Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


««Այս­բեր­գի» տակ շատ հար­ցեր կան». ին­չո՞ւ է ար­ժեզրկ­վում ձեռք բեր­վա­ծը

ИНТЕРВЬЮ

Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում առկա խնդիրներն ամենևին նոր չեն, պարզապես դրանք այսբերգի տեսք ունեն, ու ջրի երեսին պարբերաբար ինչ-որ սառցե բյուրեղներ են երևում: Իսկ թե այդ այսբերգի տակ ինչ կա, ոչ ոք չի ուզում մտածել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Իսկ տակը շատ հարցեր կան: Առնվազն 2018թ. հուլիսից առկա են խնդիրներ, որոնք մտահոգում են ոչ միայն Ռուսաստանին և ոչ միայն երկկողմանի հարաբերությունների առարկա են, այլ արդեն միջազգային մակարդակի բնույթ են ստանում: 

Խնդիրները շատ են: Եթե խոսենք նաև մանր թվացող հարցերից, ժամանակը չի բավականացնի, բայց օրինակներից մեկը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ավելի վաղ արված նախազգուշացումն է, որը վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրներին: 

Մասնավորապես՝ կա՛մ վերացնել իրենց տարածքներում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, կա՛մ ստեղծել պայմաններ, որ ռազմական մասնագետներն ուսումնասիրեն, թե դրանք ինչով են զբաղվում: 

Այդ պահանջը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի օրակարգում է, բայց տպավորություն է, թե մեզ մոտ ձևացնում են, որ չեն լսում այս ամենը: Հայաստանի իշխանությունների կողմից արձագանք չկա: 

Առհասարակ, երկրների հարաբերությունների միջև անվտանգության ոլորտը կարևորագույն բաղկացուցիչն է: Ժամանակին ստորագրել ես փաստաթղթեր, համաձայնագրեր, համաձայն որոնց՝ անվտանգության ոլորտը քո հարաբերություններում գերակա է: Եթե ուզում ես խզել այդ կապերը, կա հստակ կանոնակարգ՝ կարող ես մեկուկես տարի առաջ սկսել այդ գործընթացը: 

Եթե չես ուզում անվտանգության երաշխիքներ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Իրանից և նոր ուժ ես գտել, որը քո անվտանգությունը պետք է երաշխավորի, ոչ ոք դեմ չի լինելու, ուղղակի քեզ պարզապես կդիտարկեն արդեն ոչ բարեկամ լինելու տիրույթում ու քո դեմ կսկսեն աշխատել»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ առհասարակ դաշնակից ու գործընկեր համարվող պետությունների համբերությունը հավերժ չէ և որոշ հարցերի առումով հստակեցումներ պետք է տրվեն:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա այս տիրույթում հարաբերությունների մեջ անվստահությունը շատ ավելի վաղ է, ուղղակի սպասում են, որ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը կսթափվի ու կհամագործակցի այն ոլորտներում, որոնք առաջարկվել են ի սկզբանե: Մեծ հաշվով, համագործակցության բոլոր ճյուղերը փոխկապակցված են, որի մեջ նաև տնտեսական ոլորտն է»,-ասաց նա: Նաև հավելեց. 

«Ընդհանրապես, աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ հստակ գնահատականների խնդիր կա. տպավորություն է, որ Հայաստանի իշխանութունների համար դրանք պարզապես «քամի» են՝ «դե, փչում է, թող շարունակի փչել» տրամաբանության մեջ»:

Քաղաքագետի խոսքով, սակայն, պետական շահը հստակ ուղենիշներ է պահանջում, որոնցից մեկն էներգետիկ անվտանգությունն է, և այս հարցում պետք է հաշվի առնել մասնավորապես թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դերը: 

«Եվ պետական շահը ենթադրում է, որ չպետք է հարաբերությունների սրացում կազմակերպել այդ երկրների հետ, չպետք է գործել այդ երկրների դեմ: Առհասարակ, ամեն ինչի համար պետք է վճարել, եթե անգամ ուզում ես թշնամանալ այդ երկրների հետ, դրա համար ևս պետք է վճարել: 

Իսկ էներգետիկ անվտանգությունը անվտանգության մյուս բաղադրիչների զարգացմանը, խորացմանն ու ամրապնդմանն է հանգեցնում: Եթե կա էներգետիկ անվտանգություն, այդ երկիրն ի վիճակի է լինում նաև ուրիշ խնդիրների մասին մտածել, եթե չկա, դա արդեն արտաքին քաղաքական օրակարգի փոփոխություն է ենթադրում: 

Այս ամենը, առհասարակ, նման է խաղին, երբ մի քարը դրել ես, մյուսը ևս, ստացվել է քարերի շարան, բայց եթե մեկն ընկնի, ամեն ինչ փլվում է:

 Առնվազն պետք է կարճատես լինել՝ չնկատելու խնդիրները, բացահայտ փաստերը, որոնց ազդեցությունը նկատվում է նաև երկրի կյանքի վրա: Առհասարակ, բացասական զանգված է կուտակում, ինչը լավ չէ, քանի որ այդ դեպքում անկումը միանգամից է լինում»:

 

Ինչ վերաբերում է դիվանագիտության հատվածում առկա խնդիրներին՝ Ս. Շաքարյանցը նկատեց. «1990 թվականներից ի վեր Հայաստանում երբեք չեն կարողացել ու չեն կարողանում ռազմական հաղթանակներն օգտագործել արտաքին դաշտում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Մասնավորապես, 90-ականներին իշխանավորների որոշումը կար, որը տեղավորվում էր «սուս մնանք», «մենք հաղթող կողմ ենք, մեծահոգի պետք է լինենք» պատրվակի մեջ: 

Հիմա էլ կան շրջանակներ, որոնք արդեն բացահայտ են արժեզրկում ձեռք բերվածը: Եթե դա բացահայտ է արվում, այն էլ՝ անգամ բարձրաստիճան մակարդակով, էլ ի՞նչ արտաքին քաղաքական դիվիդենտների մասին է խոսքը՝ լինի թե՛ խորհրդարանական, թե՛ պաշտոնական այլ մակարդակով: Ես, մեծ հաշվով, այդ դաշտում դրական տեղաշարժ չեմ տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские