Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տու­ժում է և՛ սպա­ռո­ղը, և՛ գյուղմ­թերք ար­տադ­րո­ղը». ո՞րն է բարձր գնե­րի իրա­կան պատ­ճա­ռը

ИНТЕРВЬЮ

Այն երևույթները, զարգացման այն խնդիրները, որոնք մենք ունեինք մինչև համավարակը և որոնք ավելացան ու խորացան արդեն համավարակից հետո, չէին կարող անմասն թողնել նաև մակրոտնտեսական հատվածը՝ բացասական զարգացումների իմաստով: Այս կարծիքին է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական անկման տեմպերին, խոսել գազի նոր սակագնի հետևանքների, ինչպես նաև գյուղմթերքի բարձր գների մասին:

Մտահոգիչ անհավասարակշռություն. փոքր բիզնեսի հարկային բեռն ավելի է ծանրացել

«2020թ. առաջին հինգ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3-4 տոկոս անկում ունենք: Այս ֆոնին երկրորդ շատ մտահոգիչ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատված արտահանումն է: 

Միայն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն ավելի քան 30 տոկոսով կրճատվել է: Կրճատվել են նաև ներմուծումը, ներքին առևտրի ծավալները, և բնական է, որ տնտեսական անկման այս պայմաններում կրճատվել են նաև պետական բյուջեի հարկային մուտքերը: 

Նախօրեին հրապարակվեց, որ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ այս տարվա վեց ամիսներին խոշոր հարկատուները 18,3 մլրդ դրամով ավելի պակաս են հարկ վճարել: 

Բայց այստեղ էլ անհամաչափություն կա: Տեսեք՝ վեց ամսվա տվյալներով՝ բյուջեի եկամուտների ընդհանուր կրճատումը փաստացի շուրջ 30 մլրդ է, բայց այդ 30 միլիարդից հարկերը քիչ վճարելու մեծ մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուներինն է: 

Այսինքն, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելի բարձր տեմպով են կրճատվել, քան փոքր բիզնեսինը. վերջիններս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 մլրդ-ով քիչ հարկ են վճարել, մինչդեռ խոշոր հարկատուների դեպքում այդ ցուցանիշը 18,3 մլրդ է: 

Սա մտահոգիչ անհավասարակշռություն է, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ փոքր բիզնեսի հարկային բեռն ավելի է ծանրացել»,«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Հաշվի առնելով համաճարակը և դրա հետևանքները չեզոքացնելուն ուղղված պետական բյուջեի ծախսերը՝ մեր զրուցակիցը հավելեց. 

«Որպես մակրոտնտեսական ցուցանիշ, պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հարաբերակցության խզումը խորանում է: Բյուջեի դեֆիցիտը մեծանում է, ինչը նաև արտաքին պարտքի բեռի ավելացում է ենթադրում: Ի դեպ, արդեն իսկ որոշ ուղղություններով պարտք ենք ներգրավել: 

Այս բոլոր խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն ունեն նաև սոցիալական ոլորտի վրա. կրճատվում են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները, գործազուրկների թիվը ևս ավելանում է: 

Մյուս կողմից՝ մի նոր երևույթ էլ կա՝ առաջացել է չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողների բանակ, և կա վտանգ, որ այդ մարդիկ հաջորդիվ պարզապես գործազուրկ են դառնալու»:

Գնաճի, հնարավոր կորուստների, աշխատատեղերի կրճատման ուղիղ հետևանքը…

Անդրադառնալով խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար գազի սակագնի բարձրացմանն ու դրա հետևանքներին՝ Թ. Ավետիսյանը նկատեց.

«Նախ՝ հաշվի առնելով այն չափը, որը հաստատել է ՀԾԿՀ-ն, և հայտը, որ ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ընդգծենք, որ «Գազպրոմի» առաջարկն ամբողջությամբ չի բավարարվել: Սա կարևոր է ֆիքսել, և մեծ է հավանականությունը, որ ժամանակի ընթացքում այս թեմայով կրկին քննարկումներ ու սակագնի բարձրացման վերաբերյալ նոր առաջարկներ կլինեն: 

Մյուս կողմից՝ միանշանակ է, որ սակագնի բարձրացումը կանդրադառնա նշված տնտեսությունների ծախսերի ավելացմանը, ինչը կհանգեցնի ապրանքատեսակների գնաճին: Խոսքը նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, օրինակ՝ կաթնամթերքի ու հացամթերքի: 

Ինչ վերաբերում է մասնավորապես ջերմոցային տնտեսություններին, ապա մենք այստեղ առանց այդ էլ արտահանման և մրցունակության խնդիրներ ունեինք: Այդուհանդերձ, չնայած այդ խնդիրների առկայությանը, մեր տնտեսվարողները գոնե ինչ-որ չափով կարողանում էին իրենց արտահանումը կազմակերպել: 

