Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի է. «մե­դիա կռիվ­նե­րի», «հա­մա­ցան­ցի օրեն­քի» ու տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի մա­սին

ИНТЕРВЬЮ

Երբ սահմանին լարվում է իրավիճակը, գաղտնիք չէ, որ այն իր արտացոլումն է ունենում նաև տեղեկատվական հակամարտության առումով, թեպետ նույնիսկ սառեցված հակամարտությունների պարագայում տեղեկատվական պատերազմը փաստացի անընդհատ է: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ զրույցում խոսել ենք այս տիրույթում առկա իրավիճակի, հաքերային հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվություններից, մանիպուլ յացիաներից խուսափելու հիմնական կետերի մասին:

Կարեն Վրթանեսյանը նախ շեշտեց՝ առհասարակ նման սրացումներ մեկ-երկու տարին մեկ տարբեր հատվածներում լինում են. «Այս անգամ տեղեկատվական դաշտում թեմայի ուռճացումը սկսեց հենց Ադրբեջանը: 

Հատկապես սկզբնական փուլում թե՛ միջազգային, թե՛ մանավանդ ռուսալեզու լրատվամիջոցներում դոմինանտն ադրբեջանական լուրերն էին: Իսկ հայկական կողմի մեկնաբանությունները որոշ դեպքերում անգամ չկային: 

Հայկական կարծիքն ավելի ուշ սկսեց տեղ հասնել: Ավելի վաղ նաև ապատեղեկատվություն տարածվեց, թե հայկական կողմից հինգ զոհ կա՝ հինգ վիրավորը դարձավ հինգ զոհ, և ռուսական մի քանի լրատվամիջոցներից այդ ապատեղեկատվությունը տարածվեց այլ լրատվամիջոցներով»:

Անդրադառնալով նաև սոցցանցային տիրույթին և իրավիճակը համեմատելով 2016 թ. ապրիլ յան պատերազմի օրերի հետ՝ Կ. Վրթանեսյանը նշեց.

«2016 թ. ապրիլ յան, այսպես ասենք, մեդիա կռիվների հետ և՛ նմանություններ, և՛ տարբերություններ կային: Առաջին տարբերությունն այն է, որ գործողությունների մասշտաբը լրիվ այլ է: Երկրորդ տարբերությունն այն է, որ թեպետ 2016 թ.-ին էլի Ադրբեջանն էր նախահարձակ, բայց տեղեկատվական դաշտում առաջինը դիրքավորվեց հայկական կողմը: Առաջին օրվա առաջին կեսը միայն հայկական ինֆորմացիա էր միջազգային տեղեկատվական դաշտում: 

Այս դեպքում ավելի շատ հակառակն էր: Բայց երկու դեպքում էլ ադրբեջանցիները, բնականաբար, մեղադրում էին հայկական կողմին: Երկու դեպքում էլ կեղծիքներ, ապատեղեկատվություն էին տարածում հայկական կողմի տասնյակ զոհերի, հայկական հենակետերի ոչնչացման մասին: Այդ ամենը թեպետ սուտ էր, բայց, այդուհանդերձ, դրանց մի մասը հասավ նաև միջազգային մամուլ»: 

Ինչ վերաբերում է վերջին սրացման ֆոնին իրականացված հաքերային հարձակումներին, ապա, ըստ Կ. Վրթանեսյանի, այս տեսանկյունից ևս առաջինը ադրբեջանցիներն սկսեցին. «Կոտրեցին հայկական պաշտոնական կայքէջերը, այդ թվում՝ վարչապետինը, հետո հայկական կողմից էլ եղան ադրբեջանցիների տվյալների հրապարակումներ, ադրբեջանական կայքեր ևս կոտրվեցին»:

Իսկ թե նման իրավիճակում ինչ պետք է հաշվի առնել՝ նաև ադրբեջանական մանիպուլ յացիաներից, կեղծ լուրերից խուսափելու իմաստով, մեր զրուցակիցը նկատեց.

«Այսպիսի իրավիճակում, երբ մարդիկ հուզական վիճակում են գտնվում, անընդհատ իրազեկվելու կարիք ունեն, լուրերի են սպասում, ցանկացած սենսացիոն լուր՝ կապ չունի՝ ճիշտ, թե սուտ, շատ արագ, հրդեհի արագությամբ տարածվում է: Այսպես ասած, սա համացանցի օրենք է: 

Մարդիկ փորձում են ինչ-որ ձևով մասնակցել իրադարձություններին՝ կիսելով, տեղեկացնելով, շատ հաճախ տարածելով նաև կեղծիքներ, բամբասանքներ, ապատեղեկատվություն: Առհասարակ որևէ կոնֆլիկտի ժամանակ նման իրավիճակներից լիովին խուսափելն անհնար է»:

Թեպետ չափազանց բարդ է, բայց, ըստ մեր զրուցակցի, հնարավորություն կա իրավիճակը վերահսկելի դարձնել: Խոսքը հանրության մեջ վստահություն ունեցող մարդկանց, մասնագետների խոսքերն են, որոնք կարող են զերծ պահել այս տիրույթում հնարավոր անցանկալի զարգացումներից: Կ. Վրթանեսյանի դիտարկմամբ, շատ կարևոր է, որ նման դեպքերում այդ մարդիկ իրենց խոսքը ասեն, ինչի օրինակները նաև այս օրերին տեսանք: 

«Կարևոր է նաև, որ պաշտոնական աղբյուրները նման իրավիճակներում արագ ու ստուգված տեղեկություններ տան: Եվ, մեծ հաշվով, ՊՆ-ն ստուգված և արագ տեղեկություններ է տալիս: Այս պահի դրությամբ չեն եղել այնպիսի դեպքեր, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը շատ ուժեղ տարածվի: Մարդիկ ինչ-որ տեսանյութեր էին տեսնում, որոնց մի մասն իրական էր, մի մասը կեղծ էր: Թեպետ տարածում էին, բայց նաև հարցնում՝ ճիշտ է, թե ոչ, ուզում ենք իմանալ: Սա նշանակում է, որ այդ առումով, կարծես, որոշ գործիչներ, ակտիվիստներ հասցրեցին աշխատել, ու իրավիճակը վերահսկելի է:

 Սա ավելի շատ հանրային աշխատանք էր, որն ստացվեց»,-ընդգծեց նա: Ամփոփելով՝ Կարեն Վրթանեսյանը շեշտեց, որ տեղեկատվական դաշտում առկա դիմակայությունը ռազմական գործողություններից տարբերվում է նրանով, որ այս տիրույթում խրամատներ չկան, և ամեն ինչ շատ փոփոխական է: 

Պետք է պարզապես հիշել, որ նման իրավիճակներում կարևոր է արագ կողմնորոշվելը, րոպեների ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելը, դաշտում դիրքավորվելը, որ առաջինը ոչ թե հակառակորդի տեղեկությունները հասնեն, ոչ թե հակառակարդի տեղեկությունները լցնեն ճգնաժամային իրավիճակներում առաջացող ինֆորմացիոն վակուումը, այլ հենց քո տեսակետը, դիրքորոշումը հասնի լսարաններին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей