ցանկանում ես, այսինքն՝ հասնել արվեստում նրան, որ քեզ բավարարված զգաս: «Սկսեցի շոշափելի հեքիաթ ստեղծել, ինձ համար դա տիկնիկն էր: Վերջին տասը տարում ավելի լուրջ եմ սկսել տիկնիկագործությամբ զբաղվել: 

Մեր տարածաշրջանի երկրներում տիկնիկագործությունն ընկալվում է որպես հուշանվերային արվեստ, դրան չեն վերաբերվում որպես կիրառական արվեստի, մինչդեռ եվրոպական տարբեր երկրներում, նաև Ռուսաստանում տիկնիկագործությունը վաղուց արվեստի առանձին մի ճյուղ է դարձել, ես էլ ցանկացա հենց այս ոլորտը զարգացնել: Եթե որակյալ տիկնիկագործ ես, պետք է շատ լավ նկարչություն իմանաս, լավ քանդակել կարողանաս, տիրապետես շատ արհեստների»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Արմենը:

Իր հիմնական հավաքածուի տիկնիկները որևէ դեպքում չի վաճառի, թեպետ, իհարկե, նաև պատվերով է տիկնիկներ ստեղծում, բայց ողջ աշխատանքի ընթացքում ինքն իրեն շատ մեծ դժվարությամբ տրամադրում է, որ վերջում տիկնիկին հրաժեշտ է տալու: «Եթե տիկնիկները պատրաստում եմ հատուկ վաճառքի համար, ինքս ինձ տրամադրում եմ, տիկնիկի հետ երկխոսում, որ նա իմը չէ, իրեն պետք է վաճառեմ: Բայց դեպք է եղել, երբ վաճառել եմ, հետո հաջորդ առավոտյան գնացել եմ, գումարը վերադարձրել և տիկնիկները հետ բերել»,-ասում է տիկնիկագործը:

Արմենը նաև հեքիաթներ է գրում: «Երբեմն հորինում եմ հեքիաթը, հետո ծնվում է կերպարը կամ հակառակը: Պատրաստում եմ նաև հայ և համաշխարհային մեծությունների կերպարներով տիկնիկներ: Տիկնիկային թատրոնի միջոցով երեխաները պետք է ճանաչեն հանճարներին՝ Ֆրունզիկին, Կոմիտասին, Սայաթ-Նովային, Ֆրիդա Կալոյին, Սերգեյ Փարաջանովին և այլոց»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ վերջին շրջանում բոլոր ուժերը կենտրոնացրել է թատրոնի վրա: «Մտածում էի՝ ինչպես սփյուռքում նպաստեմ հայոց լեզվի պահպանմանը: Օր օրի կործանում ենք մեր հայոց լեզուն, մեր հայերը ձուլվում են, առհասարակ, սիրում ենք ձուլվել, օտարամոլությունը մեր թուլությունն է: 

Այս ձուլումը իմ ուժերի չափով կանխելու համար որոշեցի տիկնիկները դարձնել խաղարկային, Թբիլիսիում հիմնել հայկական տիկնիկային թատրոն և, շրջելով հայկական գյուղերով ու բնակավայրերով, տարածել մեր լեզուն տիկնիկների շուրթերից և հայ երեխաներին տանել հայկական հեքիաթ: 

Այսօր փակվում են հայկական դպրոցները, իսկ ինձ համար դա ցավալի թեմա է: Որոշեցի հայերեն չկարդացող երեխային գոնե տիկնիկով հայերեն հեքիաթ քարոզել: Իմ ուժերի չափով կկարողանամ նրանց հետ պահել ձուլումից ու մայրենի լեզուն մանուկ հասակից ամրապնդել նրանց մեջ:

Թատրոնը հիմնադրվել է 2018 թվականին Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տանը: Այնտեղ մեկ տարի գործելուց հետո այդ շենքից դուրս եմ եկել: Թատրոնն անկախ է, երբեք չի ֆինանսավորվել: 

Ամեն ինչ անում եմ սեփական համեստ միջոցներով: Աշխատում եմ վրացական տարբեր թատրոնների հետ, կատարում բեմական ձևավորումներ, նաև տիկնիկներ պատրաստում և ստացված շահույթով թե՛ իմ ընտանիքն եմ պահում, թե՛ փորձում իմ փոքրիկ թատրոնն ապրեցնել, որպեսզի ապրեն նաև հայոց լեզուն և հայկական հեքիաթը: Դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և մեկ տարի է՝ սպասում եմ արձագանքի: 

Ներկայացրել եմ, որ Վրաստանում նման գործունեություն եմ ծավալում: Ի դեպ, իրենք շատ լավ գիտեն իմ մասին, Թումանյանի տանը դիտել են իմ ներկայացումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը և նախարարության աշխատակիցները: 

Նշել եմ, որ նման գործունեություն եմ ծավալում, և խնդրել՝ եթե կարողանան տիկնիկային թատրոնին տարվա կտրվածքով մի փոքրիկ գումար հատկացնել, էլ ավելի ակտիվ կգործեմ և նոր ծրագրերով կկարողանամ ներկայանալ, քանի որ երբեմն չեմ կարողանում ճանապարհածախս հայթայթել, որպեսզի հասնեմ գյուղեր:

