Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 03.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մահացել է ԵՊՀ դասախոս Արտակ Ցուցուլյանը Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել «Սալվատոր մունդի». աշխարհի ամենաթանկարժեք նկարի պատմությունը կներկայացվի բրոդվեյյան մյուզիքլի տեսքով Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Շատ լավ հարաբերություններ ունեին, քույրն էր իրեն պահում. քրոջը գլխատած տղամարդը դատաբժշկի սանիտար է եղել Forbes-ը կազմել է ռուսական շոու բիզնեսի ամենաշատ եկամուտներն ունեցող աստղերի ցուցակը (լուսանկարներ) 19-ամյա երիտասարդը մահացել է Բյուջեի խնդիրները սրվում են Տնտեսության ամենատուժած հատվածները դեռ կշարունակեն տուժել Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Գագիկ Համբարյան Առևտրի կրճատվող ծավալները Վարչության պետը դատի է տվել Սահմանադրական դատարանին Հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը մահացել է COVID 19-ից Լույս չի լինելու

Նոր Սահմանադրությամբ կվերանայե՞ն նաև եկեղեցու հետ կապված դրույթը

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»: 

Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ այն հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, ինչպես նաև գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։ 

Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, կա առաջարկ թեթև «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձևակերպումային, քան բովանդակային բնույթ։ 

Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու հետ կապված քննադատությունները: 

website by Sargssyan