Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մահից յոթ րոպե առաջ, կամ ուղղակի՝ ԳՆԴԱՊԵՏԸ (պատմվածք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Նրան ոչ ոք չէր նեղացրել...

Մանկության անթիվ հեքիաթային գեղեցիկ գույներից բացի՝ ներսում մեծ ցավ ուներ պահած, որը անխնա հոշոտում էր իրեն, իր իսկ ներկայում․․․Զորացրվելուց հետո սիրում էր նայել հրաշք դպրոցականներին, ուսանողներին՝ մտովի հասնելով հուշերի գեղեցիկ ամրոցը...

Աններդաշնակության ծանրությունը կրելով՝ հյուծվում, ինքնաոչնչանում էր՝ խաղաղության, ներքին կայունության կարոտը սրտում... Կոսմետիկ փոփոխություններով համակված ժամանակը՝ իր բոլոր իմաստներով, անտեսում էր, քանի որ մշակույթի, ինքնության, գոյության պահպանման բարդ ընթացքում անտեսվեցին սակավաթիվ ճշմարտության ձայները, որոնց երազանքներում՝ ինքնիշխանությունն ու ազգապահպանության իրական պատկերն էր ամփոփված․․․

- Խաղաղ երկինքն ու մեր ազգային միասնությունը իրար չսիրեցին։ Հզորներից յուրաքանչյուրն իր պայքարով փորձում էր փրկել երկրը՝ մոտեցնելով ազգաբնակչությանը փրկության կայարանին, բայց․․․

- Բայց նորից քաղաքակիրթ հանրությունն ասում է՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ մեր երազանքը մասնատված Հայաստանն է և վե՞րջ․․․

- Գիտես, Աննա՛, «դեմոկրատական» խաղաղության քարոզի ներքո են պայթում մոլորակակործան ռումբերը` իրենց իսկ ուժերով կերտված խաղաղությունը ոտնահարող պատերազմական իրողություններում:

- Հետո՞:

- Հետո կրկին հաջորդում են հարգարժան պարոնների խաղաղասեր կոչերը, որից անմիջապես հետո գալիս է բազմաթիվ անմեղ մանուկների անմանկության երթը, սովի մատնված հասարակության փրկություն աղերսող ձայները, հողին հավասարեցված, քանդված երկիրն իր ինքնության դիմագիծն արտացոլող պատմամշակութային շինություններով, բազմաթիվ կորուստներով...

- Եվ․․․

- Եվ կրկին ուրանը, էլի ոսկին, նավթը, անմեղ մարդկային կյանքերն ու․․․

- Ցավոտ է․․․

- Մայրական խնամքով ապրող մանուկը հիմա անտարբերության ճիրանի լաբիրինթոսում քաղցած վազում է Սիրիայի փողոցներով, քանի որ իր խաղաղ երկիրը դարձրին հրեշների թատերաբեմ:

- Ու երազը մնում էր…

- Կար մի ժամանակ երբ սիրիացին արտասվելու ժամանակ չուներ, քանի որ այդ ծաղկուն երկրում մարդն անելու բան ուներ: Երազանքը մարդուց չէին խլել, երեխաները որբացած չէին, և փողոցները նրանց արյամբ ողողված չէր․ու հիմա ԱՐՑԱԽԸ․․․

- Ասում ես՝ Արցախը․․․

- Հա, Արցախը․․․քաղաքակիրթ հանրության անտարբերության սառը ժպիտը ճաշակող, արյունաթաթախ երազներով կերտված Արցախը մեր․․․

- Դժվարին ժամանակներ ենք ապրում:

- Չէ, սրանք ԱՆՍԵՐ ԺԱԱՆԱԿՆԵՐ ԵՆ: Մոլորակում սիրո պակաս կա։ Մարդիկ անբնական են ժպտում, քաղաքակրթության ոտքերի տակ զոհելով անկեղծութունը՝ դառնում են ստապատկերներ․․․

- Սիրո պակասը զգացվող ժամանակներում ենք․․․

- Ուր անձնական շահը փշրում է գեղեցիկ երամը մարդկության․․․

- Կուզեի մեկ օր բոլորս ապրեինք սիրիացի մանուկների պես որբացած, աներազ երկնակամարում, որ լսելի լիներ անտարբերությունից խլացված ձայնը մեր խղճի...

