Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել.Ավինյան Սարսափելի դեպք Հայաստանում․ վրաերթի են ենթարկել երեխաների (լուսանկարներ) Դպրոցներում նոր առարկա կդասավանդվի Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Որ երկրների հետ են սահմանները բացվելու ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Քիչ առաջ քաղաքացին ցած է նետվել կամրջից Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան

Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։

Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։

ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:

website by Sargssyan