Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ դժվա­րու­թյուն­ներ ես տես­նում, սկսում ես կյան­քը հաս­կա­նալ». լու­սան­կար­նե­րը՝ ժա­մա­նա­կի վա­վե­րա­գրեր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Լուսանկարչությունն իմ շնչառությունն է: Աղոթքի նման է, պետք չէ այն որպես աշխատանք ընկալել»,-այսպես է սկսվում երիտասարդ լուսանկարիչ Սամուել Ոսկանյանի հետ մեր զրույցը: Փոքրուց զբաղվել է գեղանկարչությամբ, հետո ընդունվել թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետը: «Սիրեցի կինոն, բայց քանի որ այն թիմային աշխատանք է, ինձ այնտեղ չգտա: 

Սիրում եմ մենակ ստեղծագործել: Երկու տարի ինստիտուտում ուսումնասիրեցի նաև լուսանկարչություն առարկան: Մեկ տարի է՝ սկսել եմ մարդու կյանքը նկարել: Լուսանկարում եմ մարդկանց կոնկրետ իրավիճակներում: Երբ նկարում ես մարդուն, նրա կյանքը, կատարածդ աշխատանքն անպայման իր տեղը գտնում է, եթե դրանում միտք կա, եթե այն ժամանակն է նկարագրում: Փողոցում պառկած մուրացկանին նկարելն այլ բան է, մարդու կյանքը, անձնական դրաման ցույց տալը՝ լիովին այլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամուելը:

Նրա կարծիքով՝ լուսանկարչությամբ զբաղվելու համար պետք է հասունանալ, «մի քիչ ապրել»: «Լուսանկարը կարելի է որոշակիորեն մշակել, բայց ոչ թե նկարն ամբողջովին փոխել: Տպավորություն է, թե միջամտում ես իրականությանը, Աստծո ստեղծագործությանը: Ինքս դեմ եմ դրան: 

Հնարավոր է նկարդ հազարավոր լայք հավաքի համացանցում, բայց նախ ինքդ քեզ ես խաբում, հետո էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ստեղծեցիր: Լուսանկարի մեկ կադրի միջոցով պետք է փորձես մարդու մասին առավելագույնս պատմել: Սիրում եմ կանգնեցնել ժամանակը, ինչը շատ պատասխանատու գործ է»,-նշում է մեր զրուցակիցը:

Սամուելի նկարները մեծմասամբ սև ու սպիտակ են: «Առանց այն էլ մենք գույներով շատ ենք շրջապատված, եթե նկարներում իրականությունը փոխանցենք նույն կերպ, ապա արդյունավետ չի լինի: 

Սև ու սպիտակ լուսանկարները միշտ էլ գնահատվում են, հետաքրքրություն առաջացնում, սակայն այստեղ գործն ավելի է բարդանում, քանի որ հեշտ թվացող ճանապարհով պետք է կարևոր բաների մասին խոսես: Սև ու սպիտակը մի տեսակ բանաստեղծային է, լուսանկարիչներից մեկն ասել է՝ «գունավոր լուսանկարի միջոցով մարդու հագուստն ես ցույց տալիս, սև ու սպիտակով՝ հոգին»,-ընդգծում է լուսանկարիչը: 

Նրա աշխատանքներով հետաքրքրվում են նաև արտասահմանից: «Inspired Street Photography» պատկերասրահը տեղեկացրել է, որ Սամուելի լուսանկարներից մեկն իրենց պատկերասրահի մի մասնիկն է դարձել: «Վերջերս նաև Լոնդոնից մի ֆոտոպատմաբան էր գրել, որ կայք են ստեղծում, իմ մի քանի կադրեր շատ են հավանել և ցանկանում են ընդգրկել այնտեղ: Հիմա զրուցում ենք վերջնական արդյունքի հասնելու համար»,-ասում է Սամուելը:

Նա իր հերոսներին գտնում է տարբեր տեղերում՝ հանդիպում է պատահական, լուսանկարում է իր հարազատներին, երբեմն նաև դիմում են խնդրանքով լուսանկարելու մարդկանց, որոնց, օրինակ՝ օգնություն է հարկավոր: «Շատ ժամանակ այդ նկարները չեմ հրապարակում, տալիս եմ իրենց: Իմ ամենամեծ ձեռքբերումներից է այն, որ ոչ թե մրցույթներում եմ հաղթում, այլ որ իմ աշխատանքի միջոցով մարդկանց սկսում են օգնել: 

Ստեղծագործելուց ստացած իմ հաճույքը մի կողմ, բայց դա համեմատելի չէ այն ուրախության հետ, երբ իմանում եմ՝ իրենց դժվարությունների ու խնդիրների մասին պատմությունները նաև իմ լուսանկարների միջոցով են լսելի դարձել: Այդ ուրախությունը չեմ փոխի մրցանակ ստանալու ուրախության հետ: 

Մեկի համար լավ մեքենան է ձեռքբերում, մյուսի համար՝ գեղանկարը, մեկի համար այն, որ առավոտյան արթնանում է, լույսն ապակուց ներս է թափանցում, մյուսի համար էլ՝ ունեցվածքի շատանալը»,նշում է Սամուելը:

Լավ ու հետաքրքիր աշխատանքները մշտապես գնահատվում են, եթե կադրի մեջ իմաստ կա, ասելիք: «Լուսանկարիչը պետք է համր լինի, ինքը որևէ բան չպետք է գրի կադրի կողքին: Կան կադրեր, որոնք հետագա սերունդները կնայեն ու դրանց միջոցով կճանաչեն նաև մեր ժամանակները, պատկերացում կկազմեն դրանց մասին: 

Ի վերջո, լուսանկարները ժամանակի վավերագրություններն են: Հնարավոր է, գնամ, մարդու հետ 4-ից 7 ժամ շփվեմ, գտնեմ հարմար պահը և ընդամենը մեկ լուսանկար անեմ, բայց հնարավոր է նաև՝ այդպես էլ չլուսանկարեմ: Չպետք է նկարել, եթե կադր չես գտնում, չպետք է գրել, եթե գրածդ չես հասկանում, չպետք է ֆիլմ նկարել, եթե ֆիլմիդ գաղափարը չգիտես: Լուսանկարը դիտողին պետք է ինչ-որ մեսիջ հղի: 

Արարատն այնքան շատ են նկարել, արդեն չեմ ուզում նայել Արարատին»,-ասում է մեր զրուցակիցը: Նա ծառայում է հակաօդային պաշտպանության զորքերում:

 «Դիրքերում՝ առաջին գծում հինգ տարի ծառայել եմ, երկու տարի որպես ժամկետային, երեք տարի՝ պայմանագրային: Դրան զուգահեռ բարձր միավորներով ընդունվել եմ թատերական ինստիտուտ: Մի քիչ տեսել եմ կյանքը: 

Երբ դժվարություններ ես տեսնում, սկսում ես կյանքը հասկանալ: 2016 թվականին, ճիշտ է, չեմ եղել թեժ կետերում, բայց եղել եմ առաջին գծում: Հիմա ՀՕՊ զորքերում եմ ծառայում, այդ գործը հարգում եմ: Գիտեմ՝ ինչու եմ համազգեստ հագնում, ասում են՝ լավ ծառայող եմ: Բայց միևնույն է՝ իմ շնչառությունը լուսանկարչությունն է»,-եզրափակում է Սամուել Ոսկանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն