Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե ցանկություն և նպատակ կա, կարելի է ուղիներ գտնել»

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Գրող Արշակ Քոչինյանն ասում է՝ այսօր մեր գրականությունն անդրադառնում է արդիական խնդիրներին, պարզապես այն խնդիրները, որոնք արծարծում են գրողները, շատ դեպքերում հանրամատչելի չեն դառնում ընթերցողների համար: «Չի իրականացվում մեծ ծավալի հրատարակչական գործունեություն, նաև չեն քարոզվում գրողների ստեղծագործությունները: Մի կողմից հեղինակները բավարար ֆինանսական միջոցներ չունեն իրենց ստեղծագործությունները հրատարակելու համար, մյուսների դեպքում էլ նրանց ստեղծագործությունները չեն գովազդվում: Գրողը, ստեղծագործողը որպես առանձին անհատ իր գործն անում է: Մնացած գործունեությունը կախված է հրատարակչությունից, երբեմն գրքի տպագրությունը լինում է այնքան փոքրածավալ, որ չի ընդգրկում ամբողջ հանրությանը: Կա նաև բնակչության սոցիալական խնդիրը: Ակնկալել, որ մեր հայ գրականությունը մոտակա շրջանում ծաղկում կունենա, չեմ սպասում: Կլինեն լավ ստեղծագործություններ, տաղանդավոր ստեղծագործողներ, բայց դրանք չեն կարող դառնալ հանրամատչելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրողը:

Նա նշում է՝ այսօր շատ է խոսվում այն մասին, որ գիրք գնելու ավանդույթը, կարծես թե, վերադարձել է մեր իրականություն: «Բայց խնդիրը գիրք գնելըչէ, այլ գրականությունը մատուցելը: Էական չէ՝ գիրք գնվում է, թե ոչ, գրականությունը պետք է մատուցվի: Մեր դպրոցներին որքանո՞վ է արդիական գրականությունը մատուցվում, կարծում եմ՝ շատ չնչին մակարդակով: Եթե խորհրդային ժամանակները վերհիշենք, ապա այն ժամանակ մեր տաղանդավոր գրողներն այցելում էին մայրաքաղաքի տարբեր շրջաններ, մարզեր, հանդիպում իրենց արվեստը գնահատողների հետ: Հանդիպումների ժամանակ նաև ժողովրդի խնդիրներն էին առաջ գալիս, իսկ հետո իրենք այդ խնդիրները բարձրաձայնում էին իշխանությունների առաջ: Դա մի մեխանիզմ էր, որն աշխատում էր, այսօր այդ մեխանիզմը չկա: Հանդիպումներ էին կազմակերպվում նաև այլ երկրների գրողների հետ: Այժմ, եթե նման հանդիպումներ էլ լինում են, ապա շատ քիչ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դպրոցական ծրագրերում ևս պետք է փոփոխություններ կատարվեն: «Խորհրդային տարիներին բոլոր դպրոցների գրադարանները ստանում էին գրական ամսագրեր ու թերթեր, և ուսուցիչները ծանոթանում էին արդի գրականությանը և այն ստեղծագործություններին, որոնք արժեք էին ներկայացնում, ապալրացուցիչ ծանոթացնում էին աշակերտներին, քարոզում էին այդ գրողներին: Այսօր նման բան չի արվում: Երևի թե համապատասխան գերատեսչությունը պետք է հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնի դպրոցներին, որպեսզի նրանք ձեռք բերեն գրական ամսագրերը: Պետությունը պետք է համապատասխան դաշտ ստեղծի դրա համար: Օրինակ՝ պետբյուջե վճարվող հարկերից որոշակի տոկոս կարող է ուղղվի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի նա դա հատկացնի և՛ նկարիչներին, և՛ գրողներին, և՛ դերասաններին և այլոց, բայց ոչ թե թոշակի, այլ կոնկրետ աշխատանք կատարելու համար: Եթե ցանկություն և նպատակ կա, կարելի է ուղիներ գտնել: Ամեն ինչ բարձիթողի չի կարող մնալ, որոշակի ֆինանսական միջոցներ պետք է հատկացվեն ստեղծագործական միություններին»,-եզրափակում է Արշակ Քոչինյանը:  

Լուսինե Առաքելյան

Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)