Մոսկվա-Երևան չվերթներ տեղի կունենան. Ինչ արժե տոմսն ու որտեղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը՝ նվազել ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 04.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Հայ-եգիպտական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու եւ բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնարավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար։

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն եւ նոր կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում»։

website by Sargssyan