Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարսափելի դեպք Հայաստանում․ վրաերթի են ենթարկել երեխաների (լուսանկարներ) Դպրոցներում նոր առարկա կդասավանդվի Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Որ երկրների հետ են սահմանները բացվելու ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Քիչ առաջ քաղաքացին ցած է նետվել կամրջից Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտեմեքենաներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարոթյան փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Շարունակություն...

website by Sargssyan