Անկանոն կրակոցներին որպես կանոն չենք պատասխանել. Արծրուն Հովհաննիսյան
ՎԻԴԵՈԵրեկ գիշերը նորից անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կարկոցներ են եղել Հայաստանի սահմանագոտու տարբեր հատվածներում, մասնավորապես, Տավուշի մարզի տարբեր գյուղերի ուղղությամբ մարտական դիրքերում տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում անկանոն, որոնց մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն վարել: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Եղել են նաեւ այլ մարզերում ուղղությամբ կրակոցներ: Մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ է եղել, օգտագործվել է ավտոմատ նռնականետ: Դիպուկ կրակոցներին հայկական կողը պատասխանել է թիրախային դիպուկ կրակով, արդյունքում լռեցրել են:
Մեր վիրավորների վիճակը անփոփոխ է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ընդգծեց նա: