Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ունեմ ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորություն, որը պիտի ճիշտ օգտագործեմ». Մաշա Մնջոյան

ԼԱՅՖ

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթողն էր, ուժերը փորձեց նաև «Ավստրալիայի ձայնում» և հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորության և մինչև կիսաեզրափակիչ հասնելու կարևորության մասին՝ վստահեցնելով, որ եզրափակիչ չանցնելու փաստից չի սրտնեղել:

«Ես չեմ համարում, որ չհասա եզրափակիչ, համարում եմ, որ հասա մինչև կիսաեզրափակիչ դա շատ մեծ բան է: Այնքան տաղանդավոր մասնակիցներ կային, եթերում երևացին ամեն թիմի 16 մասնակիցը, սակայն մինչև այդ էլ 5000-ից ավելի մասնակից կար, որոնցից ես, փաստորեն, հասա թոփ 8: Ես դրա համար շատ ուրախ եմ: Տխրելու ոչ մի իմաստ չեմ գտնում»,- ասաց նա:

Երգչուհին շեշտեց, որ յուրաքանչյուր փուլը՝ սկսած կույր լսումներից համարում է հաղթանակ. «Ես կարողացա Հայաստանից դուրս ևս ինձ դրսևորել, լսելի լինել ոչ միայն իմ ձայնով, այլև ասելիքով: Մենք մեզ բացահայտում ենք նաև որպես արտիստ: Այնտեղ, որտեղ ես հիմա եմ, իմ երազանք-նպատակներից էր, որին հասել եմ»:

Մաշան կարևորում է այն փաստը, որ իրեն, որպես արտիստ, դրսևորելու հնարավորություն է ունեցել. «Ունեցել եմ շատ գունեղ, մեկը մեկից տարբեր ու պայծառ համարներ: Շատ ուրախ եմ, որ իմ ելույթները ոգևորեցին ոչ միայն Ավստրալիայում ապրող հայերին, ոչ միայն ավստրալացիներին, այլև Հայաստանում ապրող հայերին: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մարդկանց մի փոքր շեղել առօրյա կյանքից և ինչ-որ ոգևորություն մատուցել»:

Ըստ երգչուհու՝ անկախ իր փորձից՝ հուզվում է ամեն բեմելից առաջ. «Որքան էլ փորձ ունենամ, բեմելից առաջ միշտ կհուզվեմ: Ինձ համար դա շատ բնական է, եթե մի օր չհուզվեմ, կհամարեմ, որ այդ օրը ելույթս չի ստացվել»:

«Ավստրալիայի ձայնում» Մաշան երգեց նաև հայերեն հատված, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հենց հայերի շրջանում: «Հայերեն երգելը միայն իմ մտահղացումը չէր: Սկզբում մտածեցի իմ առաջարկը, գուցե, ագրեսիվ թվա նրանց, մտածեն՝ հերիք չէ, այստեղ է, մի բան էլ ուզում է հայերեն երգել, սակայն շատ մեծ ուրախությամբ ընդունեցին միտքն ու սատարեցին ինձ: Շատ ոգևորված էին այդ փաստով: Նրանք են թարգմանել երգի բառերը, որպեսզի բոլոր կանոններին համապատասխան լինի: Այս տարի հնարավորություն կար, որ մասնակիցն ընտրի իր երգը: Դրանից հետո ես ցանկացա երգել ավստրալական ազգային արտիստի հայտնի երգ: Դա ևս ոգևորությամբ ընդունվեց: Կարծում եմ՝ ճիշտ հերթականություն էր»,- ասաց երգչուհին:

Մաշան ավստրալական շոու բիզնեսում հաստատվելու ցանկություն ունի: «Տեղական շոու բիզնեսում հաստատվելու հնարավորություն ունեմ: Մի գործն ավարտին հասցնելուց հետո կանցնեմ մյուսին: Հիմա հնարավորություն ունեմ, որը պիտի ճիշտ օգտագործեմ: Շատ բարձր նշաձողից եմ սկսում այստեղի գործունեությունս: Վստահ եմ, եթե այս ամբողջ աշխարհում տիրող այս իրավիճակը հանդարտվի, կարող եմ մեծ համերգների մասնակցել, գործունեությունս հաստատել»,- եզրափակեց երգչուհին:

Շարունակություն...

Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են