Իրավական «պատերազմ» հեռախոսի գյուտի շուրջ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀեռախոսի ծագման պատմությունը սկսվել է մոտ 140 տարի առաջ: 19-րդ դարի 70ական թվականներին երկու գյուտարար՝ Իլայշա Գրեյը և Ալեքսանդր Գրեհեմ Բելը, միմյանցից անկախ հորինել և ստեղծել են այնպիսի սարք, որը ունակ է խոսքը փոխանցել էլեկտրաէներգիայի միջոցով: Հետագայում այդ սարքը կոչվել է հեռախոս: Երկուսն էլ անմիջապես որոշել են արտոնագրել իրենց գյուտերը և դիմումներ են ներկայացրել արտոնագրային գրասենյակներ:
Առաջինը հաջողվել է արտոնագիր ստանալ Ալեքսանդր Գրեհեմ Բելին, իսկ Իլայշա Գրեյը ուշացել է ընդամենը մի քանի ժամով: Նման կերպ այդ մարդիկ մտել են իրավական պայքարի մեջ «հեռախոսի գյուտարար» կոչումը ստանալու իրավունքի համար:
Պայքարի հաղթող է դարձել Բելը: Տեղեկության փոխանցումը էլեկտրաէներգիայի շնորհիվ, երբ հնարավոր է դարձել փոխանցել խոսակցությունը, շատ է տարբերվել նախորդ համակարգից՝ հեռագրից, որտեղ օգտագործվել են միայն կետ-գծերը:
Ալեքսանդր Բելը, հորինելով հեռախոսը, ջանացել է բարելավել հեռահաղորդակցությունը, ուստի նրա գյուտի հաջողությունը միանգամայն բնական է:
Նրա «հարմոնիկ հեռագրի» սկզբունքը հետևյալն է. հաղորդագրություն ուղարկել լարով: Բոստոնի փաստաբան Գարդիներ Գրին Հաբբարդը՝ Բելի ապագա աները, տեսնելով, թե որքան հզոր են իր ապագա փեսայի ուսումնասիրությունները, 1874 թվականի հոկտեմբերին ֆինանսական աջակցություն է ցույց տվել նրան:
Բելը իրեն օգնական է վերցրել երիտասարդ էլեկտրիկ Թոմաս Ուոթսոնին: Սարքի մեխանիզմը, որը ունակ է էլեկտրականության վերածել խոսքը, նրանց կողմից ստեղծվել է 1875 թվականի մայիսին: Հեռախոսի գյուտի պատմության մեջ նշանակալի ամսաթվերից մեկը 1875 թվականի հունիսի 2-ն է: Այդ օրը Ալեքսանդրն իր սարքավորումների հետ փորձեր անցկացնելիս լարի միջոցով լսել է ժամացույցի ձայնը: 1876 թվականի մարտի 10-ին Բելը հասել է ամենամեծ հաջողությանը. այս օրը նշվել է որպես առաջին հեռախոսի ստեղծման օր: Բելը, օգտագործելով հեռախոսը, զրուցել է իր օգնական Թոմաս Ուոթսոնի հետ, որը գտնվել է կողքի սենյակում:
Բելի՝ հեռախոսով արտասանած խոսքերը հայտնի են դարձել ամբողջ աշխարհին. «Պարոն Ուոթսոն, արի այստեղ, ես ուզում եմ տեսնել քեզ»: Սկզբից հեռախոսակայանները աշխատել են հեռախոսավարուհիներով, և չնայած արդեն 1890-ական թվականներին երևան են եկել ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակել են աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները:
1956 թվականին ստեղծվել է անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թվականին արձակվել է կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսել են օգտագործել օպտիկական մալուխներ: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հագեցած են տեխնոլոգիական արդիական լուծումներով
Սարքի մեխանիզմը, որը ունակ է էլեկտրականության վերածել խոսքը, նրանց կողմից ստեղծվել է 1875 թվականի մայիսին: Հեռախոսի գյուտի պատմության մեջ նշանակալի ամսաթվերից մեկը 1875 թվականի հունիսի 2-ն է: Այդ օրը Ալեքսանդրն իր սարքավորումների հետ փորձեր անցկացնելիս լարի միջոցով լսել է ժամացույցի ձայնը: 1876 թվականի մարտի 10-ին Բելը հասել է ամենամեծ հաջողությանը. այս օրը նշվել է որպես առաջին հեռախոսի ստեղծման օր:
Բելը, օգտագործելով հեռախոսը, զրուցել է իր օգնական Թոմաս Ուոթսոնի հետ, որը գտնվել է կողքի սենյակում: Բելի՝ հեռախոսով արտասանած խոսքերը հայտնի են դարձել ամբողջ աշխարհին. «Պարոն Ուոթսոն, արի այստեղ, ես ուզում եմ տեսնել քեզ»: Սկզբից հեռախոսակայանները աշխատել են հեռախոսավարուհիներով, և չնայած արդեն 1890-ական թվականներին երևան են եկել ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակել են աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները:
1956 թվականին ստեղծվել է անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թվականին արձակվել է կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսել են օգտագործել օպտիկական մալուխներ: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հագեցած են տեխնոլոգիական արդիական լուծումներով: