Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիր... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գազ չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Լողափին դիմակ կրելը պարտադիր չի լինի. Երբ է հրապարակվելու պարետի որոշումը «Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին Անձնական ավտոմեքենայում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Տիգրան Ավինյան Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երբ են բացվելու բուհերն ու ում հաշվին են բուժվելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիները. Պարզաբանում է պարետը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Սեբալյոսին Տիգրան Ավինյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ NASA- ի տիեզերագնացը հրապարակել է պայթյունից տուժած Բեյրութի լուսանկարը ՄՏԿ-ից Մոնղոլիայում մահվան նոր դեպք է գրանցվել բուբոնային ժանտախտից Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով իրենց տները լքել եւ տուժել է մոտ 100 000 երեխա Հայաստանը չի կարող ենթարկվել գլոբալիստների քմահաճույքներին. Ղազինյան Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը. Զոհրաբ Մնացականյան

Սոֆիայում բազմահազարանոց հանրահավաք է անցել Բուլղարիայի կառավարության հրաժարականի համար

Բուլղարիայի սոցիալիստական ​​կուսակցությունը (ԲՍԿ) շաբաթ օրը Սոֆիայում համազգային հանրահավաք է անցկացրել՝ պահանջելով Վարչապետ Բոյկո Բորիսովի եւ հանրապետության գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ակցիայի մասնակիցների գլխավոր կարգախոսն էր «Կոռուպցիայի եւ թալանի դեմ․ միասին՝ Բուլղարիայի համար»: Տասնյակ ավտոբուսներ հանրահավաքի անցկացման վայր էին տեղափոխել ԲՍԿ-ի կողմնակիցներին երկրի տարբեր անկյուններից:

«Մեզ այստեղ հավաքել է սերը Բուլղարիայի նկատմամբ, մենք այստեղ ենք երկիրը մաֆիայից փրկելու համար: Մենք միասին ենք՝ մեր երեխաներին, մեր ընտանիքներին եւ մեր ծնողներին կողոպուտից պաշտպանելու համար: Բորիսովի 10 տարվա կառավարման ընթացքում իշխող «Քաղաքացիները՝ եվրոպական Բուլղարիայի զարգացման համար» կուսակցությունը եւ այն կուսակցությունները, որոնք աջակցում են նրանց, թալանել են մեր ներկան, մենք այստեղ ենք, որպեսզի խանգարենք նրանց թալանեն մեր ապագան»,- հայտարարել է ԲՍԿ-ի առաջնորդ Կորնելիա Նինովան:

Ակցիայի մասնակիցները խստորեն քննադատել են երկրի կառավարության քաղաքականությունը: «Աղքատներն ավելի են աղքատանում, հարուստներն էլ ավելի հարստանում: Մեր երկրում ոչ մրցակցային տնտեսություն է, ամենաբարձր կոռուպցիան, կախվածության մեջ գտնվող եւ անարդյունավետ դատական ​​համակարգ: Կառավարիչները չունեն երկրի զարգացման ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ ծրագիր, նրանց միայն փողն է հետաքրքրում»,- հայտարարել է պրոֆեսոր Ռումեն Գեչեյը: Նրա հայտարարությունից հետո Սոֆիայի կենտրոնը բառացիորեն որոտաց «Հրաժարական» բացականչություններից:

Արդեն 17-րդ օրն անընդմեջ Բուլղարիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են ընթանքում՝ «Պաշտպանեք ժողովրդավարությունը» կարգախոսով:

website by Sargssyan