Ереван, 08.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը շու­տով կգե­րա­զան­ցի 300 հա­զա­րը. մի քա­նի գոր­ծա­րան­նե­րում իրա­վի­ճա­կը կա­տաստ­րո­ֆիկ է»

ИНТЕРВЬЮ

Տնտեսական անկման՝ այս փուլում առկա շեմը վերլուծելուց առաջ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը երկու կարևոր բաղադրիչ է առանձնացնում: Մեկը համաճարակի հետևանքով խնդիրների առաջ կանգնած տնտեսությունն է, երկրորդը` Ռուսաստանի տնտեսության բաղադրիչը:

Լուրջ և վտանգավոր ռիսկեր

«Կարևոր է նաև համաճարակի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա, որովհետև ՌԴ-ն Հայաստանի համար ունի երկու կարևոր դերակատարություն. առաջին՝ մեր արտահանման և ընդհանրապես արտաքին առևտրի մեծ մասը ՌԴ-ի հետ է, երկրորդ՝ տրանսֆերտների տեսանկյունից 54 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին: 

Այսինքն, միայն ՌԴ-ում առկա իրավիճակի պատճառով մեզ մոտ զգալիորեն կնվազի արտահանումը, իսկ տրանսֆերտներն իրենց հերթին առևտրի ակտիվությունը կամ դեֆիցիտը կոմպենսացնող գործոն են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ շեշտելով, որ նաև առևտուրն է զգալիորեն պակասել: Նրա խոսքով, միայն ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտուրը երկու անգամ նվազել է:

Դիտարկելով տնտեսական անկումն ըստ տնտեսության ճյուղերի ու թվարկելով նաև արդյունաբերության, շինարարության, արտաքին առևտրի անկման վիճակագրական ցուցանիշները՝ մեր զուցակիցը շեշտեց. 

«Ընդհանուր առմամբ, մենք լուրջ ու վտանգավոր ռիսկեր ունենք տնտեսական ճյուղերի առումով: Ու եթե հաշվի առնենք, որ նույն արդյունաբերության ոլորտում մոտ 104 հազար մարդ է աշխատում, ապա արդյունաբերական ճյուղի զգալի անկումը նշանակում է, որ այդ ճյուղում կսկսի աճել գործազուրկների թիվը: 

Նույն կերպ, եթե շինարարության ոլորտում զբաղված է եղել 98 հազար մարդ, ապա շինարարության ծավալների կտրուկ նվազումը նույնպես կարող է այդ ոլորտում գործազրկության բերել: Առևտրի ճյուղում ունենք մոտ 120 հազար զբաղված, բայց հաշվի առնելով, որ առևտուրը գրեթե երկու անգամ պակասել է, պատկերացրեք, թե գործազրկության ինչպիսի վտանգներ կան նաև այդ ոլորտում: 

Ըստ իմ հաշվարկների, գործազուրկների թիվը ավելի քան 80 հազարով կավելանա: 2019 թ. համար վերջնական ցուցանիշ չկա, բայց եթե 2018 թ.-ի ցուցանիշով մոտ 245 հազար գործազուրկ է եղել, ապա այդ թիվը, ըստ իս, շուտով կգերազանցի 300 հազարը, եթե, իհարկե, արդեն իսկ չի գերազանցել»:

Գագիկ Մակարյանը, հստակ օրինակներ բերելով, մասնավորապես արդյունաբերության ճյուղում առկա խնդիրների մասին է մատնանշում:

Գործարանները փակվում են, բայց որևէ արձագանք չկա

«Վերջերս զրուցում էի հրուշակեղենի գործարանների ներկայացուցիչների հետ: Հրուշակեղենի խոշոր գործարաններում 400-600 մարդ է աշխատում: 

Հաշվի առնելով, որ այս փուլում ևս ռեստորանները քիչ են աշխատում, նաև ընդհանուր գնողունակության անկում կա, նաև հարսանիքներ, խնջույքներ չեն իրականացվում, գործարանները չունեն հրուշակեղենի այնպիսի սպառում, ինչն ունեին նախկինում: 

Եվ հիմա իրենք գրեթե կրախի առաջ են կանգնած: Որոշ գործարաններում աշխատողներին արդեն կրճատել են, մի մասն ուզում է կրճատել սեպտեմբերից, մի քանիսն էլ ընդհանրապես ուզում են փակվել: Այս խնդիրը մի քանի հազար մարդկանց գործազրկության կհանգեցնի, բայց այստեղ երկրորդ հանգամանքը կա. գործարաններից յուրաքանչյուրը հարյուրավոր ՓՄՁ-ներ է պահում, այսինքն, այդ ՓՄՁներից ծառայություններ, ապրանքներ է գնում և այլն: 

Սա նշանակում է, որ այդ փոքր ու միջին ձեռնարկություններն էլ կսկսեն բավականին թուլանալ, քանի որ մինչ այս կարողանում էին գործել, որովհետև իրենց գործընկեր խոշոր գործարանը կարողանում էր կայուն վիճակ ապահովել: 

Եվ հիմա այդ գործարաններում, որոնք գրեթե տասի են հասնում, իրավիճակը կատաստրոֆիկ է: Մյուս կողմից՝ չեն կարողանում նաև աջակցության ծրագրերից օգտվել, մինչդեռ կարևոր թիրախ են, որին կառավարությունը պետք է ուշադրության տակ պահի: 

