Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայ-ռու­սա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կու­տակ­ված անվս­տա­հու­թյու­նը բա­ցա­սա­կան է անդ­րա­դառ­նում

АНАЛИТИКА

Հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ից սկսված բախումները մեծ ռեզոնանս առաջացրին ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Խնդիրն այն է, որ այս հակամարտությունն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, և եթե այն շարունակություն ստանա ու վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա կարող է ամբողջ տարածաշրջանը գլորել անկայունության խոր փոսի մեջ։

Սակայն պետք է նկատել, որ կան երկրներ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանն ապակայունանա, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և օգուտներ քաղել։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, միակողմանի և Ադրբեջանին լիակատար աջակցող հայտարարություններ է անում՝ ավելի սրելով իրավիճակը։

Բացի այդ, թուրքական կողմը փորձում է զինյալ խմբեր և ռազմական մասնագետներ ուղարկել Ադրբեջան, որպեսզի ադրբեջանական կողմը հայկական կողմի հետ բախումներում առավելություն ձեռք բերի։ Իհարկե, Թուրքիան շատ կցանկանար անմիջական մասնակցություն ունենալ կոնֆլիկտում, երբ իր զինված ուժերը կներգրավվեին ռազմական գործողություններում։

Մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական բանակը տարբեր պատրվակներ գտնելու միջոցով ռազմական ինտերվենցիա իրականացրել Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում։ Եվ ՆԱՏՕ-ում ունենալով երկրորդ մեծաքանակ բանակը ԱՄՆ-ից հետո՝ Թուրքիայի ռազմական հնարավորությունները թույլ են տալիս արագ Հայաստան ներխուժում կատարել, սակայն պետք է հաշվի առնել, որ առկա է այդ երկրին զսպող գործոն։

Տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ նկրտումներին դեմ հանդիման է կանգնած Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Եվ պատահական չէ, որ հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան։ 

Բացի այդ, Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ի անվտանգային հովանոցի ներքո և անվտանգության բաղադրիչը երկու երկրների հարաբերությունների հիմնասյուներից մեկն է։ 

Ուստի տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպես է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունությունն ապահովող ամենամեծ դերակատարությունն ունի, և պատահական չէ նաև, որ հուլիսյան դեպքերից հետո հայ հանրության շրջանում կտրուկ բարձրացավ Մոսկվայի դերն ու նշանակությունը։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել նրանում, որ Մոսկվան ոչ միայն զսպում է Թուրքիային, այլև կարող է սաստել Ադրբեջանին և թույլ չտալ, որպեսզի այդ երկիրը ռազմական արկածախնդրության դիմի։ 

Բայց իրավիճակը Հայաստանի համար բարդանում է նրանով, որ հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ սառը բնույթ են կրում, չկա նախկինում եղած ջերմությունը, կուտակվել է որոշակի երկկողմ անվստահություն։ 

Դա երևում է ինչպես պաշտոնական հանդիպումների ձևաչափերից, այնպես էլ երկկողմ գործակցության շրջանակից։ 

Դրան նպաստում է հայաստանյան իշխանությունների որոշակի շրջանակների ընդգծված ագրեսիվ հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան լավ հարաբերությունները մասնավորաբար Վլադիմիր Պուտինի հետ:

Իհարկե, չենք ասում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պետք է զարգացնի այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին, բայց տարբեր պատճառներով հայ-ռուսական փոխհարաբերություններում կուտակված անվստահությունը բացասական է անդրադառնում մեր անվտանգային միջավարի վրա, ինչից փորձում են օգտվել այլ ուժեր։

Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, ամենայն հավանականությամբ, դեռ տևական ժամանակ Ռուսաստանի ղեկին կլինի Պուտինը, ապա ակնհայտ է դառնում, որ առաջնային նշանակություն է ստանում Հայաստանի ղեկավարի՝ Պուտինի հետ առնվազն լավ, եթե չասենք ջերմ հարաբերություններ ունենալու գործոնը:

Սա բխում է բացառապես մեր երկրի շահերից: Ի վերջո, միջպետական հարաբերություններում փոխադարձ շահերին զուգահեռ մեծապես կարևորվում է նաև ղեկավարների անձնական հարաբերություններն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ: 

Սա նորություն չէ, հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, համաշխարհային քաղաքական պատմությունը վաղուց դա ապացուցել է:

Մի խոսքով, առաջնային նշանակություն ունի վերջապես կոտրել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած սառույցը։ 

Որքան էլ իշխանությունները պնդում են, թե իրենց հարաբերությունները Ռուսաստանի ու այդ երկրի ղեկավարության հետ բնականոն են, ավելին՝ նույնիսկ ջերմ, անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ, մեղմ ասած, դա այնքան էլ այդպես չէ: Շատ մեղմ ասած...

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