Հիմա այս թանկացումը հստակ մարտահրավեր է առ այն, որ մենք ջերմոցային տնտեսությունների հատվածում կարող ենք լուրջ կորուստներ ունենալ: Բացի այդ, վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները նաև աշխատատար ճյուղեր են, և այստեղ արտադրական ծավալների կրճատումն իր ազդեցությունը կունենա նաև աշխատատեղերի կրճատման իմաստով: 

Թե՛ վերոնշյալ խնդիրները, թե՛ նաև գազի թանկացումը փոխառնչվում են: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն դրանք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում ողջ ազգաբնակչության համար: 

Եվ այդ իմաստով ամենևին պարտադիր չէ, որ գազի սակագինը սպառողի համար էլ բարձրանա: Եթե տնտեսության համար է թանկանում, ապա տնտեսության առաջին սպառողն ազգաբնակչությունն է, և այստեղ թե՛ գնաճի, թե՛ հնարավոր կորուստների, թե՛ աշխատատեղերի կրճատման ուղիղ հետևանքը կրում է ողջ հանրությունը»:

Նա մատնանշեց սպառման ընդհանուր կրճատման խնդրի մասին, ինչը, ըստ տնտեսագետի, հենց վերոնշյալում թվարկված մակրոտնտեսական ցուցանիշների հետևանքն է. «Առաջին անհրաժեշտության ապրանքների գծով պահանջարկի կրճատումը պայմանավորված է համավարակով, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ ուղղակի կորցրեցին իրենց աշխատանքը, կան մարդիկ, որոնք թեպետ ֆորմալ առումով դեռ աշխատող են համարվում, բայց գտնվում են չվճարվող հարկային պարապուրդում: 

Ընդհանուր առմամբ, պահանջարկի կրճատումը շատ մտահոգիչ է, որովհետև այն հակառակ մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդելու է նաև առաջարկի վրա: Մեծ հաշվով, մենք մտնում ենք մի շղթայի մեջ, որտեղ կրճատված սպառումը արտադրության առաջիկա կրճատում է ենթադրում: Այս երևույթը բերելու է նաև առևտրի ծավալների կրճատման, ինչն արդեն արտահայտվում է վիճակագրությամբ»:

Բարձր գներ ու վնասներ. արտադրության ծավալների կրճատման հետևանքը

Ինչ վերաբերում է գյուղմթերքի շուկային և այս սեզոնի համար նկատվող համեմատաբար բարձր գներին, մեր զրուցակիցը շեշտեց. 

«Մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարիների համեմատ էապես բարձր են: 

Պատճառներից մեկը, որը պետք է ընդգծել, այն է, որ նախորդ տարիների համեմատ այս ուղղություններով մենք արտահանման կրճատում ունենք՝ պայմանավորված օբյեկտիվ երույթներով, ինչպիսին նաև համավարակն է, տրանսպորտային խնդիրները և այլն:Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ներքին պահանջարկը աճել է: 

Եվ նման իրավիճակի ու գների միակ խելամիտ պատասխանն այն է, որ մեր երկրում մրգի ու բանջարեղենի այս տարվա արտադրության ծավալներն էապես կրճատվել են, ինչը շատ ցավալի է և մտահոգիչ. նման բարձր գներով իրացումները նշանակում են, որ մարդիկ ոչ թե շատ, այլև ավելի քիչ եկամուտ են ստանում: 

Մենք, որպես սպառող, բնականաբար, տուժում ենք և չենք կարողանում բավականաչափ օգտվել այդ արտադրատեսակներից, բայց գյուղմթերք արտադրողները ևս տուժում են, որովհետև, պատկերավոր ասենք, մեկ տոննա արտադրանքի մեկ կգ-ը 100 դրամով վաճառելու փոխարեն վաճառում են տասը կիլոգրամ՝ 1կգ-ը 1000 դրամով: Այստեղ նաև իրենք են վնասներ կրում, որովհետև արտադրության ծավալները բավականին քիչ են»:

Հաշվի առնելով նաև գյուղմթերք արտադրողների ու տնային տնտեսությունների համախառն եկամտի կրճատումը՝ Թ. Ավետիսյանը հավելեց. «Կան խնդիրներ, որոնց շուրջ պատասխանատու մարմիններն ավելի շուտ պետք է մտածեին:

 Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ գյուղոլորտի աջակցության ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բնույթ ունեն, և դրանք պետք է լինեն արդյունավետ, համարժեք, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան ստեղծել այնքան արդյունք, որով հնարավոր կլինի տարվա ընթացքում գոնե նվազագույն կենսապահովումն ունենալ: Բայց ունենք այն, ինչ ունենք: 

Որքան էլ իշխանությունը ցանկություն չունենա ցույց տալ իրական պատկերը, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալների անկումն անգամ վիճակագրությամբ է անկներև լինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»