- Գիտես, առյուծը առյուծ է՝ անտառի արքան։ Նրա մռնչոցից զգաստանում են «օրինազանց» գազանները։ Բնությունը անխախտորեն դիմապատկերել է արքա կոչվածին, բայց անգամ արքայի ձագի համար վտանգավոր է միայնակ շրջել իր ինքնիշխան հոր արքայության տարածքում։

- Գնդապետ Գևորգ Ապրեսյան․․․

- Ի՞նչ:

- Կուզեի՝ Գևորգ Ապրեսյանի նման պետական մտածողությամբ մեկը գնար խոսեր մեզ դասեր տվող քաղաքակիրթ աշխարհի հետ։ Գնար պատմեր հայի վերքերով լի մարմնի պատմությունը, որտեղ Արցախն է իր դեմքով պատկերված․․․

- Իսկ դու իմ կերպարի նախատիպից հեքիաթներ մի հյուսիր։

- Գնդապետ․․․

- Իրականությունից մի շեղիր մեզ։

- Գիտեք ինչ․․․առաջին անգամ հերոսին տեսնում եմ, առանց գրքային օրինակների, առանց պատմիչների, պատմաբանների, առանց վավերագրողների օգնության։

- Դու կրկին մեզ կտրում ես իրականությունից․․.

- Առանց ներքին խմբագրումների, առանց պաթոսոտ տեքստերի, իմ ժամանակի հերոսին եմ տեսնում․․․

- Աննա․․․

- Գևորգ Ապրեսյան, դուք խոստացել էիք, որ կպատմեք նրա․․․

- Տարբեր անգամներ եմ լսել, երբ ինքնավստահությունը կորցրած մարդիկ, վերակառուցման, վերականգնման ճանապարհին ասում են՝ «ԿՍԻՐԵՄ ԵՎ ԿՄՈՌԱՆԱՄ ՆՐԱՆ»: Առաջին  հայացքից հուսադրող է միտքը, որ, այո՛, կգա մեկը և կրկին կգունապատի խամրած աշխարհդ՝ ջնջելով ՆՐԱ անմար ստվերը: Էս գեղեցիկ ինքնախաբեությամբ ժամանակին զբաղվել եմ՝ փորձելով գոնե ինքս ինձ համոզել, որ ՆԱ իրականում իմը չէր։ Մեղավորներ փնտրելով՝ ճանապարհին փորձել եմ արդարացնել ոչ ու փուչ, իմաստազրկված քայլերս... Երբ հասկացա, որ կյանքում պատահականություններ չեն լինում և որ ոչնչով չես ջնջի քո ապրած սերը  (անգամ նման իրավիճակներում), սկսեցի մտածել բաժանումներս ավելի գեղեցիկ դարձնելու, առանց հրաժեշտներ կազմակերպելու մասին...

- Այսինքն, ներկայի ամենամտերիմ բարեկամը, հարազատը այսօր ձեր հիշողությունն է, որ փոխկապակցված, կամրջված ստեղծում է կապը ներկայի հետ՝ընթացքը դարձնելով․..

- Աննա․․․

- Դուք կրկին չեք խոսում նրա մասին․․․

- Խոսում եմ աղոթքներում ․․․

- Ո՞ւմ եք աղոթում։

- Բազմիցս ինձ պատմել են Աստծո Քրիստոսից... Նրա մասին սկսել եմ շատ խորհել։ Իմ ողջ չարությամբ հանդերձ՝ կերպարը սիրեցի: Սիրեցի սատանայական գայթակղիչ անապատներում, պղծություն գործելիս, տաճարներից շատ հեռու, մեղքի ծանրությունը ուսերիս առած՝ սիրեցի նրան...

- Իսկ․․․

- Ասում էր՝ Հա՛յր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում... Հերթապահությանս օրերին՝ մեղեդացված հնչյուններով լսվում էր նրա ամենօրյա գիշերային աղոթք դարձած շարականը․«Ամեն հայի սրտից բխած, լսիր այս ձայն, ով Աստված․երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ քո իսկ հիմնած Մայր Աթոռ․․․»։ Իմ ժամանակի հերոսի աչքերում հրաժետի պատկերն էր դրոշմված: Մաքրելով մեղքերն ու հարթելով ճանապարհը այս խենթ տիեզերքի հեղինակի հետ՝նա օտարվում էր ներկային։ Զուլալվող աչքերի ինքնահոս արցունքներում՝ աներազ ներկայից դեպի երկինք գնացող ճանապարհն էր․․․Աստծո ճանապարհը փնտրող, վիրավոր վերքերով այս տղամարդ ազատամարտիկի սիրտը թաթախված էր մշուշապատ թախծում, ուր անթիվ հարցականներ կային․․․

- Քրսիտոսի կերպարը, հա՞․․․

- Յուրահատուկ քրիստոնյա չկարծես։ Օրս էլ քարոզներով չեմ սկսում, բայց նրան… փորձիր մտածել։ Մեզ ներկայացվող պատմության ամենագեղեցիկ արարումն է: Որդին գալիս է մարդացած, գալիս է միայնակ, առանց երկնային բանակների ուղեկցության, գալիս է որպես մարդկության ու տիեզերապետի հաշտության հարատև կամուրջ, գալիս է Հոր կողմից նույն այդ մարդկությանը մատուցվող խաղաղության, մեծ սիրո, նվիրումի, հաշտության ողջակեզ...

