Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սա պետք է կտրա­կա­նա­պես մեր­ժել, որով­հե­տև այս­տեղ քննար­կե­լու, շտկե­լու բան չկա, հա­մա­տա­րած սխալ է»

ИНТЕРВЬЮ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

Մի քանի օր է, ինչ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել, բայց արդեն իսկ բուռն քննադատությունների կիզակետում է հայտնվել: Մասնավորապես՝ շատերի համար խիստ տարակուսելի է այն, որ «Հայ գրականություն» առարկայի անվանումը խմբագրվել և դարձել է «Գրականություն»: Հիմնավորումն այն է, որ դրա շրջանակներում ուսումնասիրվելու են նաև արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների գործեր: 

Բայց հիմնական ահազանգը հնչեցվում է այն մասով, որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, հեղինակներից Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան և այլք: 

Առարկայի դասավանդման հիմքում դրվել է ոչ թե ժամանակագրությունը, այլ գրականագիտությունը: Ի դեպ, նոր չափորոշիչներով, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցի և հայոց գրերի գյուտի մասին աշակերտները տեղեկանալու են ոչ թե գրականության», այլ՝ հայոց պատմության դասաժամին: 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշում է՝ այս չափորոշիչն այս ձևով ընդունելի չէ, պետք է ամբողջությամբ մերժել: «Հատկապես շատ խոցելի և խոտելի է բովանդակային մասը՝ հեղինակներ և գործեր: Այն ամբողջությամբ պետք է մերժել, այն գումարը, որն այդ աշխատանքային խումբն ամիսների ընթացքում ստացել է որպես հոնորար, վարձատրություն, պետք է հետ գանձել, ստեղծել աշխատանքային նոր խումբ՝ շատ թափանցիկ ձևով, լուրջ մարդկանցից՝ ընդգրկելով նաև մանկավարժների, և ստեղծել նոր չափորոշիչ, նոր ծրագիր: 

Սա այն նյութը չէ, որ պետք է քննարկել, սա պետք է կտրականապես մերժել, որովհետև այստեղ քննարկելու, ուղղելու, շտկելու բան չկա, համատարած սխալ է, անճշտություն: Սա՝ մեկ: Երկրորդ՝ հարց եմ տալիս, թե ի՞նչ հիմունքներով է ընտրվել աշխատանքային այդ խումբը, ո՞վ է նշանակել խմբի ղեկավար, ի՞նչ հիմունքներով է նա ընտրել խմբի անդամներին: Երրորդ՝ շատ կարևոր է, թե ովքեր են ներկայացված եղել խմբում ընտրվելու համար ու չեն ընտրվել: 

Սա շատ կարևոր է, աննկատ մրցույթի ձևով անցկացնում են, բայց ինչ ուզում են, իրենց ձեռքով անում են: Այսպիսի արատավոր, խոտելի, սխալներով լեցուն չափորոշիչ հատկապես բովանդակային մասով շրջանառության մեջ դնելու համար պահանջում եմ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: 

Նա այսպիսի աղետալի գործունեության համար պետք է հրաժարական տա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը:

Նա ընդգծում է՝ նախարարը չպետք է մոռանա, որ 100 տարի առաջ այդ պաշտոնին լուսավոր մի մարդ էր՝ Նիկոլ Աղբալյան անունով, որը երկիր էր կառուցում, համալսարան բացում, դասագիրք էր ստեղծում և ժողովուրդ կրթում: «Երբեք չմոռանա, որ 100 տարի առաջ Նիկոլ Աղբալ յանն է եղել այդ պաշտոնում: Իսկ այն, ինչ այսօր անում է նախարարը, հակահայկական, հակաժողովրդական, հակատրամաբանական է: Խումբը՝ խումբ, բայց պատասխանատուն նախարարն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա անդրադառնում է չափորոշիչի բովանդակային մասին: «Այդտեղ 7-ից մինչև 12-րդ դասարանի դասագրքերի բովանդակային մասը կա: Մի համատարած խայտառակություն էլ այդտեղ է: Հայ հեղինակներ, որոնք լրիվ ընդգրկված չեն, ամբողջ միջնադարը բացակայում է: Այս մարդիկ ի՞նչ են մտածել, մեզ դրել են հոտենդոտի տեղ, ինչի՞ տեղ են դրել: Հայ մարդը տարբեր ժողովուրդներից տարբերվում է իր ազգային, պատմական հիշողությամբ, որի կրողն իր գրականությունն է և պատմությունը: 

Եթե այդ գրականությունը ջնջում ես նրա հիշողությունից, նշանակում է նրան դարձնում ես մանկուրդ, մի ժողովուրդ, որն ընդհանրապես անցյալ չի ունեցել: Այսպես սեփական ժողովրդի հետ կվարվի միայն իր ժողովրդին չսիրողը: 

Այս բոլորը չեմ ասում, որ իրենք էլ բացատրեն՝ վայ, չէ, հետո կավելացնենք, ոչ, իրենք չարիք են գործել, չարիք, վնասարարություն են արել: Նորից եմ կրկնում՝ պետք է վերադարձնեն ամիսներ շարունակ ստացած բարձր հոնորարները, ստեղծվի աշխատանքային նոր խումբ և այսպիսի արատավոր, հակահայ, ապազգային գործունեության համար պետք է հրաժարական տա նախարարը: Նա անելիք չունի այս բնագավառում»,-եզրափակում է Դավիթ Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля