Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունի կաթսայով վառարանը սառնարանի հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց սառնարանի: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչպես են սնունդ պահել մեր նախնիները առանց դրա, հատկապես շոգ եղանակին: Պարզ է, որ նախկինում այդ նպատակի համար մառաններ կամ սառույց են օգտագործել: Ժամանակակից սառնարանի ստեղծման պատմությունը սկսվել է ֆրանսիացի ինժեներ Ֆերնանդ Կարրեի գյուտով: 

1862 թվականին նա Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրել է սարքավորում սառույց ստանալու համար: Սարքավորումը կաթսայով վառարան էր, որի մեջ տաքացվում էր հեղուկ ամոնիակը: Գոլորշիացման արդյունքում ամոնիակը խողովակների միջոցով հասցվում էր կաթսայի պատերին, ինչը թույլ էր տալիս սառեցնել նրա ներսում գտնվող ջուրը: 

Սովորելով, թե ինչպես կարելի է սառույց ստանալ այդ եղանակով, մարդիկ սկսել են խոհանոցները կահավորել սառույց արտադրող նման սարքերով: Դրանք խոհանոցային պահարաններ էին՝ ջերմամեկուսացված թեփով ու խցանափայտով, և դրանց մեջ նշյալ մեթոդով ստացված սառույց է դրվել: 

Այնուամենայնիվ, դա թույլ չէր տալիս պահպանել բավարար ցածր ջերմաստիճան: Սառնարանների ստեղծման պատմության հաջորդ քայլը եղել է սառնարանային սարքը, որը ստեղծվել է 1874 թվականին գերմանացի Կ. Լինդի կողմից: 

Նրա ստեղծած սարքը արդեն հագեցած է եղել ձեռքով աշխատող կոմպրեսորով և օգտագործվել է արդյունաբերության մեջ, ինչպես նաև սննդամթերք տեղափոխող տրանսպորտի համար: 

Որոշ ժամանակ անց ամերիկացի Էլայա Թոմփսոնը բարելավել է սառնարանային սարքն այնպես, որ այն արդեն կարող էր աշխատել էլեկտրաէներգիայի միջոցով: Սառնարանն իր ժամանակակից տեսքը ստացել է շնորհիվ դանիացի ինժեներ Ստինստրուպի, որն այդ ամբողջ սառեցնող սարքավորումը տեղադրել է հերմետիկ և ջերմամեկուսիչ տուփի մեջ: Սառնարանի պատմության մեջ կարևոր իրադարձություն է հանդիսացել ֆրեոն գազի գյուտը, որը ամոնիակի համեմատությամբ ունի ավելի ցածր եռման կետ և շատ ավելի անվտանգ է:

 ԽՍՀՄում առաջին անգամ սառնարաններ սկսել են արտադրել դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Խարկովի տրակտորային գործարանում: Դրանք անվանվել են «ХТЗ120» : Սառնարանի ծավալը հաշվարկվում է լիտրերով, և «ХТЗ-120»-ը համապատասխանաբար ունեցել է 120 լիտր ծավալ: 

Հետագայում պատերազմի պատճառով սառնարանների զանգվածային արտադրությունը դադարեցվել է, և միայն անցյալ դարի հիսունական թվականներին են հայտնվել «ЗИС» սառնարանները, որոնք հայտնի են դարձել իրենց հուսալիությամբ: Հատկանշական է, որ ԽՍՀՄում սկզբից սառնարաններն առաջին հերթին եղել են շքեղություն, օրինակ՝ 1962 թվականին ԱՄՆ-ի ընտանիքների 98,3% -ը ունեցել է առնվազն մեկ սառնարան, իսկ ԽՍՀՄ-ի ընտանիքներում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5,3%:

 

Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)