Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խաչատուրովը Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով չի եկել, ոչ էլ Նիկոլն ու Աննան հորանց տնից են բերել. Միքայել Մինասյան (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Համեմատել Ապրիլյան պատերազմը Տավուշի դեպքերի հետ նույնն է, ինչ համեմատել կիլոգրամը կիլոմետրի հետ: Այս մասին այսօր `հուլիսի 25-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյությում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` հավելելով, որ Ապրիլյանը պատերազմ պետք է անվանել, իսկ Տավուշի դեպքերը՝ դիրաքային մարտեր:

«Հայկական բանակը եւ հայկական սպայական անձնակազմը` գեներալից մինչեւ սպա  եւ զինվորները, կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը գերազանց, կամ ահավոր գերազանց կամ ամենագերազանց: Այո, ապրիլին եղել  է հաղթանակ, այո, եղել է հաղթանակ նաեւ դիրքային մարտերում Տավուշյան դեպքերի ժամանակ: Եվ փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը դրանցից տեղյակ չէր, ինչպես մենք կարող ենք  տեսնել իր կառավարության նիստի ժամանակ տրված մանկամիտ կորսված հայացքից, որ նա նույնիսկ չի իմացել` ինչ է  կատարվում: Եվ փառք Աստծո, որ չի իմացել, թե չէ կաներ այն, ինչ անում է վերջին երկու տարում, չկրակելու հրաման կտար եւ կասեր` դե լավ, զիջեք, ինչպես որ եղավ Նախիջեւանում: 3-րդ կորպուսը Տավուշում արեց այն, ինչ պարտավոր էին անել Նախիջեւանում»,-ասաց նա` նկատելով, որ չկրակելու արդյունքում մենք զիջել ենք 2000 հա հող եւ դիրքային առավելությունը:

Մինասյանն անդրադարձվ գեներալների վերաբերյալ այս օրերին հնչող գովեստի խոսքերին. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով չի եկել, ոչ էլ Նիկոլն ու Աննան րհորանց տնից են բերել, դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, որն այնտեղ էր մինչեւ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելը: Դա այն նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, որի որը՝ գեներալ Խաչատուրովին, Նիկոլ Փաշինյանը դատում էր այդ օրերին, երբ տղան պաշտպանում էր հայրենիքը։ Դա այն նույն Խաչատուրովն է, ում խայտառակ անելով Հայաստանի Հանրապետությունը եւ կոնկրետ վնասելով արտաքին հարաբերությունները եւ Հայաստանի պաշտպանական համակարգը՝ հետ կանչեց ՀԱՊԿ-ից, այն նույն ՀԱՊԿ-ի, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ թշնամի կազմակերպություն է: Հետեւաբար, ոչինչ չի փոխվել, ավելին ասեմ՝ 3-րդ կորպուսը չի օգտագործել որեւէ զենք, որը գնվել է վերջին 3 տարիների ընթացքում: Հետեւաբար զնեքերն էլ են նույնը, սպայական անձնակազմն էլ է նույնը, փառք Աստծո, չեն հասցրել իմքայլանալ, գենշտաբն էլ է նույնը, գիտե՞ք՝ ինչն է փոխվել, ձեր ընկալումը, որ դուք ընկալում եք այս հաղթանակը ճիշտ ձեւով, որովհետեւ չկա հիմա ընդդիմություն, որը հակառակը քարոզի: Իսկ Ապրիլյանի ժամանակ երբ հայկական բանակը  հաղթել էր, ՀՀ-ն, հայ ժողովուրդն ու Արցախը հաղթել էր, Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը քարոզում էին հակառակը, ու դրա մասին կան կոնկրետ փաստեր: Դե թող հիմա Նիկոլ Փաշինյանը մի փաստ բերի, որ տանկի մեջ ջուր է եղել, կամ որ զինվոր ենք կորցրել, որովհետեւ փամփուշտ չի ունեցել»:

Միքայել Մինասյանի խոսքով` բանակը հիմա են թալանում, ինչի մասին ինքը փաստեր է ներկայացրել, որոնք չեն հերքվել, գենշտաբի պետ էլ փոխվեց, բայց չհերքեցին:

«Ես չեմ ասել` 80-ականների զենքերը վատն են, ես Նիկոլի սուտն եմ բռնել, որ ասում էր` փակենք 80-ականների ամոթալի էջը, եւ մի հատ էլ գնեց 80-ականների զենքը, մի հատ էլ էդ արանքում փող աշխատեց, եւ եթե ինչ-որ մեկը բանակը թալանում է, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ իր ընկեր պատրոն Դավոն, որը փաստերով ապացուցել եմ»,-ասաց նա:

Նրա խոսքով` տավուշյան դեպքերի ժամանակ բոլորն իրենց տեղերում էին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որը ծառայում էր իր պատվիրատուներին, ծառայում էր կնոջ միջոցով. «Որովհետեւ ուրիշ կերպ բացատրել Աննա Հակոբյանի քարերի վրա կանգնած խաղաղասեր ելույթները ես ոչ մի կերպ չեմ կարող, որովհետեւ Աննա Հակոբյանը շատ լավ հասկանում է` չի կարելի եւ պետական դավաճանություն է, երբ ՀՀ-ն դե ֆակտո  պատերազմի մեջ է, ծաղիկները ձեռքին քարոզել խաղաղություն, քարոզել խաղաղություն ո՞ւմ հետ, նրանք եկել են մեր երեխեքին սպանեն, եկել են գյուղերը ռմբակոծեն, դուք խոսում եք մեր հետ Ադրբեջանի մայրերի մասին, որ ի՞նչ անեք, ինչպես ասում է դասականը: Մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի մայրերը, մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի զինվորները, մեզ հետաքրքիր են մեր եղբայրները, նրանք թշնամի են, հասկացեք: Ես հասկանում եմ, որ ձեր պատվիրատուները հակառակ պատվեր են իջեցրել: Ես հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրել կամ չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին. դուք որ ընտրում էիք, գիտե՞իք, որ էդ փաթեթի մեջ Աննա Հակոբյանը կար, որ դուք նրան էլ եք տալիս մանդատ խոսելու ՀՀ անունից, խոսելու արտաքին աշխարհի հետ: Ես չեմ հիշում՝ վերջին 120 տարիների ընթացքում որ ղեկավարի տիկինը կամ ընտանիքի անդամն էր իրեն իրավունք վերապահում քիթը խոթել պետության գործերի մեջ, նամանավանդ՝ պատերազմող պետության»:

 

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է