- Գնդապետ, աստվածները նույնպես վերանայում են իրենց երբեմնի մոտեցումները, չէ՞․․․

- Գիտես՝ մարդակործան ջրհեղեղներով երբեք հարցեր չեն լուծվում։ Այդպես չի կառուցվի, չի ստեղծվի համերաշխության մթնոլորտ, և հայրը սեր չի դառնա իր զավակի սրտում։

- Հիմնավոր էր․․․

- Որքան ուզենք, որքան ցանկանանք, խաչվող Քրիստոսի օրինակի մեջ գեղեցկություն կգտնենք: Փորձիր տարածվել այս անծայրածիրության մեջ. «ՀԱՅՐ, ներիր այս մարդկանց, քանզի չեն հասկանում թե ինչ են անում...»:

- Իմ նման անհավատին պետք էր այս զրույցը:

- Աննա․․․

- Երբեք ոչ մի գրքից, քարոզներից այսքան մոտ չեմ զգացել Քրիստոսի ներկայությունը, աստվածային, տիեզերական էներգիաները, որոնց անհունում տարուբերվում ու խաղաղվում է հոգիս․․․

Իսկապես. ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՈՒԺԻ, ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆ օրինակ դարձավ Քրիստոսն ինձ համար․․․

Գնդապետի քունը կորցրած աչքերն ինձ հուշում էին իր հոգնածության մասին։ Որոշեցի թողնել նրան հանգստանալ․․․Գիշերը մոտենում է, իսկ եղանակի մեջ մեծ տխրություն կար։ Չէի հասկանում, թե այս ցիկլոնաթափանց եղանակի ձմեռն հիշեցնող անհասկանալի սառնությո՞ւնն էր իրական, թե՞ ես էի հորինում, նկարում այն իմ մեջ ու անխնա տարածում փողոցներում․․․

Գնդապետը․․․

Արցախյան գոյամարտից տարիներ անց կորցրեց հղի կնոջը։ Հետո ինքն իր մեջ փակված՝ գիտակցված ոչնչացնում էր իրեն մարմնական ցավերն անտեսելով։ Բժիշկները գիտեին, որ բուժման մասին առհասարակ չէր մտածում․․․Երբեմն սկսել եմ ինձ հարցնել՝ մարդը, ո՞վ է այդ մարդը, գրողը տանի, ո՞վ նա։ Գիտնականների, փիլիսոփաների մեկնություններով, վերլուծություններով հանդերձ, կրկին չի ամբողջանում ինքն իր համապատկերում։ Անշոշափելի մթության պես առեղծվածային և լույսի նման պայծառ է նա․․․Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Մի՞թե գնդապետը ապաշխարհության ճանապարհն է...

Կրոնական թույլ զգացմունքներս, երերուն հավատաս երբեք թույլ չեն տվել մտածելու Աստծո Քրիստոսի մասին, բայց հիմա․մարդը որքան մերժի Աստվածաշնչյան օրինակները, մեկ է, չի կարող հերքել գնդապետի նշած կերպարի յուրահատուկ, ինքնատիպ օրինակի գեղեցկությունը...

Սկսել եմ մտածել նաև աշխարհի մեծ խաղացողների իրականությունը ամեն կերպ շրջանցող «քաղաքակիրթ» անտարբերության մասին։ Մի՞թե մենք այդ պատճառով պիտի զոհվենք, կորցնենք, կամ մշտապես կռվով պահպանել փորձենք հայրենիքը․․․Մի՞ թե սա է այդ չգրված գեղեցիկ օրենքների ԿՈՐԾԱՆՄԱՆ ուղին մարդկության... Որտե՞ղ են թաքցրել ազգային դիմագիծը պահպանող մշակույթը։ Չգիտեմ: Մշակույթի ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքները բացահայտ են։ Իսկ ու՞ր կհասցնեն նրանց անաստվածային արկածները մարդկության երամին։ Մի բան ակնհայտ է․ինքնության արմատը կորցրած մարդը ունի ամենից շատ օգնության կարիք: Քոնը քեզնից խլելու, օտար մշակույթների անհարկի տեղայնացման փորձերը, բնության չգրված օրենքներն անտեսելը ու արհեստականորեն բնական ռեսուրսների ոչնչացման փորձերը կարող են բոլորիս համար լինել կործանարար․․․

Գնդապետը․․․

Արցախյան գոյապայքարի առյուծն այսօր վիրավոր է։ Հետո անհասկանալի, բազմաթիվ հարցեր առաջացնող դիվային խաղից ծնված քառօրյա մի պատերազմ, որտեղ առյուծը մռնչաց, կռվեց՝ կրկին այրելով իրար ետևից կյանքի կամուրջները բոլոր, բայց այս անգամ՝ իր որդիների սերնդի բանակներն առաջնորդելով։ Ահա, Թալիշում՝ պաշտպանությունն իրականացնելիս թշնամին հրետակոծում էր տարածքը՝ փորձելով ճեղքել մեր պաշտպանությունն ու առաջ անցնել: Գնդապետին վստահված էր ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր մի ճանապարհ, որտեղ նա կատարեց իրական հրաշք՝ գերազանցելով ինքնիրեն։ Գնդապետը ոչ միայն պահպանում է ճանապարհը, այլև իր ենթակա զինվորների մարտական ոգին չգցելու համար՝ վիրավոր, արնաքամ մարմինը թաքցնում բոլորից․․․

Զանգ․․․ո՞վ է տեսնես այս ժամին․․գնդապե՞տը․․․ԳՆԴԱՊԵՏԸ․․․

- Աննա...

- Սաթիկ, ասա ինձ, խնդրում եմ, գնդապետը․․.

- Եթե կարող ես, արի հիվանդանոց, նրա ցավերը ահավոր են․․․

Տագնապած մտքերս հասցրին հիվանդանոց։ Սաթիկը ասաց՝ երգում էր մի երգ, որը, ըստ նրա, ամեն անգամ երգում է գիշերային ցավերի ժամանակ։ Երբ հարցրի, թե այդ ի՞նչ երգ է, Սաթիկը դժվարությամբ հիշելով բառերը պատասխանեց․«Ամեն հայի սրտից բխած, լսիր այս ձայն, ով Աստված․․․»։ Արդեն հասկացա․․․կրկին «Հայրապետական մաղթերգ»։ Ինչո՞ւ միշտ հենց այդ երգը․․․Գնդապետը ցավազրկողներից հետո քնել էր, իսկ ես՝ Սաթիկին խնդրեցի ժամանակ տրամադրել և պատասխանել հարցերիս․․․

- Աննա, գնդապետը մոտենում է մահվան, նա հիմա․․.

- Լռի՛ր․մի՞թե չես հասկանում, որ այս տեսակը փրկելով՝ փրկում ենք մի  ամբողջ ազգի ինքնություն, մի՞թե չես հասկանում, որ նրան կորցնելը․․․

- Դու սիրահարվել ես․․․

- Սե՞ր․․․միշտ կարծել եմ, որ հզորությունը, միջիս ուժը պայմանավորված է եղել բարձրագույն կրթությամբ։ Երկրի մասին երբեք չեմ մտածել, քանի որ բազմաթիվ գիտակա հոդվածների, մասնագիտությանս մեջ խորասուզված լինելով՝ ապարդյուն փորձերով ցանկացել եմ նվաճել գիտության անասելի գագաթը, բայց ահա գալիս է հայրենի սահմաններն պաշտպանած մի վիրավոր առյուծ և խոսում իմ կողմից բազմաթիվ անգամներ ծաղրի արժանացած Քրիստոսից։ Գալիս է մի գնդապետ և փշրում մեծամտությունս իր խաչվող հերոսի օրինակով․․․

- Աննա...

- Ասում էր «Հա՛յր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում..»։

- Հասկանում եմ քեզ, բայց․․․

- Սաթիկ, երկիրը վիրավոր է, իսկ ես․․․

- Բայց...

