Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նո­րա­րա­րու­թյունն ու տեխ­նո­լո­գի­ա­կան միտքն են կեն­սու­նակ, այլ ոչ թե ուղ­ղա­կի հում­քի կամ էներ­գա­կիր­նե­րի ար­տա­հան­ման վրա «նստե­լը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հուլիսի 12-ից Տավուշի սահմանի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումների ձախողումը շատ կարևոր արձանագրումների տեղիք է տալիս։ Ադրբեջանը տարիներ շարունակ էներգակիրների վաճառքից ստացած զգալի գումարները հատկացրել է տարբեր երկրներից գերթանկարժեք և գերժամանակակից զենքեր գնելուն։

Եվ, ըստ այդմ, ժամանակի ընթացքում ադրբեջանական ղեկավարության կողմից այնպիսի միֆ է ստեղծվել, որ եթե իրենք զինված են թանկարժեք և բազմաֆունկցիոնալ զենքերով, ապա այդպիսով առավելություն են ստանում հայկական զինված ուժերի նկատմամբ և ցանկացած պահի կարող են ի ցույց դնել իրենց առավելությունը մարտի դաշտում։

Բայց վերջին ռազմական գործողությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը բացահայտ առավելություն ունեն և կարողանում են հետ շպրտել հակառակորդի գրոհները։ Այդպիսով, պարզ դարձավ, որ հզոր և թանկարժեք զենքեր ունենալը դեռևս քիչ է, պետք է կարողանալ դրանք ճիշտ կիրառել։

Սակայն այստեղ միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Ադրբեջանը թերագնահատել է հայկական կողմի ունեցած հնարավորությունները. հայկական զինված ուժերը տեխնիկական հագեցվածության տեսանկյունից չեն զիջում ադրբեջանական կողմին։ 

Ուղղակի եթե Ադրբեջանը իր հսկայական ֆինանսական կապիտալը, որ ձեռք է բերվում հիմնականում էներգակիրների վաճառքից, տնտեսության մեջ ներգրավելու փոխարեն ներդնում է թանկարժեք զինատեսակներ ձեռք բերելու գործում, ապա Հայաստանը արտերկրից զենքեր ձեռք բերելու հետ մեկտեղ փորձում է նաև ստեղծել սեփական արտադրության զինատեսակները։

Խոսքը մասնավորապես վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, որոնց կիրառությունը ժամանակակից մարտական և հետախուզական գործողություններում ավելի մեծ դերակատարություն է ստանում։ 

Ի տարբերություն Ադրբեջանի, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Իսրայելից ԱԹՍ-եր ձեռք բերելու համար, որոնք արագ ոչնչացվում են հայկական ԶՈՒ-ի կողմից, Հայաստանն օգտագործում է ներքին ինտելեկտուալ ռեսուրսները սեփական ԱԹՍ-երը զրոյից արտադրելու ուղղությամբ։

Վերջին օրերին հայկական արտադրության ԱԹՍ-երը կիրառվեցին մարտական պայմաններում ու փայլուն արդյունքներ գրանցեցին, իսկ Ադրբեջանի կողմից գնված և միլիոնավոր դոլարներ արժեցող ԱԹՍ-երը ցույց տվեցին իրենց անարդյունավետությունը։ Խոցվեց անգամ անխոցելիի համբավ ձեռք բերած ադրբեջանական ուժերին պատկանող Hermes-900-ը, որը շուրջ 30 մլն դոլարով էր ձեռք բերվել։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում այն երկրները, որ նորարարություններ են կատարում, զարգացնում են տեխնոլոգիական միտքը և նոր լուծումներ գտնում, առավելություն են ստանում և դառնում մրցունակ, քան այն երկրները, որոնք ուղղակի հումքի կամ էներգակիրների արտահանման վրա են «նստած»։

Եվ համավարակի տարածումն էլ փաստեց, որ հումք արտահանող երկրներն, ի տարբերություն տեխնոլոգիապես զարգացած երկրների, առավել խոցելի են։ 

Խնդիրն այն է, որ համավարակի արդյունքում հումք հանդիսացող տարբեր ապրանքների գները կտրուկ իջան։ Օրինակ՝ այդպիսի ապրանքներից մեկն էլ սև ոսկին էր՝ նավթը, որի գինը կտրուկ անկում արձանագրեց։ Իսկ այն երկրները, որոնց տնտեսությունները գլխավորապես հիմնված են նավթի արդյունահանման վրա, սկսեցին մեծ վնասներ կրել։ 

Մենք ապրում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ մարդկային քաղաքակրթությունը խելահեղ արագությամբ թևակոխում է տեխնոլոգիական աննախադեպ փոխակերպումների և պատմական զարգացման որակապես նոր դարաշրջան, որը հավակնում է բովանդակային վերափոխման ենթարկել մարդկանց առօրյան ու աշխարհընկալումը: 

Իսկ ներկայիս շատ արագ զարգացող և փոփոխվող աշխարհում Հայաստանն իր տեղը ունենալու համար պետք է զարկ տա իր ինտելեկտուալ ներուժի զարգացմանը, իսկ դա կարող է տեղի ունենալ կրթական համակարգում, գիտության ոլորտում և բիզնեսում նպատակաուղղված քաղաքականություն վարելու միջոցով։

 Իսկ գլխավոր հարցերից մեկն այն է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն լավագույն մասնագետների համար, որպեսզի ուղեղների արտահոսք տեղի չունենա, և նրանք իրենց ուժերը ծառայեցնեն հայրենիքի հզորացման համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը