Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 ն... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան չի տարբերում կաշառակերությունից․ արտահերթ ընտրություններն անխուսփելի են Հնարավոր է Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալից» լեհական ակումբ Կասեցվել է մի շարք երթուղայիների գործունեությունը Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք. Փաշինյանը՝ քաղաքացուն Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են Զբոսաշրջային գործակալությունների իրացման ծավալները կրճատված են ավելի քան 90%-ով. Տիգրան Խաչատրյան Էրդողանի խորհրդական. ԱՄԷ-ի հետ բարեկամությունն «ավելի վտանգավոր է, քան թշնամությունը» «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Փորձագետ. ԱՄԷ-ն եւ Իսրայելը հաշտվել են ընդդեմ Թուրքիայի Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Ուշադրություն՝ վարորդներին Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը «ռազմավարական հիմարության» օրինակ է անվանել

Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ ոստիկանությանը Ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով:

Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այս որոշմամբ նախատեսվում է ՀՀ ոստիկանությանը հանձնված Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող ընդհանուր 498 քմ տարածքով, Ծովակալ Իսակովի 25 հասցեում գտնվող ընդհանուր 670.9 քմ  տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը:

Նա հավելեց, որ այս ամենն իրականացվելու է ոստիկանության միջոցների հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում, որ անթերի է:

«ՊՆ-ից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարեւոր է»,-ասաց նա:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում այդ գործընթացն ավարտվել է եւ բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում է սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգը: «100 տոկոս է օգտվելու ցուցանիշը»,-ասաց Բադասյանը:

Նշենք, որ այս նախագծի ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների եւ երթերի ընթացքում, ինչպես նաեւ զանգվածային միջոցառումների վայրերում:

Հարկ է նշել նաեւ, որ անհրաժեշտ  ֆինանսական միջոցները նախատեսվելու են մրցույթի արդյունքում  ձեւավորված՝ նախընտրելի  տեխնիկական բնութագրի եւ գնման գնի  հիման վրա, ոստիկանության ընդհանուր հատկացումների հաշվին, միաժամանակ գնումների պլանում կատարելով նաեւ համապատասխան լրացում։

website by Sargssyan