Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Իրավիճակը Բեյրութում պայթյունից հետո Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. Տիգրան Ավինյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան Էլվիս Փրեսլիի կիթառն ամերիկյան աճուրդում վաճառվել է 1,32 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան տե­ղապ­տույտն ու դրա հե­տև­անք­նե­րը

Իշխանության ճյուղերից ժողովրդավարական համակարգերում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի օրենսդիր մարմինը։ Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնցում գործում է խրհրդարանական կառավարման համակարգը։ Իսկ պառլամենտում ներկայացված անձանց պրոֆեսիոնալիզմը պետք է լինի շատ բարձր մակարդակի, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն զբաղվել օրենսդրական գործունեությամբ, այլև ի վիճակի լինեն ներկայացնել երկիրն արտաքին աշխարհում։

Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում օրինաստեղծ գործառույթներին զուգահեռ ընդլայնվել է խորհրդարանների գործունեության դաշտը նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։

Եվ պատահական չէ, որ այսօր միջազգային ասպարեզում լայն տարածում է ստացել «խորհրդարանական դիվանագիտություն» եզրույթը, որը միջազգային հարաբերությունների բառապաշար է ներմուծվել ամերիկացի գիտնական և դիվանագետ Ֆիլիպ Ջեսսապի կողմից։ Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանուր իմաստով ներառում է միջազգային հարաբերությունների ոլորտում խորհրդարանների պարտականությունները և գործողությունները։

Արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանի ներգրավվածությունը կապված է իշխանության այդ մարմնի ներկայացուցչական բնույթի հետ, և այն նախատեսում է ակտիվ աշխատանք ինչպես տարբեր երկրների խորհրդարանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ խորհրդարանական դիվանագիտության խողովակով կարող են ամենատարբեր հարցեր բարձրացվել կամ լուծվել։

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած հերթական սադրիչ հարձակումների ֆոնին առավել քան կարևոր է Հայաստանի համար ռազմական հաջողությունների ամրագրումը նաև դիվանագիտության ասպարեզում։ 

Սակայն Հայաստանի կողմից  Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի դեմ դիվանագիտական պայքարը բազմավեկտոր բնույթ է ստացել, քանի որ այդ երկրները միջազգային ասպարեզում տարբեր ուղղություններով բացահայտ հակահայկական քարոզչություն են իրականացնում։

Եվ այս պայմաններում ամբողջ աշխատանքը չի կարող մնալ միայն արտաքին քաղաքական գերատեսչության ուսերին, այստեղ իր ուրույն դերը և ասելիքը պետք է ունենա նաև խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն մեր պառլամենտականների պրոֆեսիոնալիզմը, փորձը և ունակությունները թույլ չեն տալիս արդյունքներ ունենալ այս ասպարեզում։ Մեծ հաշվով, խորհրդարանական դիվանագիտության հարթակում մեր ձախողումն ակնհայտ է, քանի որ չկան ձեռքբերումներ։

Դա է պատճառը, որ տարբեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից չկան Հայաստանին սատարող հայտարարություններ։ 

Իսկ այն առանձին պատգամավորների հայտարարությունները, որոնք իշխանական պատգամավորները ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ, քաղաքական առումով չնչին նշանակություն ունեն։

Այս իրողությունը պետք է դաս լինի մեր իշխանությունների համար, որպեսզի նրանք զարկ տան խորհրդարանական դիվանագիտության իրականացմանը։ 

Պատգամավորները միայն կոճակ սեղմելու կամ պարգևավճար ստանալու համար չեն, նրանց ստացած մանդատը հնարավորություն է տալիս ակտիվ ներգրավվածություն ունենալ արտաքին քաղաքական հարցերում։ Այս պարագայում թույլատրելի չէ ամբողջ բեռը թողնել միայն արտգործնախարարության վրա, աշխատանքը պետք է իրականացվի միասնաբար, փոխլրացնելով:

Եթե պրոֆեսիոնալիզմի պակաս կա, ապա անհրաժեշտ է խորհրդարանականների հետ համապատասխան կոնսուլտացիաներ կամ դասեր անցկացնել։ Ու ամենակարևորը՝ չպետք է մոռանալ նաև միջազգային տարբեր հարթակներում կապեր հաստատելու նշանակության մասին, այդ կապերը կարող են Հայաստանի համար շատ օգտակար լինել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

website by Sargssyan