 Ներկայացումներն անվճար են, երբեմն երեխաների ծնողներն իրենց ցանկությամբ են հավաքում որոշակի գումար, բայց ինքս տոմսի համար արժեք չեմ սահմանում: 

Հայաստանից դեռևս արձագանք չեմ ստացել, հակառակ դրան՝ վրացական կողմը բավականին հետաքրքրված է իմ աշխատանքով: Երբ տարածք չունեի և այլևս չէինք կարող գործել Թումանյանի տանը, մեզ անվճար տարածք տրամադրեց թիֆլիսյան դրամատիկ թատրոններից մեկը, որպեսզի հայկական տիկնիկային թատրոնը շարունակի իր գործունեությունը: Դա վրացիների մեծահոգությունն էր: Ինձ համար սա հաճելի է, բայց եթե ուշադրություն էլ չլիներ, չէի կարող պահանջել: 

Երբեմն Հայաստանում կարծիքներ եմ լսում, որ Վրաստանում խտրականություն կա, մինչդեռ հակառակը կարող եմ պնդել: Եթե այստեղ կարողանաս արժեքավոր գործ կատարել, ապա քեզ անպայման կնկատեն, եթե չնկատեն էլ, չեմ նեղանա, որովհետև ստացվում է, որ Հայաստանում իմ կամ մեկ ուրիշի կատարած աշխատանքը չի նկատվում: Հայկական թատրոնի դերասանները կամավոր գալիս են, ներկայացումներում ընդգրկվում: 

Հայապահպան էլ ի՞նչ աշխատանք պետք է ներկայացնես, որպեսզի հայաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից ուշադրության արժանանա:

 

Հայկական հեքիաթներն եմ քարոզում, եթե իմաստ չեն գտնում դա ֆինանսավորելու, ի՞նչ ասեմ»,ընդգծում է տիկնիկագործը: 

Արմենը նաև նշում է, որ Վրաստանում կային կազմակերպություններ, որոնք առաջարկում էին թատրոնն անվանել կովկասյան տիկնիկային թատրոն, ջնջելով հայկական անվանումը, անգամ լավ գումար էին վճարում, սակայն նա չի համաձայնել:

Նշում է՝ կցանկանար իր հմտությունները երեխաներին փոխանցել: «Կցանկանայի հայկական փոքրիկ խմբակ ստեղծել և իմ հմտությունները փոխանցել երեխաներին, բայց առաջ են գալիս տարածքի, գումարային խնդիրներ: Եթե աջակցություն լինի, կարելի է հայկական մշակույթի փոքրիկ կենտրոն ստեղծել՝ թատրոն-ստուդիա, որտեղ երեխաներին կդասավանդեինք թատերական հմտություններ, տիկնիկային արվեստ, և կգործեր տիկնիկային թատրոնը: Ցանկությունները, գաղափարները շատ են, բայց ամեն ինչ կախված է ֆինանսից»,հավելում է մեր զրուցակիցը: 

Առավել ևս, երբ տիկնիկային ներկայացումները հետաքրքիր են երեխաներին, նաև մեծահասակներին, որոնք դրանց միջոցով մանկություն են վերադառնում: «Ժամանակն իրենը թելադրում է, համացանցը փորձում է շեղել երեխային: Բայց եթե երեխային ճիշտ ես մատուցում տիկնիկային արվեստը, չես մատուցում խորհրդային տարիների ոճով, գտնում ես ժամանակի շունչը, զարկերակը, ապա երեխան անպայման կհետաքրքրվի տիկնիկային արվեստով: 

Օրինակ՝ ներկայացնում եմ Թումանյանի «Շունն ու կատուն», չշեղվելով, իհարկե, թումանյանական ոճից, բայց ներառելով երաժշտական լուծումներ կարողանում եմ «Շունն ու կատուն» ներկայացնել ժամանակակից ոճով, որպեսզի երեխան հետաքրքրվի դրանով: Անկախ ամեն ինչից երեխան մնում է երեխա: 

Պատկերացրեք՝ իմ հանդիսատեսները նաև մեծահասակներ են, որոնք գալիս են վերագտնելու իրենց մանկությունը: Բոլորն էլ ամեն դեպքում ցանկանում են գնալ դեպի հեքիաթ, մանկություն ու մաքրություն»,-նշում է տիկնիկային թատրոնի հիմնադիրը:

Արմենը մասնակցել է միջազգային տարբեր փառատոնների՝ որպես տիկնիկագործ: Այս առումով բավական աշխույժ գործունեություն է ծավալում նաև նրա թատրոնը: «Թատրոնը փոքր է, բայց արդեն հասցրել է ծավալուն կենսագրություն ունենալ: Առաջարկ էինք ստացել, պետք է մեկնեինք Փարիզ, Մոսկվա, բայց ամեն ինչ հօդս ցնդեց կորոնավիրուսի պատճառով: Բացի դա, ունեցել եմ տիկնիկների երկու անհատական ցուցահանդես Թբիլիսիում, մի քանի տարի առաջ ցուցահանդես Երևանում, մասնակցել եմ նաև Թբիլիսիում տարբեր միջազգային ցուցահանդեսների»,-եզրափակում է Արմեն Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