Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­յաս­տա­նը պետք է ներ­կա­յաց­նել որ­պես անվ­տանգ եր­կիր»

ИНТЕРВЬЮ

Տուրիզմն արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Այս բոլոր տարիներին ոլորտի զարգացման ուղղությամբ քայլեր են արվել, որոնք շատ դեպքերում չեն բավարարել թե՛ փորձագետներին, թե՛ զբոսաշրջիկներին: Մասնավորապես՝ ավիատոմսերի բավականին բարձր գներ, ենթակառուցվածքների իսպառ բացակայություն կամ էլ վատթար վիճակ, և այսպես շարունակ: Մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները գոնե մի քանի ուղղությամբ զբոսաշրջությունը զարգացնելու: 

Այն է՝ մշակութային, էկոտուրիզմ, արկածային, առողջարանային և այլն: Սա մի փոքր մասն է այն ամենի, ինչ ունենք և կարող ենք զարգացնել և դրանով պետական բյուջե լրացուցիչ ֆինանսական միջոցների հոսքեր ապահովել: 

Արդարության համար պետք է նշել, որ ոլորտի զարգացման ուղղությամբ քայլեր կատարվել են, բայց թերևս դրանք բավարար չեն՝ դատելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվից: Խնդիրները քիչ էին, վրա հասավ համավարակը, որը վնասներ հասցրեց ամբողջ աշխարհին, խառնեց անգամ գերտերությունների տնտեսական խաղաքարտերը, բայց ինչպես ասում են՝ «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին»:

Ի՞նչ էինք անում սովորաբար ամառային տապին: Ճիշտ եք՝ մեկնում էինք ծովափնյա հանգստի: Հայերը հիմնականում իրենց հանգիստը կազմակերպում էին արտերկրում, բայց մարտից սկսած այլևս այդ հնարավորությունը չունենք: Վատատեսական, ինչ-որ առումով թերևս իրատեսական կանխատեսումներով այդ հնարավորությունը չենք ունենա մինչև տարեվերջ: 

Մեր երկիրը կորոնավիրուսով վարակվածների ու մահացությունների ցուցանիշներով, ավաղ, շարունակում է առաջատար հորիզոնականներ զբաղեցնել և տրամաբանական է, որ երկրներն այս պայմաններում մեր քաղաքացիների առջև փակում են իրենց դռները: 

Ի՞նչ անել, որպեսզի չսնանկանան այս ոլորտում գործունեություն ծավալողները, իսկ քաղաքացիները կարողանան հանգստանալ, լիցքաթափվել դեպրեսիվ առօրյայից: Զարգացնել ներքին տուրիզմը: 

Երբեմն համացանցում հանդիպում ենք բնության գրկում, հուշարձանների ու վանքերի մոտ արված լուսանկարների և զարմանում, որ դրանք Հայաստանում են գտնվում, իսկ շատերս անտեղյակ ենք: Այո, մենք մեծամասամբ ծանոթ չենք մե երկրին, իսկ պատճառները շատ տարբեր են:

Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը նշում է՝ դեռ երկար ժամանակ շատ երկրներ կզգուշանան Հայաստանից քաղաքացիներին ընդունելու հարցում, հաշվի առնելով երկրի համաճարակային վիճակը: «Իհարկե, հույս ունենանք, որ ամեն ինչ կկարգավորվի որքան հնարավոր է շուտ, բայց, ամեն դեպքում, զգուշավորությունը կպահպանվի թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջության պարագայում: 

Սա մեկ խնդիր է: Մյուսը կապված է մեր քաղաքացիական ավիացիայի հետ: Հիշում ենք, որ վերջին շրջանում այս ոլորտում առկա խնդիրների վերհանում եղավ, այս հարցում անելիքներ ունենք: Մշտապես խնդիր է եղել ուղիղ չվերթների բացակայությունը, ինչն էլ խոչընդոտում էր Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացմանը, քանի որ ավիատոմսերի գները մշտապես ամենամեծ ազդեցությունն են ունեցել փաթեթների գների վրա: 

Ներքին տուրիզմի համար նույնպես բարձր գները մեծ խնդիր են, բայց պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք՝ հանգստյան գոտիներ ունեցող տնտեսվարողները բավականին տուժել են համաճարակից, ուստի իրենց ծառայությունների ինքնարժեքն այնպես են սահմանում, որպեսզի կորստով չաշխատեն: 

Դժվարանում եմ ասել, թե պետության աջակցությունն այս դեպքում ինչպես պետք է դրսևորվի, քանի որ պետբյուջեն բավականին կորուստներ է կրել այս ընթացքում: 

Գուցե թեմայի հետ ուղիղ առնչություն չունի, բայց չեմ կարող չասել, որ այս օրերին մեր տուժած երկրի դեպքում հատկապես աչք են ծակում պաշտոնյաների պարգևավճարները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավոյանը:

 

Նշում է՝ Հայաստանն օտարներին ներկայացնելու խնդիրը ևս մնում է առաջնային: «Հայաստանը ներկայացնելու առումով շարունակում ենք խնդիր ունենալ: Ես մշտապես նշել եմ, որ այդ հարցում կարևոր դեր ունեն դեսպանատները:

 Հասկանալի է՝ իրենք ունեն փոքր աշխատակազմ, նաև ֆինանսական խնդիրներից ելնելով չենք կարող դեսպանատների մեծ թվով աշխատակիցներ ունենալ, բայց իրենք պետք է հասկանան, որ, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի զարգացման համար շատ կարևոր ճյուղ է նաև զբոսաշրջությունը: 

Մեր դիվանագետները սա ևս իրենց առաջնային հարցերից մեկը պետք է համարեն: Պետք է հանդիպումներ, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեն, տեսանյութեր պատրաստեն Հայաստանի մասին, շեշտեն, թե որքան անվտանգ է մեր երկիրը: Ավաղ, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները կարող են վնաս հասցնել այս կետին: 

Մենք մշտապես մեր երկիրը ներկայացրել ենք որպես ամենաանվտանգ երկրներից մեկը, բայց մեր հակառակորդները, փաստորեն, մեզ նաև այդ առումով են խոցում: Աշխարհի տարբեր ծայրերում լրատվամիջոցներն այսօր անդրադառնում են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, իսկ գաղտնիք չէ, որ Տավուշի մարզը զբոսաշրջության զարգացման համար մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել հենց այս օրվանից: «Տուրիստական ընկերություններն արդեն մեկ տարի առաջ սկսում են պայմանագրեր կնքել: Մեր օտարերկրյա գործընկերները պետք է ևս վերականգնեն իրենց կորուստները, հունի մեջ ընկնեն, ուստի «վերականգնման աշխատանքները պետք է սկսել հենց հիմա: 

Վերականգնել հին կապերը, ստեղծել նորերը, որպեսզի հաջորդ տարի արդեն դրական փոփոխությունները տեսնենք, մեկ տարի հետո և՛ ներգնա, և՛ արտագնա տուրիզմ ունենանք: 

Կարծում եմ՝ միջազգային կառույցները ևս կներգրավվեն այս ոլորտի վերականգնմանը, քանի որ զբոսաշրջությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի բոլոր երկրների համար շատ կարևոր ոլորտ է, կներկայացնեն նոր ծրագրեր, կհաշվարկեն վնասները և ոլորտի վերականգնմանն ուղղված համակարգված քայլեր կկատարեն»,-եզրափակում է Կարինե Դավոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»