- Երկիրը արնաքամ է լինում, իսկ ես՝ երազում առանց այն էլ գեղեցիկ ապագաս առավել գեղեցկացնելու մասին:

- Քեզ գրկեմ, հա, հրաշք Աննա․․․

- Առյուծը, ազնվական հզոր այս առյուծը խոցվեց գլոբալիզացիայի, խառնիխուռն ժամանակներում ստեղծված դաժան փամփուշտով: Նա գիտեր դրա մասին ու գիտակցված գնաց գոյության կռվին։ Որքան շատ բան հասկացա, Սաթիկ․․․

- Բայց ոչ գրքերից, չէ՞․․․

- Բայց ոչ գրքերից․․․Սաթիկ, խնդրում եմ ասես, թե այդ որտեղի՞ց գիտես, որ նա երգում է հենց ցավերի ժամանակ․․․

- Մի օր տարօրինակ ձայներ լսվեցին իր սենյակից։ Ասում էր՝ քնիր, վերք իմ, թող հոգիս խաղաղվի և անդադար երգում այն երգը, որ քեզ ասացի։

- Նա ամեն գիշեր այդ երգը երգում էր նաև իմ հերթապահության օրերին, բայց երբեք չեմ կարծել, որ հենց ցավերի ժամանակ․․․

- Ասպետը ասպետ է։ Ցավը ներսում պահած գնդապետը․․․

- Ցավի ժամանակ երգում էր, իսկ ես․․․

- Աննա․․․

- Նա երգում է ցավի ժամանակ․․․

Գնդապետը․․․գիշերային դաժան ցավերի ժամանակ, ամեն օր «Հայրապետական մաղթերգ» երգող գնդապետ Գևորգ Ապրեսյանը։ Ինքնիշխան պետության հավատը սրտում ամուր պահած գնդապետը: Աշխարհում եղած «հիմնավոր» ու չհիմնավորված անարդարություններին, որպես հակակշիռ՝ կյանքն ի փրկություն ազգին մատաղ անող գնդապետը...

Հայոց ինքնիշխան լեռների արծիվն այսօր գոյության կռիվ է տալիս, ընկած է, էլ չի ճախրում, երկնքում չէ, վիրավոր է․․․

- Աննա, ինձ լսու՞մ ես․․․

- Ներիր․․․

- Նա արթնացավ, եթե ուզում ես, կարող ես խոսել։

- Հա, այո, իհարկե:

Մոտենալով նրա սենյակի դռանը՝ կրկին լսեցի «Հայրապետական մաղթերգի» գեղեցիկ հնչյունները․․․

- Սոնա․․․

- Ի՞նչ:

- Ոչինչ:

- Դուք Սոնա ասացիք․․․

- Այսօր քո հերթապահության օրը չէ, բայց դու այստեղ ես․․․

- Այստեղ եմ, որովհետև Ձեզ տեսնելու մեծ ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս, գնդապետ․․․

- Խոստանում եմ, Սոնա, մենք հզոր երկիր կունենանք․․․

- Գնդապետ, ես Աննան եմ, ինձ չե՞ք հիշում։

Գնդապետը ջերմում էր։ Սաթիկի հետ միասին փորձեցինք ամեն կերպ հնարավորինս իջեցնել նրա ջերմությունը։ Նա գրեթե միշտ կրկնում էր «Սոնա, մենք հզոր երկիր ենք ունենալու, իսկ դու՝ այդ հզոր երկրի Սուրբ տաճարի աստվածային երգչախմբում կերգես պայծառ շարականները։ Քեզ ոչ մի փամփուշտ այլևս չի դիպչի․․․»:

- Սաթիկ, մի՞թե Սոնան նրա մահացած․․․

- Այո, Սոնան նրա կինն էր։

Մարդու մեջ կարոտի կուտակումներն նկատվում են այն ժամանակ երբ նա շարունակ փնտրում, կանչում է, ինչ-որ մեկին, կամ երազում... Երբեմն այդ կարոտը շփոթում ենք թախիծի հետ: Գույները գուցե նման են իրար, բայց նույնը չեն: Ինչպես գրիչն ու վրձինը...

Հիշողությունները իշխում են մեր ներկայում: Միայն ներկայում կարող ենք ճաշակել, զգալ հուշերի պտղի գեղեցիկ համը, քանի որ սերմը երեկ դեռ պտուղ չէր դարձել մեր գիտակցության մեջ...

Աղունի կերպարը կերտող մայրը եթե չլիներ իրականում` Հրանտի արձակի շնչառությունը գուցե այսքան բավարար ուժ չունենար դիմակայելու վաղվա իրարամերժ մարտահրավերներին, պահանջմունքներին․․․Օրինակ՝ ինչու՞ Մարկեսը հոգնեց իրավագիտությունից ու գնաց դեպի լրագրություն: Իմ և Ձեզ համա՞ր. միանշանակ ոչ: Նա գնաց իր ներքին խաղաղությունը գտնելու: Հիմա այս գնդապետը, մեր աչքի առաջ փորձում է փրկել արնաքամ մարմնի մեջ տանջվող հոգին...

Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում հենց այնպես․․․.

- Աննա․․․

- ԳՆԴԱՊԵՏ, խնդրում եմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար․․․

- Երբեք ուժ չեմ ունեցել ինքնասպանություն գործելու, կամ․․․

- Խնդրում եմ, նման բաներ մի․․

- Լսիր։ 2007 թվականին, երբ դեռ ծառայում էի զինված ուժերում, Սոնան զանգ տվեց և խնդրեց գալ  ինձ մոտ։ Սահմանները շատ լարված էին, իսկ դիվերսիոն գործողություններն՝ անպակաս սահմանից։ Աննա լսում ես...

- Իհարկե:

 - Աննա, նա շատ խնդրեց․․․Ես բերեցի նրան դիրքեր։ 1994 թվականին երբ դեռ Սոնան չկար՝ երիտասարդ մարմինս դիմացավ… կյանքն իսկապես մեծահոգաբար ժպտաց ինձ, թողնելով վերքերս սպիանալ, որի մասին Սոնան նույնպես գիտեր։

- Դուք․․․

- Այդ օրը մենք հրաշալի անցկացրինք սահմանում։ Նա ամուր գրկեց, հետո խնդրեց, որ երբեք իրեն չթողնեմ մենակ ու մեղմ շշնջոցով՝ տաքացնում էր իր սիրալեցուն խոսքերով։

- Գնդապետ․․․․

- Այդ օրը մի ուրիշ ձև էի երազում խաղաղ երկնքի մասին։

- Էնպես յուրահատուկ եմ զգում Ձեր Սոնայի ներկայությունն այստեղ, ասես․․․

- Գիշերը, կարծելով, թե նա ապահով է, շարունակեցի սահմանային ծառայությունս։ Լեռնային ճեղքվածքների պատճառով՝ հակառակորդը կարողացավ աննկատ անցնել սահմանը և մոտենալ հանգստի սենյակին, որտեղ իմ Սոնան էր... Ու այդ գիշեր․․․

- Գնդապետ․․․

- Այդ գիշերային զանգը ոչնչացրեց բոլոր երազաներս․․․Դիքերից արագ վերադարձա։ Նա արնաքամ լինելով հանդերձ՝ ժպտում էր... Ամուր գրկեցի Սոնային, իսկ նա՝ իր վերջին շնչով երգեց իմ գրկում «Հայրապետական մաղթերգը»։

Արդեն պարզ դարձավ գիշերային ցավերի ժամանակ ամեն անգամ «Հայրապետական մաղթերգ» երգելու նրա առեղծվածը: Գնդապետի կարծրացած արցունքներն ու ինձ չնկատող հայացքը...

- Խոնարհումս, ԳՆԴԱՊԵՏ... Սոնան ճախրում է Ձեր աշխարհում, որպես չքնաղ մի աղավնի: Այ, հիմա վստահ եմ, որ ամեն թվացյալ ավարտ ունի իր նոր սկիզբը...

- Աննա...

- Դուք Սոնային կմիանաք ձեր հերոսի հավիտենական երամում... Աստծուն մատուցվող երկնային պատարագների ժամանակ Ձեր Սոնան կլինի ՆՐԱ երգչախմբում, իսկ Դուք...

- Բժշկուհի...

- Իսկ դուք կլինեք ՆՐԱ երկնային բանակի ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԳՆԴԱՊԵՏԸ և կապահովեք տիեզերքի խաղաղ ընթացքը: Վստահ եմ՝ բոլոր անհայտ ու հայտնի ուժերը կզգաստանան արաչի անպարտ բանակի ներկայությամբ, Գնդապետ:

- Աննա, ուսումնասիրեք մեր էպոսը կրկին: Այնտեղ ամբողջությամբ արտացոլվում են մեր անխոստում ներկայից ծնված հետևանքները...

- Այսի՞նքն:

- Մենք էպոսի նկատմամբ ուղղակի սիրողական մոտեցում ենք ցուցաբերել միշտ: Հիշեք մի բան. էպոսի մեջ ազգի ողջ ծածկակիրն է դրված: Մսրա Մելիքն ու Դավիթը Մեծ Մհերի սերմի ծնունդն էին: Մելիքը օրենքով եկավ որպես իր հոր ավագ որդի հողերին տեր լինելու...

- Իսկ...