Օրինակ՝ սոցապնախարարությունը կարող է հրճվել, ենթադրենք, վաղը մի քանի հոգու աշխատանքի տեղավորելու համար, բայց չէ՞ որ իրենց շուրջը գործարաններ են փակվում: 

Թեպետ փակվում են, բայց ո՛չ սոցապից, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունից որևէ արձագանք չկա, մինչդեռ առանձին ուշադրության է արժանի նաև մարզային հատվածը. մարզի մեկ գործարանի տապալվելը ևս կարող է կրախ դառնալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ո՛ չ ցանկություն կա, ո՛չ ֆայմ, ոչ էլ պատկերացում. երկխոսություն՝ ցածր մակարդակում

Գ. Մակարյանը շեշտեց, որ տնտեսական վերլուծություններ ևս չեն կատարվում:

«Նախօրեին եղավ գործարարների ու վարչապետի հանդիպումը: Նախ՝ հարց է, թե ինչո՞ւ նախարարները չեն հանդիպում գործարարների հետ և չեն հետաքրքրվում խնդիրներով, ինչը հենց իրենց ուղղակի աշխատանքն է: Առաջինը հենց իրենք պետք է ինֆորմացիան ներքևից վերև տեղափոխեին: 

Իսկ հանդիպումների որակն էական նշանակություն ունի թե՛ դրա հետագա արդյունքի, թե՛ դրա շուրջ եզրահանգումների առումով: Եթե մի կողմն ասելիք չունի, մյուս կողմն էլ ինչ-որ բան ասում է, բայց հետադարձ արձագանքը չի նկատվում, ստացվում է, որ երկխոսությունը ցածր որակական մակարդակում է: 

Մինչդեռ այդ որակական մակարդակն ապահովելու առաջին գործոնը պարզապես զանգելը կամ քննարկում կազմակերպելն է, բայց, օրինակ, էկոնոմիկայի նախարարը մեզ հետ բացարձակ չի հաղորդակցվել: 

Հատկապես համաճարակի պայմաններում որևէ հանդիպում չի եղել, չի հետաքրքրվել, թե ինչպես են մեր տնտեսվարողներն արձագանքում, օրինակ՝ պետական աջակցության միջոցառումներին: Սոցապնախարարը ևս ոչ մի անգամ հարկ չի համարել զանգահարել, հետաքրքրվել կամ քննարկում կազմակերպել: 

Այս պայմաններում կարող եմ ասել հետևյալը. կա՛մ ցանկություն չկա իրականությունը լսելու, հասկանալու, որովհետև այդ վատ ինֆորմացիան կարող է իրենց ականջները ցավեցնել, կա՛մ էլ պարզապես ֆայմ չկա, որ պետք է խոսեն, հասկանան, թե ինչ պետք է անել: Օրինակ՝ ո՞վ է խանգարում նախարարներին, որ ավելի շուտ հանդիպեին գործարարների հետ, նախապատրաստեին վարչապետի հետ հանդիպումը: 

Մեկ հոգու վրա բեռը թողնելը սխալ է: Բացի այդ, նախարարների մի մասը մանկամիտ մտածելակերպ ունի, և ես արդեն ստիպված եմ այդ բառն օգտագործել: Ընդհանուր առմամբ, կարևոր հարցերին անդրադառնալու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պատկերացում կա, ինչը նաև պայմանավորված է պատասխանատու անձերով»,ընդգծեց Գ. Մակարյանը: 

«Վտանգների ուժգնությունը պետք է գնահատվի, բայց զարմացած եմ…»

Նա շեշտեց, որ տնտեսության մեջ հայտնի միջազգային SWOT-անալիզ կոչվող տերմին կա, որը տնտեսության ճյուղերի ուժեղ, թույլ կողմերի վերլուծություն է նշանակում:

«Այն ունի չորս բաղադրիչ: Առաջինը՝ strengths-ը, վերաբերում է ուժեղ կողմերին: Այսինքն, հիմա պետք է գնահատվեր, թե համաճարակի պայմաններում տնտեսության որ ճյուղերն ավելի ուժեղ դիմադրողականություն ունեն, որոնք իրենց հերթին տնտեսական որոշակի կայունության պլացդարմ կա րող են լի նել: Երկ րոր դ ը ՝ weaknesses-ը, տնտեսական թույլ ճյուղերի վերլուծությունն է: 

Մյուսը՝ opportunities-ը, վերաբերում է հիմնականում արտաքին միջավայրին, իսկ threats-ը հնարավոր վտանգների գործոնն է: Այս առումով, հաշվի առնելով աշխարհի երկրների տնտեսությունների, առևտրի պայմանագրերի ու առևտրային հարաբերությունների վերադասավորումները՝ Հայաստանը սփյուռքի, նաև դեսպանատների միջոցով պետք է փորձի նոր պայմանագրեր կնքել: Մենք նաև վտանգները պետք է վերլուծենք, որոնք պայմանավորված են պատերազմական, աշխարհաքաղաքական իրավիճակով, Թուրքիայի ագրեսիայով, ՌԴ-ի դեմ ԱՄՆ, ԵՄ սանկցիաներով և այլ ներքին ու արտաքին խնդիրներով: 

Վտանգների ուժգնությունը պետք է գնահատվի: Հիմա տարբեր գերատեսչություններ պետք է այս անալիզը կատարեին, բայց ուղղակի զարմացած եմ: Պետական համապատասխան մարմինները ո՛չ անում են այն, ո՛չ էլ այդ հարցով դիմում են տնտեսագետներին ու մասնագետներին»,-եզրափակեց Գ. Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян