Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 03.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել «Սալվատոր մունդի». աշխարհի ամենաթանկարժեք նկարի պատմությունը կներկայացվի բրոդվեյյան մյուզիքլի տեսքով Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Շատ լավ հարաբերություններ ունեին, քույրն էր իրեն պահում. քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել Forbes-ը կազմել է ռուսական շոու բիզնեսի ամենաշատ եկամուտներն ունեցող աստղերի ցուցակը (լուսանկարներ) 19-ամյա երիտասարդը մահացել է Բյուջեի խնդիրները սրվում են Տնտեսության ամենատուժած հատվածները դեռ կշարունակեն տուժել Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Գագիկ Համբարյան Առևտրի կրճատվող ծավալները Վարչության պետը դատի է տվել Սահմանադրական դատարանին Հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը մահացել է COVID 19-ից Լույս չի լինելու Հնդկաստանում ալկոհոլից ավելի քան 100 մարդ է մահացել Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում»

Ոստիկանները վնասազերծել են Իրանի քաղաքացի՝ ազգությամբ ադրբեջանցի տղամարդու

Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։

Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողները մեկնեցին Սյունիքի մարզ, որտեղ նրանց միացան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

«Մեկնեցինք Սյունիքի մարզի այն հատված, որտեղով, ըստ տեղեկությունների, պետք է անցներ այդ անձը: Հուլիսի 10-ի երեկոյան դարանակալեցինք նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում», - նշեց ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ բաժնի պետ Գևորգ Ասրյանը։

Ոստիկանները շարունակեցին հետևել կասկածյալի շարժը։ Նա զինված էր: Քննարկվեցին վնասազերծման տարբերակներ, ու քանի որ կասկածյալը շարժվում էր դեպի հայկական գյուղ, որոշում կայացվեց բռնել այն պահին, երբ ձորից դուրս կգար ավտոճանապարհ։

«Օպերատիվ խմբերից մեկը դարանակալեց նշված հատվածում։ Անտառից դուրս գալուն պես քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները վնասազերծեցին տղամարդուն և զինաթափեցին»։

Տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվեց ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվեց 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվեցին փորձաքննության։

«Զննեցինք նաև նրա անցած տարածքը։ Անտառում հայտնաբերեցինք նրա մյուս ուսապարկը, որի մեջ կային ջրով շշեր, սննդամթերք, զինվորական համազգեստ, դիմակ, գլխարկ ու բջջային հեռախոս»։

Հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ ազգությամբ ադրբեջանցի, 24-ամյա տղամարդը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է։

website by Sargssyan