- Լսիր... նրան որպես ազգիս առաջնորդ տեսնելու ցանկությամբ չեմ ապրել երբեք, բայց սխալը այլ տեղում է... Ընդունեք, թե ոչ, բայց միշտ ավագ որդունն է մնում հոր գահը ու Մհերի անդրանիկը Մելիքն էր... Սրանով ի՞նչ ենք հասկանում... հասկանում ենք, որ Մելիքները ծնվում են մեր ԳԻՏԱԿՑՎԱԾ կամ գուցե ՉԳԻՏԱԿՑՎԱԽ սխալներից, որոնք հետագայում մեծ խոչընդոտներ են հանդիսանում երկրի զորացման, ազգային անվտանգության համար:

- Գնդապետ, վստահ եմ...

- Եվ հետո, ի՞նչ եղավ հետո. Դավիթին խոցեց թունավոր նետով իր իսկ դուստրը: Ինչու՞ խոցեց... Որովհետև Դավիթը, հոր նման թողնելով հրաշք հայրենիքը, գնաց և իր սերմը դրեց օտարության մեջ, որի պտուղը այլևս իրենը չէր...

- Սերմը, մեր ազգային սերմը....

- Ժամանակակից թվացող երևույթներով հիացող, երազատենչ երիտասարդություն... Պատմության անփառունակ էջերը կերտող, օտար քամիների «կենսական» թույնը՝ ազգային երակում է ներարկվում...

- Բոլոր ժամանակներում մարդիկ գործել են սխալներ, բազմաթիվ հարցերում թերացել, բայց հիմա, այսօր հասկացա՝ մեզ ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել, քանի որ այդ ազգային երակում ձեր տեսակի արյունը կա...

- Սոնա...

- Գնդապե՛տ:

- Ամեն հայի սրտից բխած...

- Գնդապետ, դուք ինձ լսու՞մ եք:

- Լսիր այս ձայն, ով Աստված...

- Սաթիկ, Սաթիկ..․

- Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր...

- Աննա, ի՞նչ է պատահել...

- Ցավազրկող տուր, շուտ...

- Տեր, անսասան պահիր դու միշտ քո իսկ հիմնած Մայր Աթոռ․․․

- Սրանք թույլ են, հիմա բան չի օգնի նրան...

- Մնա նրա մոտ, խնդրում եմ։ Գնամ հարևան դեղատնից ցավազրկողներ բերեմ:

- Աննա, բայց նա մեզ չի լսում, ախր հոգին է ավանդում հիմա...

- Լռիր, լռիր...

Մենք ամեն գնով պիտի լուսացնենք: Վաղը գլխավոր բժիշկը գալու է և նորից սկսենք վիրահատությունը...

- Սոնա...

- Սաթիկ, մնա նրա մոտ...

Նայելով ժամին՝ արագ քայլերս ուղղի դեպի դեղատուն: Ամեն կերպ պետք է օրը լուսացնել: Գնդապետի մարմնի գույնը արագորեն փոխվեց ու աչքերը դարձան կիսափակ, ամենուր իր Սոնային փնտրող այդ աչքերը հիմա մահվան շեմին են հասել...

Դեղատնից վերցրի անհրաժեշտ ամեն բան և նույն արագությամբ վերադարձա հիվանդանոց: Պալատ հասնելուն պես՝ հանդիպեցի Սաթիկի արցունքապատ աչքերին: Գրկելով ինձ ասաց՝ արդեն երկնքում է, իր Սոնայի կողքին... Գնդապետի սենյակ մտնելիս ՝ նկատեցի բոլորին վաղուց ներած, խաղաղված դեմքի բարի ժպիտը: Իր Սոնայի նման ժպտում էր առանց նախապայմանների...

- Գրողը տանի, որքան գեղեցիկ է երկինքը…

- Աննա քո գնալուց մեկ րոպե էլ չանցած նա ավանդեց հոգին, իսկ վերջին խոսքը՝ ինքդ լսեցիր...

- Յոթ րոպե ուշացա....

- Իսկ ես հպարտացա քեզնով, իմ հրաշք աղջիկ…

- Գնդապետը... ինքնիշխան, հզոր բազմերանգ պայծառ գույներով՝ անպարտ գնդապետը։ Ե՞րբ ես գալու: Ե՞րբ պիտի ծնվես ու նորից առաջնորդես որդիներիդ անվախ բանակը դեպի հաղթանակներ...

- Վերցրու, կարդա սա: Իմ նախորդ հերթապահության ժամանակ էր գրել...

Բարձրաձայն, առանց լռելու, սկսեցի կարդալ.

«Փորձեք ներել ինձ... Միշտ երազել եմ մարդկությանը փրկելով՝ մոտենալ կյանքիս մայրամուտին: Սա երևի իմ առաքելությունը չէր, ես Քրիստոսը չէի ու հենց դրա համար անիրագործ մնացին իմ շատ երազներ: Հիմա բանաստեղծությամբ սպանում եմ ներսումս գրված, բայց թղթին չհանձնված անմեղ մի պատմվածք...

Ես գիտակցաբար դնում եմ չծնված արձակը զոհասեղանին, քանի որ բանաստեղծությամբ գոնե կարողանում եմ նրանից մի մասունք պահել... Բայց կրկին՝  Ներիր ինձ, ՀԱՅՐԵՆԻՔ, նվաստիս անփառունակ ընթացքի համար։ Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա, որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք... Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: ԵՎ ներիր ինձ, իմ ԱԶԳ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար...

/ ԱՐՁԱԿԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ /

Նկարիր,

մեղմ վրձնահարվածներով քո

պատկերիր ինձ, Տեր,

կիսաժպիտ հայացքիդ ներքո՝

լղոզիր կտավին ինձ․․․

Զգա լռությունը ներսիս,

հայացքիս դատարկ,

անբովանդակ սառնությունը շնչիր,

ու

անտարբեր շնչառությունս

փորձիր վերապրել

քո աստղազարդ երկնակամարում։

Չգրված խոսքերս

սղագրիր պատկերում իմ,

իսկ ապրածս սիրո ակնթարթները՝

հավերժության գույներով նկարիր․․․

Դատարկիր ներսիս ողբալի մենությունը այս,

և մի անգույն բանով ծածկիր մարմինս վիրավոր:

Հետո

անխնա տարածիր կտավում

անտառների տերևաշարժ քամին,

որ չխղդվեմ ունայն իմ պատկերում․․․

Եվ

երբ արդեն

խաղաղ մահվանս հասնես՝

խառնիր

անձրևն ու

աստղերը,

կյանքիս անհեռատես փոթորկները,> գիշերները,

արևը,

լուսինը,

առավոտն

ու

իմ բաժին աղոթքները,

իսկ այգուս պտուղները

բաժանիր

սովի մատնված մանուկներին,

որ հրաժեշտները

տխուր չթվան․․․

Իսկ

ամենավերջում՝

մի փոքրիկ անկյունում,

հույսի մի դռնակ

նկարիր,

որպես

մխիթարանք

իմ երազախաբության...»:

- Նա երազ էր,-ասաց Սաթիկը

- Մեր դեմքն ու դիմագիծն էր...

Գնդապետը... իր երազներում Սոնային ամուր գրկած գնդապետը...

- Աննա...

- Ոչինչ չի կարող հենց այսպես ավարտվել, Սաթիկ: Նա պիտի ծնվի: Թող իր հարազատ երկնքում ամրանա, զորացնի վիրավոր մարմնում տառապած անմեղ հոգին, բայց վերադառնա․․․

- Իսկ ես այսօր հպարտացա քեզնով...

- Միշտ տարված եմ եղել Բրեդ Փիթով, որովհետև հայ տղամարդու կերպարը միշտ պատկերացրել եմ բազմաթիվ չհիմնավորված կարծրատիպերով։ Երբեք չեմ կարողացել ընկալել նրան ճիշտ:

- Գիտեմ...

- Բայց եկավ մի գնդապետ և իր անկախական մռնչոցով փոշիացրեց հոլիվուդյան մի ողջ աստղաբույլ...

- Աննա, իմ պայծառ գեղեցկուհի, գնդապետի անունը կգրվի հայոց պատմության փառավոր էջերում: Նրա անվամբ փողոցներ կանվանակոչվեն, դպրոցներ կկառուցվեն, լսարաններ կբացվեն ու դու...

- Բայց կվերադառնա, չէ՞...

- Կվերադառնա...

- Չարենց է կարդում...

- Ի՞նչ:

- Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-

Հրանման հոգիներին։-

Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-

Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-

Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝

Ողջակիզվող հոգիներին - ողջո՜ւյն...

- Աննա...

- Չարենցյան այս տողերը:

- Դու...

- Այս տողերը բարձր հնչում են հիմա իմ ներսում, իր ձայնով...

- Նա գալու է...

- Գեղեցիկ են, չէ՞, աստղերը…

- Գեղեցիկ են...

- Ասում ես ՝ կվերադառնա, չէ՞, նորից...

- Կվերադառնա...

- Իր Սոնայի՞ հետ...

- Իր Սոնայի հետ....

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը